Հայտարարություններ
28.11.24, 11:34

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի մասին

 

ՀՀ քննչական կոմիտեն (հասցե` ք.Երևան, Մամիկոնյանց 46/5) Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարում է մրցույթ, որն իրականացվում է մեկ փուլով:

Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել նախաքննական մարմնի պահանջով բանավոր և գրավոր (նյութերի գրավոր հաստատված) թարգմանություններ, այդ թվում քրեական վարույթի նյութերի գրավոր հաստատված թարգմանություններ և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձ ապահովելու ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

Հայտի լեզուն հայերենն է:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթային ձևով՝ ք.Երևան, Մամիկոնյանց 46/5  հասցեով:

Սույն հայտարարությունը կազմվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 20-ի N 1509-Ն և 2018թ. նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշման պահանջները:

Հայտերի բացումը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, ք.Երևան Մամիկոնյանց 46/5 հասցեում։  

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել մրցույթային հանձնաժողովի քարտուղար Արաքսյա Պողոսյանին:  

Հեռախոս՝ 093 51 81 49

Էլ.փոստ՝ external@investigative.am

Պատվիրատու՝ ՀՀ քննչական կոմիտե:

Հարգելի՛ մասնակից, մինչ հայտ կազմելը և ներկայացնելը, խնդրում ենք մանրամասն ուսումնասիրել սույն հայտարարությունը, քանի որ հայտարարությանը չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման:

1.ՊԱՀԱՆՋՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

1. Գնման առարկա է հանդիսանում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերումը (այսուհետ` նաև Ծառայություն), որոնք խմբավորված են 33 չափաբաժիններում`

Չափաբաժնի համարը

Չափաբաժնի անվանումը

Առավելագույն գին, ՀՀ դրամ

Գրավոր (1 էջ՝ 1800 նիշ)

Բանավոր (1 ժամ)

1

Թարգմանություն՝ հայերենից անգլերեն, անգլերենից հայերեն

(բանավոր և գրավոր)

3000

7000

2

Թարգմանություն՝ հայերենից ֆրանսերեն, ֆրանսերենից հայերեն

(բանավոր և գրավոր)

4000

8500

3

Թարգմանություն՝ հայերենից գերմաներեն, գերմաներենից հայերեն (բանավոր և գրավոր)

4000

14000

4

Թարգմանություն՝ հայերենից թուրքերեն, թուրքերենից հայերեն

(բանավոր և գրավոր)

4000

14000

5

Թարգմանություն՝ հայերենից իսպաներեն, իսպաներենից հայերեն (բանավոր և գրավոր)

4000

14000

6

Թարգմանություն՝ հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն

(բանավոր և գրավոր)

2500

7000

7

Թարգմանություն՝ հայերենից հունարեն, հունարենից հայերեն

(բանավոր և գրավոր)

8000

13500

8

Թարգմանություն՝ հայերենից վրացերեն, վրացերենից հայերեն

(բանավոր և գրավոր)

3000

7000

9

Թարգմանություն՝ հայերենից լեհերեն, լեհերենից հայերեն

(բանավոր և գրավոր)

5500

14500

10

Թարգմանություն՝ հայերենից արաբերեն, արաբերենից հայերեն

(բանավոր և գրավոր)

7500

9000

11

Թարգմանություն՝ հայերենից իտալերեն, իտալերենից հայերեն

(բանավոր և գրավոր)

5500

14500

12

Թարգմանություն՝ հայերենից պարսկերեն, պարսկերենից հայերեն (բանավոր և գրավոր)

3000

8000

13

Թարգմանություն՝ հայերենից բուլղարերեն, բուլղարերենից հայերեն (բանավոր և գրավոր)

7500

15000

14

Թարգմանություն՝ հայերենից ադրբեջաներեն, ադրբեջաներենից հայերեն (բանավոր և գրավոր)

7500

18000

15

Թարգմանություն՝ հայերենից չինարեն, չինարենից հայերեն

(բանավոր և գրավոր)

15000

15000

16

Թարգմանություն՝ հայերենից չեխերեն, չեխերենից հայերեն

(բանավոր և գրավոր)

14000

18000

17

Թարգմանություն՝ հայերենից հոլանդերեն, հոլանդերենից հայերեն (բանավոր և գրավոր)

15000

20000

18

Թարգմանություն՝ հայերենից հնդկերեն, հնդկերենից հայերեն

(բանավոր և գրավոր)

6500

10000

19

Թարգմանություն՝ հայերենից ճապոներեն, ճապոներենից հայերեն

(բանավոր և գրավոր)

15000

20000

20

Թարգմանություն՝ հայերենից ռումիներեն, ռումիներենից հայերեն

(բանավոր և գրավոր)

19000

22000

21

Թարգմանություն՝ հայերենից սերբերեն, սերբերենից հայերեն

(բանավոր և գրավոր)

18000

20000

22

Թարգմանություն՝ հայերենից շվեդերեն, շվեդերենից հայերեն

(բանավոր և գրավոր)

19000

23000

23

Թարգմանություն՝ սլովեներենից հայերեն, հայերենից սլովեներեն

(բանավոր և գրավոր)

18000

20000

24

Թարգմանություն՝ հայերենից ուկրաիներեն, ուկրաիներենից հայերեն

(բանավոր և գրավոր)

5000

10000

25

Թարգմանություն՝ հայերենից փանջաբի, փանջաբիից հայերեն

(բանավոր և գրավոր)

14500

18000

26

Թարգմանություն՝ հայերենից քրդերեն, քրդերենից հայերեն

(բանավոր և գրավոր)

9500

11000

27

Թարգմանություն՝ հայերենից սլովակերեն, սլովակերենից հայերեն

(բանավոր և գրավոր)

11500

14000

28

Թարգմանություն՝ հայերենից լիտվերեն, լիտվերենից հայերեն

(բանավոր և գրավոր)

15000

18000

29

Թարգմանություն՝ հայերենից ուրդու, ուրդուից հայերեն

(բանավոր և գրավոր)

15000

15000

30

Թարգմանություն՝ հայերենից ուզբեկերեն, ուզբեկերենից հայերեն

(բանավոր և գրավոր)

14500

17500

31

Թարգմանություն՝ հայերենից եբրայերեն, եբրայերենից հայերեն

(բանավոր և գրավոր)

15000

18000

32

Սուրդո թարգմանություն՝ խուլ ու համրերի համար

13500

13500

33

Թարգմանություն՝ հայերենից սույն կարգով չսահմանված լեզուներ, սույն կարգով չսահմանված լեզուներից հայերեն

(բանավոր և գրավոր)

19000

22000

2.  ՄԱՍՆԱԿՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ


2.1 Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվելու ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 20-ի N 1509-Ն և 2018թ.  նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշումների պահանջները բավարարող անձինք:

3ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ 


3
.1 Սույն ընթացակարգին մասնակցելու համար մասնակիցը հանձնաժողովին ներկայացնում է հայտ։ Հայտը սույն հայտարարության հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկն է:
Մասնակիցը կարող է հայտ ներկայացնել ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի, այնպես էլ մի քանի կամ բոլոր չափաբաժինների համար։ 
Հայտը ներկայացվում է մինչև դրա համար սույն հայտարարությամբ սահմանված ժամկետի ավարտը։

3.2  Մրցույթին հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հանձնաժողովին թղթային եղանակով՝ սույն մրցույթի հայտարարությունը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում և հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` http://www.azdarar.am հրապարակվելու օրվանից հաշված 10 աշխատանքային օրվա ընթացքում ժամը «12:00»-ն, ք.Երևան, Մամիկոնյանց 46/5 հասցեով:
Ընթացակարգի հայտերը ընդունում և գրանցամատյանում գրանցում է հանձնաժողովի քարտուղարը: Հայտերը քարտուղարի կողմից գրանցվում են գրանցամատյանում` ըստ դրանց ստացման հերթականության` գրանցամատյանում նշելով գրանցման համարը, օրը և ժամը:

3.3 Մասնակիցը հայտով ներկայացնում է`
ա) մրցույթին մասնակցելու մասին դիմում (Ձև 1),
բ) գնային առաջարկ՝ կից լեզուների գնացուցակով (Ձև 2),
գ) հայտարարություն՝ ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն և 2018թ. դեկտեմբերի 20-ի N 1509-Ն որոշումների պահանջների համապատասխանության մասին (Ձև 3 և 3.1), 
դ) հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանք,
ե) դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք, (իսկ իրավաբանական անձի դեպքում՝ գործադիր մարմնի ներկայացուցչի և նրա անունից ծառայություն մատուցող անձի դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք) 
զ) թարգմանիչների անձնագրային տվյալներ,
է) հայտարարություն առ այն, որ անձը սնանկ չի ճանաչվել (Ձև 4 և 4.1), 
ը) թարգմանիչների՝ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1509-Ն որոշման պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր:

3.4 Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը (Կոմիտեն) կարող է դիմել նմանատիպ գործունեություն իրականացնող մարմիններին՝ մասնակիցների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:

3.5 Հանձնաժողովը կարող է մասնակիցներից լրացուցիչ պահանջել իր ծավալած գործունեության մասին վերաբերելի ցանկացած փաստաթուղթ և տեղեկատվություն: 

4.   ՀԱՅՏԻ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ


4.1 Առաջարկվող գինը ծառայության ինքնարժեքից բացի, ներառում է փոխադրման, տուրքերի, շահույթի, հարկերի և այլ վճարների գծով ծախսերը
(ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշում Հավելված N 1,  6․4 կետ)։ Առաջարկվող գնի  հաշվարկը պետք է ներկայացվի հայտով։


4.2 Մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով:

5.  ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ, ԳՆԱՀԱՏՈՒՄԸ 


5.1
Հայտերի բացումը կկատարվի հանձնաժողովի հայտերի բացման նիստում` սույն թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին։

Հայտերի բացման և գնահատման նիստում՝
1) հանձնաժողովի նախագահը (նիստը նախագահողը) նիստը հայտարարում է բացված և հրապա­րակում է գնման հայտով սահմանված` սույն ընթացակարգի շրջանակում գնվելիք ծառայությունների գինը՝ մեկ թվով արտահայտված, ինչպես նաև հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները:
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը նախագահին (նիստը նախագահողին) փոխանցվելուց հետո հանձնաժողովը գնահատում է`
ա. հայտեր պարունակող ծրարները կազմելու և ներկայացնելու համապատասխանությունը սահմանված կարգին և բացում համապատասխանող գնահատված հայտերը,
բ. բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց կազմման համապատասխանությունը հայտարարությամբ սահմանված վավերապայմաններին.
3) հանձնաժողովի նախագահը հայտարարում է հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները՝ մեկ թվով արտահայտված:

5.2 Մրցույթի հայտարարությամբ հայտարարված մասնակիցների գնային առաջարկների գնահատումն ու համեմատումն իրականացվում է հետևյալ կերպ.
Մրցույթում հաղթող է ճանաչվում սույն հայտարարությանը համապատասխան թարգմանչական աշխատանքի համար նախատեսված գումարի սահմաններում նվազագույն գնային առաջարկ (մեկ չափաբաժնի համար՝ գրավոր և բանավոր գումարային) ներկայացրած մասնակիցը: Հավասար գնային առաջարկ ներկայացնելու դեպքում հաղթող է ճանաչվում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչը, իսկ կազմակերպության դեպքում՝ առավել երկար աշխատանքային գործունեություն իրականացրած և իր կազմում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչներ ընդգրկող, իսկ այս պայմանների հավասար լինելու դեպքում՝ առնվազն միևնույն լեզվով 2 կամ ավելի թարգմանիչներ ընդգրկող կազմակերպությունը:

5.3 Մրցութային հանձնաժողովը հայտեր ներկայացնելու վերջնաժամկետի ավարտման օրվանից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է ներկայացված հայտերը:

5.4 Հաղթող ճանաչված անձի հետ 3 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է ծառայությունների  մատուցման պայմանագիր:

5.5 Մրցույթի հետ կապված բողոքները քննում է մրցույթային հանձնաժողովը:

6. ՀԱՅՏԸ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ


6.1
Մասնակիցը հայտը ներկայացնում է սույն հայտարարությամբ սահմանված կարգով։

Մասնակցի առաջարկները, դրանց վերաբերող փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, սոսնձվում են և վավերացվում կնիքով ու ստորագրվում:
Ծրարը և սույն հայտարարությամբ նախատեսված` մասնակցի կազմած փաստաթղթերը ստորագրում և կնիքում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորված անձը (այսուհետ` գործակալ): Եթե հայտը ներկայացնում է գործակալը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ:

6.2 Սույն հրահանգի 6.1 կետում նշված ծրարի վրա հայտը կազմելու լեզվով նշվում են`
1) պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).
2) «Չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.
3) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

6.3 Սույն հայտարարության 6.1 և 6.2 կետերի պահանջներին չհամապատասխանող հայտերը հանձնաժողովը հայտերի բացման նիստում մերժում է և նույնությամբ վերադարձնում ներկայացնողին:

ՁԵՎ 1
ՁԵՎ 2
ՁԵՎ 3
ՁԵՎ 3.1
ՁԵՎ 4
ՁԵՎ 4.1


ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ, ՍՈՒՐԴՈ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ