Թափուր հաստիքներ
07.12.23, 09:44

Հայտարարություն

 

ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) անձնակազմի կառավարման վարչության (այսուհետ՝ Վարչություն) գլխավոր մասնագետ (ծածկագիրը՝ 33-1.1-Մ2-2).

  • Հիմնական գործառույթները՝

Բաժնի գլխավոր մասնագետը`

  1. իրականացնում է Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների և Գլխավոր քարտուղարի՝ անձնակազմի կառավարման գծով իրավական ակտերի նախագծերի պատրաստումը, ինչպես նաև Վարչության գործառույթներից բխող այլ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքները.
  2. իրականացնում է Կոմիտեի քաղաքացիական ծառայության պաշտոնները մրցույթի արդյունքով, վարկանիշային ցուցակներից, փոխադրման, ինչպես նաև որոշակի ժամկետով՝ ժամկետային աշխատանքային պայմանագրով, տեղափոխության հետևանքով և գործուղման դեպքում համալրելու նախապատրաստական աշխատանքները.
  3. իրականացնում է Կոմիտեում փորձագետներ ներգրավելու և փորձնակներ գրանցելու հետ կապված նախապատրաստական աշխատանքները.
  4. իրականացնում է Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածություններ ցուցակը համալրելու համար դիմորդների փաստաթղթերի ընդունման, համապատասխան էլեկտրոնային համակարգ մուտքագրման, ուսումնառության պրոցեսի կազմակերպման, տեղեկանքների, հարցումների և պահանջագրերի, գրությունների նախապատրաստման աշխատանքները.
  5. իրականացնում է Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանցվերապատրաստման, ատեստավորման գործընթացի կազմակերպման աշխատանքները.
  6. իրականացնում է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դասային աստիճանների շնորհման ժամկետների հաշվարկման, ժամանակացույցի վարման աշխատանքները.
  7. իրականացնում է աշխատակիցների արձակուրդների տրամադրման և ժամանակացույցերի վարման աշխատանքները.
  8. իրականացնում է Կոմիտեի ստորաբաժանումներում բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպման աշխատանքները.
  9. իրականացնում է աշխատակիցների խրախուսման, պետական (կառավարական) և այլ պարգևների ներկայացնելու, Կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց խրախուսելու հետ կապված նախապատրաստական աշխատանքները.
  10. իրականացնում է աշխատակիցների վերաբերյալ տեղեկանքների նախապատրաստման և տրամադրման աշխատանքները.
  11. իրականացնում է Կոմիտեում աշխատանքային, այդ թվում` ժամկետային աշխատանքային պայմանագրերի և համաձայնագրերի կնքման հետ կապված աշխատանքները.
  12. իրականացնում է էլեկտրոնային շտեմարանում (ԷԿԷՆԳ) Կոմիտեի սոցիալական փաթեթի շահառուների անհատական տվյալների գրանցման և համապատասխան փոփոխությունների կատարման (խմբագրման) աշխատանքները.
  13. իրականացնում է զբաղեցրած պաշտոններից ազատված աշխատակիցների անձնական գործերի արխիվացման աշխատանքները.
  14. իրականացնում է Կոմիտեի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի և քաղաքացիական ծառայողների գրանցամատյանի վարման աշխատանքները: 
  • Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն:
  2. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
  3. ՀՀ Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքների, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝
  4. տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  5. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  6. նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և  պատասխանատվություն ստանձնելու կարողություն.
  7. Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը.
  8. աշխատավարձի չափը՝ 267.072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ.
  9. աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Մամիկոնյանց 46/5.
  10. ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:

  • Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ քննչական կոմիտե ներկայացնեն.

  1. գրավոր դիմում (ձևը կցվում է),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի  տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
  5. ինքնակենսագրություն (ազատ ոճով),
  6. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
  7. լուսանկար՝ 3X4 չափսի,
  8. բժշկական տեղեկանք:

Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:

  • Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

  • Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 12.12.2023թ.:

ՀՀ քաղաքացիները քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 011-880-119) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer@investigative.am հասցեին: