Թափուր հաստիքներ
15.12.23,
09:41
Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի փաստաթղթաշրջանառության ապահովման բաժնի գլխավոր փաստաթղթավարի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) փաստաթղթաշրջանառության ապահովման բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր փաստաթղթավար (ծածկագիր՝ 33-2.7-Մ2-10).
- Հիմնական գործառույթները՝
Բաժնի գլխավոր մասնագետը`
- իրականացնում է Կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի (այսուհետ՝ Ստորաբաժանում) փաստաթղթաշրջանառության, այդ թվում՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը և ապահովումը, գործավարության միասնական կարգի կիրառումը և դրա պահանջների կատարման նկատմամբ հսկողության աշխատանքները.
- իրականացնում է Ստորաբաժանման մտից, ելից և ներքին փաստաթղթերի ընդունման, վավերապայմանների առգայության ստուգման, դասակարգման, հաշվառման, մուտքագրման, թվայնացման, բաշխման, առաքման աշխատանքները.
- իրականացնում է Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների և Կոմիտեի գլխավոր քարտուղարի իրավական ակտերի, հանձնարարությունների, փաստաթղթերի, քրեական վարույթների գրանցման, առաքման (այդ թվում էլեկտրոնային) աշխատանքները.
- իրականացնում է Ստորաբաժանման մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա փաստաթղթերի, դիմումների հիմքերի, փոստային առաքման ցուցակների, ռեեստրների արխիվացման, հանձնման-ընդուման ակտերի կազմման և դրանք Կոմիտեի արխիվ հանձնման աշխատանքները.
- իրականացնում է Բաժնի տեղեկատվական շտեմարանի ստեղծման և համալրման աշխատանքները.
- իրականացնում է Կոմիտե մուտքագրվող և Կոմիտեից ելքագրվող քրեական վարույթների, իրեղեն ապացույցների ընդունման լիարժեքության ստուգման, համապատասխան մատյաններում գրանցման փոստային և առձեռն պատշաճ առաքման աշխատանքները.
- իրականացնում է Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներին մեթոդական և գործնական օգնության ցուցաբերումը, աշխատանքի կազմակերպումը և ընթացիկ գործավարության ստուգման աշխատանքները.
- իրականացնում է Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության և մարզային քննչական ստորաբաժանումների աջակցող բաժիններում փաստաթղթաշրջանառության գործընթացի ստուգման աշխատանքները.
- իրականացնում է Կոմիտեի փաստաթղթաշրջանառության ոլորտի գործառույթների կարգավորմանն ուղղված իրավական ակտերի նախագծերի մշակումը կամ մասնակցում մշակման աշխաանքներին.
- իրականացնում է Կոմիտեի նախագահին, Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներին, Կոմիտեի գլխավոր քարտուղարին հասցեագրված ամենօրյա փոստի տրամադրման աշխատանքները.
- իրականացնում է Կոմիտեի փոստի և սուրհանդակային ծառայության հետ տարվող աշխատանքները.
- իրականացնում է Կոմիտեում վարվող ոչ էլեկտրոնային մատյանների ստուգման, գրանցման, հաշվառման աշխատանքները:
- Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- Բարձրագույն կրթություն:
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
- ՀՀ Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» և «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքների, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝
- տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն.
- Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը.
- աշխատավարձի չափը՝ 267.072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ.
- աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Մամիկոնյանց 46/5.
- ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:
- Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ քննչական կոմիտե ներկայացնեն.
- գրավոր դիմում (ձևը կցվում է),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
- ինքնակենսագրություն (ազատ ոճով),
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
- լուսանկար՝ 3X4 չափսի,
- բժշկական տեղեկանք:
Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:
- Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
- Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 20.12.2023թ.:
ՀՀ քաղաքացիները քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 011-880-119) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer@investigative.am հասցեին: