Թափուր հաստիքներ
17.01.24,
14:59
Հայտարարություն
ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) անձնակազմի կառավարման վարչության (այսուհետ՝ Վարչություն) գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 33-1.1-Մ2-2) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
- Հիմնական գործառույթները՝
Բաժնի գլխավոր մասնագետը`
- իրականացնում է Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների և Գլխավոր քարտուղարի՝ անձնակազմի կառավարման գծով իրավական ակտերի նախագծերի պատրաստումը, ինչպես նաև Վարչության գործառույթներից բխող այլ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքները.
- իրականացնում է Կոմիտեի քաղաքացիական ծառայության պաշտոնները մրցույթի արդյունքով, վարկանիշային ցուցակներից, փոխադրման, ինչպես նաև որոշակի ժամկետով՝ ժամկետային աշխատանքային պայմանագրով, տեղափոխության հետևանքով և գործուղման դեպքում համալրելու նախապատրաստական աշխատանքները.
- իրականացնում է Կոմիտեում փորձագետներ ներգրավելու և փորձնակներ գրանցելու հետ կապված նախապատրաստական աշխատանքները.
- իրականացնում է Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածություններ ցուցակը համալրելու համար դիմորդների փաստաթղթերի ընդունման, համապատասխան էլեկտրոնային համակարգ մուտքագրման, ուսումնառության պրոցեսի կազմակերպման, տեղեկանքների, հարցումների և պահանջագրերի, գրությունների նախապատրաստման աշխատանքները.
- իրականացնում է Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, վերապատրաստման, ատեստավորման գործընթացի կազմակերպման աշխատանքները.
- իրականացնում է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դասային աստիճանների շնորհման ժամկետների հաշվարկման, ժամանակացույցի վարման աշխատանքները.
- իրականացնում է աշխատակիցների արձակուրդների տրամադրման և ժամանակացույցերի վարման աշխատանքները.
- իրականացնում է Կոմիտեի ստորաբաժանումներում բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպման աշխատանքները.
- իրականացնում է աշխատակիցների խրախուսման, պետական (կառավարական) և այլ պարգևների ներկայացնելու, Կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց խրախուսելու հետ կապված նախապատրաստական աշխատանքները.
- իրականացնում է աշխատակիցների վերաբերյալ տեղեկանքների նախապատրաստման և տրամադրման աշխատանքները.
- իրականացնում է Կոմիտեում աշխատանքային, այդ թվում` ժամկետային աշխատանքային պայմանագրերի և համաձայնագրերի կնքման հետ կապված աշխատանքները.
- իրականացնում է էլեկտրոնային շտեմարանում (ԷԿԷՆԳ) Կոմիտեի սոցիալական փաթեթի շահառուների անհատական տվյալների գրանցման և համապատասխան փոփոխությունների կատարման (խմբագրման) աշխատանքները.
- իրականացնում է զբաղեցրած պաշտոններից ազատված աշխատակիցների անձնական գործերի արխիվացման աշխատանքները.
- իրականացնում է Կոմիտեի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի և քաղաքացիական ծառայողների գրանցամատյանի վարման աշխատանքները:
- Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- Բարձրագույն կրթություն:
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
- ՀՀ Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքների, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝
- տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն.
- Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը.
- աշխատավարձի չափը՝ 267.072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ.
- աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Մամիկոնյանց 46/5.
- ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:
- Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ քննչական կոմիտե ներկայացնեն.
- գրավոր դիմում (ձևը կցվում է),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
- ինքնակենսագրություն (ազատ ոճով),
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
- լուսանկար՝ 3X4 չափսի,
- բժշկական տեղեկանք:
Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:
- Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
- Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 22.01.2024թ.:
ՀՀ քաղաքացիները քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 011-880-119) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer@investigative.am հասցեին: