Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի աջակցող բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 33-3.6-Մ6-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 13-ին, ժամը 12:00-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5):
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
- Անձնագիր կամ նույնականացման քարտ (ՀԾ համարանիշ).
- Դիպլոմ (առկայության դեպքում).
- Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
- Արական սեռի անձիք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը կազմում է 139.776 (հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:
Կից ներկայացվում է քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագիրը:
Աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, Տավուշի մարզ, Գետահովիտ համայնք:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է` 2024 թվականի փետրվարի 08-ը:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել` 011 880-119, 011 880-146 հեռախոսահամարներով կամ ուղարկել հաղորդագրություն kadrer@investigative.am էլեկտրոնային հասցեին: