Հայտարարություն
ՀՀ քննչական կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 12:00-ին, նախատեսվում է իրականացնել 2025-2027 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2025 թվականի պետական բյուջեի հայտերի` ՀՀ քննչական կոմիտեի մասով ակնկալվող ֆինանսական հատկացումների նախագծերի հանրային քննարկում և Կոմիտեի իրավասության ոլորտում շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հրավիրում մասնակցելու հիշյալ քննարկմանը:
Միաժամանակ հայտնվում է, որ հիշյալ նախագծերը տեղադրված են Կոմիտեի պաշտոնական կայքէջում (www.investigative.am):
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել 011 880 105 հեռախոսահամարով կամ համապատասխան առաջարկություններ ուղարկել finance@investigative.am էլեկտրոնային հասցեին (մինչև 03.04.2024թ. ժամը 18:00-ն):
Քննարկվելիք փաստաթղթերի նախագծերի հղումը`