Թափուր հաստիքներ
12.06.24, 16:30

Հայտարարություն

 

ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Լոռու մարզային քննչական վարչության (այսուհետ՝ Վարչություն) աջակցող բաժնի (այսուհետ՝ Բաժին) ավագ մասնագետ (ծածկագիր՝ 33-5.5-Մ3-1).

  • Հիմնական գործառույթները՝

Բաժնի ավագ մասնագետը`

  1. իրականացնում է Վարչությանն ուղղված (մտից) և Վարչությունից առաքվող (ելից) տարբեր բնույթի փաստաթղթերի ընդունման, ստուգման, առաքման, ըստ ենթակայության դասակարգման, հաշվառման, ձևակերպման և պատճենահանման աշխատանքները.
  2. իրականացնում է քրեական գործերի թվայնացման աշխատանքները.
  3. իրականացնում է քրեական գործերով բջջային օպերատորների հետ անձնական տվյալների, հեռախոսազանգերի վերծանումների էլեկտրոնային ֆայլերի ստացման,  տպագրման, մուտքագրման, ներբեռնված ֆայլերի էլեկտրոնային արխիվացման աշխատանքները.
  4. իրականացնում է Բաժնի արխիվի վարման աշխատանքները.
  5. իրականցնում է Վարչությունում հաշվառվող և վարվող մատյանների, փաստաթղթերի կարգագրերի և անվանակարգի կազմման աշխատանքները.
  6. իրականացնում է Վարչությունում ստացվող փաստաթղթերի, նյութերի, քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման, դասակարգման և պատճենահանման աշխատանքները.
  7. իրականացնում է Վարչությունում հարուցված, կասեցված, կարճված, դատարան ուղարկված քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման և Կոմիտեի արխիվի բաժին հանձնման աշխատանքները.
  8. իրականացնում է Վարչության էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության գործավարության միասնական կարգի կիրառման և դրա պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության աշխատանքները.
  9. իրականացնում է Վարչությունում դիմում-բողոքների ընդունման, ստուգման, գրանցման և ըստ հասցեատերերի հանձնման աշխատանքները.
  10. իրականացնում է Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների, Գլխավոր քարտուղարի հրամանների, ցուցումների, հանձնարարականների ընդունման, գրանցման, հաշվառման և անձնակազմին ծանուցման աշխատանքները.
  11. իրականացնում է քաղաքացիների ընդունելության  աշխատանքները: 
  • Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն:
  2. Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:
  3. ՀՀ Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», և «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքների, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝
  4. տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  5. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  6. նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և  պատասխանատվություն ստանձնելու կարողություն.
  7. Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը.
  8. աշխատավարձի չափը՝ 221.312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) դրամ.
  9. աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, ք.Վանաձոր, Ամիրյան 10.
  10. ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:

  • Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ քննչական կոմիտե ներկայացնեն.

  1. գրավոր դիմում (ձևը կցվում է),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի  տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
  5. ինքնակենսագրություն (ազատ ոճով),
  6. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
  7. լուսանկար՝ 3X4 չափսի,
  8. բժշկական տեղեկանք:


Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:

  • Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
  • Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 17.06.2024թ.:


ՀՀ
քաղաքացիները քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 011 880 119) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer@investigative.am հասցեին: