Թափուր հաստիքներ
29.07.24,
15:24
Հայտարարություն
ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչության (այսուհետ՝ Վարչություն) աջակցող բաժնի (այսուհետ՝ Բաժին) ավագ մասնագետ (ծածկագիր՝ 33-3.2-Մ3-3).
Հիմնական գործառույթները՝
Բաժնի ավագ մասնագետը`
- իրականացնում է Վարչությանն ուղղված (մտից) և Վարչությունից առաքվող (ելից) տարբեր բնույթի փաստաթղթերի ընդունման, ստուգման, առաքման, ըստ ենթակայության դասակարգման, հաշվառման, ձևակերպման և պատճենահանման աշխատանքները.
- իրականացնում է քրեական գործերի թվայնացման աշխատանքները.
- իրականացնում է քրեական գործերով բջջային օպերատորների հետ անձնական տվյալների, հեռախոսազանգերի վերծանումների էլեկտրոնային ֆայլերի ստացման, տպագրման, մուտքագրման, ներբեռնված ֆայլերի էլեկտրոնային արխիվացման աշխատանքները.
- իրականացնում է Բաժնի արխիվի վարման աշխատանքները.
- իրականցնում է Վարչությունում հաշվառվող և վարվող մատյանների, փաստաթղթերի կարգագրերի և անվանակարգի կազմման աշխատանքները.
- իրականացնում է Վարչությունում ստացվող փաստաթղթերի, նյութերի, քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման, դասակարգման և պատճենահանման աշխատանքները.
- իրականացնում է Վարչությունում հարուցված, կասեցված, կարճված, դատարան ուղարկված քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման և Կոմիտեի արխիվի բաժին հանձնման աշխատանքները.
- իրականացնում է Վարչության էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության գործավարության միասնական կարգի կիրառման և դրա պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության աշխատանքները.
- իրականացնում է Վարչությունում դիմում-բողոքների ընդունման, ստուգման, գրանցման և ըստ հասցեատերերի հանձնման աշխատանքները.
- իրականացնում է Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների, Գլխավոր քարտուղարի հրամանների, ցուցումների, հանձնարարականների ընդունման, գրանցման, հաշվառման և անձնակազմին ծանուցման աշխատանքները.
- իրականացնում է քաղաքացիների ընդունելության աշխատանքները:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- Բարձրագույն կրթություն:
- Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:
- ՀՀ Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», և «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքների, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝
- տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն.
- Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը.
- աշխատավարձի չափը՝ 221.312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) դրամ.
- աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, ք.Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Մազմանյան 5.
- ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ քննչական կոմիտե ներկայացնեն.
- գրավոր դիմում (ձևը կցվում է),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
- ինքնակենսագրություն (ազատ ոճով),
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
- լուսանկար՝ 3X4 չափսի,
- բժշկական տեղեկանք:
Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 01.08.2024թ.:
ՀՀ քաղաքացիները քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 012 515-337) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer@investigative.am հասցեին: