Հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ՀՀ պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի մասին
ՀՀ քննչական կոմիտեն (հասցե` ք.Երևան, Մամիկոնյանց 46/5) Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարում է մրցույթ, որն իրականացվում է մեկ փուլով։
Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել նախաքննական մարմնի պահանջով բանավոր և գրավոր (նյութերի գրավոր հաստատված) թարգմանություններ, այդ թվում քրեական վարույթի նյութերի գրավոր հաստատված թարգմանություններ և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձ ապահովելու ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Հայտի լեզուն հայերենն է։
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթային ձևով՝ ք.Երևան, Մամիկոնյանց 46/5 հասցեով:
Սույն հայտարարությունը կազմվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 20-ի N 1509-Ն և 2018թ. նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշման պահանջները:
Հայտերի բացումը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 12:00-ին, ք.Երևան Մամիկոնյանց 46/5 հասցեում։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել մրցույթային հանձնաժողովի քարտուղար Արաքսյա Պողոսյանին:
Հեռախոս՝ 093 51 81 49, 011 880 129,
Էլ փոստ՝ external@investigative.am
Պատվիրատու՝ ՀՀ քննչական կոմիտե:
Հարգելի՛ մասնակից, մինչ հայտ կազմելը և ներկայացնելը, խնդրում ենք մանրամասն ուսումնասիրել սույն հայտարարությունը, քանի որ հայտարարությանը չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման:
1.ՊԱՀԱՆՋՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
-
- Գնման առարկա է հանդիսանում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերումը (այսուհետ` նաև Ծառայություն), որոնք խմբավորված են 10 չափաբաժիններում`
Չափաբաժնի համարը |
Չափաբաժնի անվանումը |
Առավելագույն գին, ՀՀ դրամ |
|
Գրավոր (1 էջ՝ 1800 նիշ) |
Բանավոր (1 ժամ) |
||
1 |
Թարգմանություն՝ հայերենից բուլղարերեն, բուլղարերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
7500 |
15000 |
2 |
Թարգմանություն՝ հայերենից ճապոներեն, ճապոներենից հայերեն (բանավոր և գրավոր) |
15000 |
20000 |
3 |
Թարգմանություն՝ հայերենից սերբերեն, սերբերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
18000 |
20000 |
4 |
Թարգմանություն՝ հայերենից շվեդերեն, շվեդերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
19000 |
23000 |
5 |
Թարգմանություն՝ հայերենից սլովեներեն, սլովեներենից հայերեն, (բանավոր և գրավոր) |
18000 |
20000 |
6 |
Թարգմանություն՝ հայերենից ուկրաիներեն, ուկրաիներենից հայերեն (բանավոր և գրավոր) |
5000 |
10000 |
7 |
Թարգմանություն՝ հայերենից սլովակերեն, սլովակերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
11500 |
14000 |
8 |
Թարգմանություն՝ հայերենից լիտվերեն, լիտվերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
15000 |
18000 |
9 |
Թարգմանություն՝ հայերենից ուզբեկերեն, ուզբեկերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
14500 |
17500 |
10 |
Թարգմանություն՝ հայերենից եբրայերեն, եբրայերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
15000 |
18000 |
2. ՄԱՍՆԱԿՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
2.1 Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվելու ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 20-ի N 1509-Ն և 2018թ. նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշումների պահանջները բավարարող անձինք:
3. ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
3.1 Սույն ընթացակարգին մասնակցելու համար մասնակիցը հանձնաժողովին ներկայացնում է հայտ։ Հայտը սույն հայտարարության հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկն է:
Մասնակիցը կարող է հայտ ներկայացնել ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի, այնպես էլ մի քանի կամ բոլոր չափաբաժինների համար։
Հայտը ներկայացվում է մինչև դրա համար սույն հայտարարությամբ սահմանված ժամկետի ավարտը։
3.2 Մրցույթին հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հանձնաժողովին թղթային եղանակով՝ սույն մրցույթի հայտարարությունը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում և հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` http://www.azdarar.am հրապարակվելու օրվանից հաշված 10 աշխատանքային օրվա ընթացքում ժամը «12:00»-ն, ք.Երևան, Մամիկոնյանց 46/5 հասցեով:
Ընթացակարգի հայտերը ընդունում և գրանցամատյանում գրանցում է հանձնաժողովի քարտուղարը: Հայտերը քարտուղարի կողմից գրանցվում են գրանցամատյանում` ըստ դրանց ստացման հերթականության` գրանցամատյանում նշելով գրանցման համարը, օրը և ժամը:
3.3 Մասնակիցը հայտով ներկայացնում է`
ա) մրցույթին մասնակցելու մասին դիմում (Ձև 1),
բ) գնային առաջարկ՝ կից լեզուների գնացուցակով (Ձև 2),
գ) հայտարարություն՝ ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն և 2018թ. դեկտեմբերի 20-ի N 1509-Ն որոշումների պահանջների համապատասխանության մասին (Ձև 3 և 3.1),
դ) հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանք,
ե) դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք, (իսկ իրավաբանական անձի դեպքում՝ գործադիր մարմնի ներկայացուցչի և նրա անունից ծառայություն մատուցող անձի դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք)
զ) թարգմանիչների անձնագրային տվյալներ,
է) հայտարարություն առ այն, որ անձը սնանկ չի ճանաչվել (Ձև 4 և 4.1),
ը) թարգմանիչների՝ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1509-Ն որոշման պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր:
3.4 Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը (Կոմիտեն) կարող է դիմել նմանատիպ գործունեություն իրականացնող մարմիններին՝ մասնակիցների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:
3.5 Հանձնաժողովը կարող է մասնակիցներից լրացուցիչ պահանջել իր ծավալած գործունեության մասին վերաբերելի ցանկացած փաստաթուղթ և տեղեկատվություն:
4. ՀԱՅՏԻ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ
4.1 Առաջարկվող գինը ծառայության ինքնարժեքից բացի, ներառում է փոխադրման, տուրքերի, շահույթի, հարկերի և այլ վճարների գծով ծախսերը (ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1334-Ն
որոշում Հավելված N 1, 6․4 կետ)։ Առաջարկվող գնի հաշվարկը պետք է ներկայացվի հայտով։
4.2 Մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով:
5. ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ, ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
5.1 Հայտերի բացումը կկատարվի հանձնաժողովի հայտերի բացման նիստում` սույն թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 12:00-ին։
Հայտերի բացման և գնահատման նիստում՝
1) հանձնաժողովի նախագահը (նիստը նախագահողը) նիստը հայտարարում է բացված և հրապարակում է գնման հայտով սահմանված` սույն ընթացակարգի շրջանակում գնվելիք ծառայությունների գինը՝ մեկ թվով արտահայտված, ինչպես նաև հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները:
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը նախագահին (նիստը նախագահողին) փոխանցվելուց հետո հանձնաժողովը գնահատում է`
ա. հայտեր պարունակող ծրարները կազմելու և ներկայացնելու համապատասխանությունը սահմանված կարգին և բացում համապատասխանող գնահատված հայտերը,
բ. բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց կազմման համապատասխանությունը հայտարարությամբ սահմանված վավերապայմաններին.
3) հանձնաժողովի նախագահը հայտարարում է հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները՝ մեկ թվով արտահայտված:
5.2 Մրցույթի հայտարարությամբ հայտարարված մասնակիցների գնային առաջարկների գնահատումն ու համեմատումն իրականացվում է հետևյալ կերպ.
Մրցույթում հաղթող է ճանաչվում սույն հայտարարությանը համապատասխան թարգմանչական աշխատանքի համար նախատեսված գումարի սահմաններում նվազագույն գնային առաջարկ (մեկ չափաբաժնի համար՝ գրավոր և բանավոր գումարային) ներկայացրած մասնակիցը: Հավասար գնային առաջարկ ներկայացնելու դեպքում հաղթող է ճանաչվում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչը, իսկ կազմակերպության դեպքում՝ առավել երկար աշխատանքային գործունեություն իրականացրած և իր կազմում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչներ ընդգրկող, իսկ այս պայմանների հավասար լինելու դեպքում՝ առնվազն միևնույն լեզվով 2 կամ ավելի թարգմանիչներ ընդգրկող կազմակերպությունը:
5.3 Մրցութային հանձնաժողովը հայտեր ներկայացնելու վերջնաժամկետի ավարտման օրվանից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է ներկայացված հայտերը:
5.4 Հաղթող ճանաչված անձի հետ 3 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր:
5.5 Մրցույթի հետ կապված բողոքները քննում է մրցույթային հանձնաժողովը:
6. ՀԱՅՏԸ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ
6.1 Մասնակիցը հայտը ներկայացնում է սույն հայտարարությամբ սահմանված կարգով։
Մասնակցի առաջարկները, դրանց վերաբերող փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, սոսնձվում են և վավերացվում կնիքով ու ստորագրվում:
Ծրարը և սույն հայտարարությամբ նախատեսված` մասնակցի կազմած փաստաթղթերը ստորագրում և կնիքում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորված անձը (այսուհետ` գործակալ): Եթե հայտը ներկայացնում է գործակալը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ:
6.2 Սույն հրահանգի 6.1 կետում նշված ծրարի վրա հայտը կազմելու լեզվով նշվում են`
1) պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).
2) «Չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.
3) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:
6.3 Սույն հայտարարության 6.1 և 6.2 կետերի պահանջներին չհամապատասխանող հայտերը հանձնաժողովը հայտերի բացման նիստում մերժում է և նույնությամբ վերադարձնում ներկայացնողին:
Ձև 1
ԴԻՄՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ*
մրցույթին մասնակցելու
հայտնում է, որ ցանկություն ունի մասնակցել
մասնակցի Ա.Ա.Հ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից « »________________ 2024թ. հայտարարված մրցույթի չափաբաժնին (չափաբաժիններին) և հայտարարության պահանջներին համապատասխան ներկայացնում է հայտ:
-ի՝
մասնակցի անվանումը
- հարկ վճարողի հաշվառման համարն է` (չի լրացվում ֆիզիկական անձի դեպքում)
հարկի վճարողի հաշվառման համարը
- էլեկտրոնային փոստի հասցեն է`
էլեկտրոնային փոստի հասցեն
- գործունեության հասցեն է՝ ______
գործունեության հասցեն
- հեռախոսահամարն է՝ ______
հեռախոսի համարը
- անձնագրային տվյալներ ______
սերիա- համար, երբ և ում կողմից է տրված
___________________________________________________ _____________ Մասնակցի անվանումը (ղեկավարի պաշտոնը, անուն ազգանունը) ստորագրությունը
Կ.Տ.
Ձև 2
Գ Ն Ա Յ Ի Ն Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ
Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի հայտարարությունը ________________________________
մասնակցի անվանումը
առաջարկում է պայմանագիրը կատարել ներքոհիշյալ ընդհանուր գներով.
ՀՀ դրամ
Չափաբաժնի համարը |
Ծառայության անվանումը |
Միավորի գինը |
Ընդամենը |
|
Բանավոր (1 ժամ) |
Գրավոր (1 էջ) |
|||
|
|
|
|
|
|
|
|
|
|
Մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է միայն այն չափաբաժինների մասով, որին պետք է մասնակցի
______________________________________________________ _____________ Մասնակցի անվանումը (ղեկավարի պաշտոնը, անուն ազգանունը) ստորագրությունը)
Կ.Տ.
Ձև 3
Հայտարարություն
Սույնով հավաստում եմ, որ ___________________________________ ը, (ինչպես նաև ծառայության կազմակերպության անվանումը
մատուցման շրջանակներում ներգրավված բոլոր թարգմանիչները) համապատասխանում են ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն և 2018թ. դեկտեմբերի 20-ի N 1509-Ն որոշումների պահանջներին։
___________________________________________________ _____________ Մասնակցի անվանումը (ղեկավարի պաշտոնը, անուն ազգանունը) ստորագրությունը
Կ.Տ.
Ձև 3.1
Հայտարարություն
Սույնով հավաստում եմ, որ ___________________________________ ս, համապատասխանում եմ ՀՀ ֆիզիկական անձի Ա.Ա.Հ
կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն և 2018թ. դեկտեմբերի 20-ի N 1509-Ն որոշումների պահանջներին։
___________________________________________________ _____________
(անուն ազգանունը) ստորագրությունը
Կ.Տ.
Ձև 4
Հայտարարություն
Սույնով հավաստում եմ, որ_____________________________________________________ը սնանկ չի ճանաչվել: կազմակերպության անվանումը
___________________________________________________ _____________ Մասնակցի անվանումը (ղեկավարի պաշտոնը, անուն ազգանունը) ստորագրությունը
Կ.Տ.
Ձև 4.1
Հայտարարություն
Սույնով հավաստում եմ, որ __________________________________________________ սնանկ ճանաչված չեմ: ֆիզիկական անձի Ա.Ա.Հ
___________________________________________________ _____________ (անուն ազգանունը) ստորագրությունը
Կ.Տ.
Պայմանագրի նախագիծ
ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ, ՍՈՒՐԴՈ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԹԻՎ ____
ք. Երևան «______» ____________________ 2024թ.
ՀՀ քննչական կոմիտեն՝ (այսուհետ՝ Պատվիրատու), ի դեմս գլխավոր քարտուղար Կ.Մարգարյանի, որը գործում է կանոնադրության հիման վրա, մի կողմից, և ___________________________________՝ ի դեմս ____________________________________________ (այսուհետ՝ Կատարող), մյուս կողմից, (երկուսը միասին այսուհետ` Կողմեր, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ և ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 1334-Ն որոշմամբ սահմանված պահանջներով, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին։
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1 Սույն պայմանագրով՝ Կատարողը պարտավորվում է Պատվիրատուի հանձնարարությամբ մատուցել թարգմանչական ծառայությունները՝
(այսուհետ՝ Ծառայություններ)՝ համաձայն սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագրի պահանջների:
1.2 Կատարողը Ծառայությունը մատուցում է Պատվիրատուին կամ նրա կողմից որոշված Ստացողին սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագրին համապատասխան` սույն պայմանագրով նախատեսված ծավալներով, ձևով և Պատվիրատուի կողմից սահմանված ժամկետներում, իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել այդ Ծառայությունը և վճարել դրա համար:
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1 Պատվիրատուն իրավունք ունի`
2.1.1 Ցանկացած ժամանակ ստուգել Կատարողի կողմից մատուցվող Ծառայության ընթացքը և որակը` առանց միջամտելու Կատարողի գործունեությանը.
2.1.2 Սույն պայմանագրի N 1 հավելվածում նշված Տեխնիկական բնութագրին չհամապատասխանող կամ անպատշաճ որակի Ծառայություն մատուցելու դեպքում չընդունել Ծառայությունը կամ իր հայեցողությամբ սահմանել անպատշաճ որակի Ծառայությունը սույն պայմանագրին համապատասխանող Ծառայությամբ անհատույց փոխարինման ողջամիտ ժամկետ և պահանջել Կատարողից վճարելու սույն պայմանագրի 6.2 կետով նախատեսված տուգանքը, ինչպես նաև 6.3 կետով նախատեսված տույժը.
2.1.3 Միակողմանի լուծել սույն պայմանագիրը ամբողջությամբ կամ կոնկրետ չափաբաժնի մասով եթե Կատարողի կողմից սույն պայմանագրի պահանջներն էականորեն խախտվել են։ Կատարողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե՝
ա) մատուցված Ծառայությունը չի համապատասխանում սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված պահանջներին,
բ) պարբերաբար խախտվել է(են) Ծառայության մատուցման ժամկետը (ները)
գ) պարբերաբար հրաժարվել է ծառայություն մատուցելուց առանց ընդունելի պատճառների։
2.1.4 իրացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:
2.2 Պատվիրատուն պարտավոր է`
2.2.1 Քննարկել և ընդունել Տեխնիկական բնութագրին համապատասխան մատուցված Ծառայության արդյունքը:
2.2.2 Ծառայության արդյունքն ընդունելու դեպքում Կատարողին վճարել վերջինիս վճարման ենթակա գումարները, իսկ ժամկետի խախտման դեպքում` նաև սույն պայմանագրի 6.5 կետով նախատեսված տույժը։
2.3 Կատարողն իրավունք ունի`
2.3.1 Պատվիրատուից պահանջել վճարելու իրեն վճարման ենթակա գումարները, իսկ Պատվիրատուի կողմից սույն պայմանագրի 5.2 կետում նշված ժամկետի խախտման դեպքում նաև սույն պայմանագրի 6.5 կետով նախատեսված տույժը։
2.4 Կատարողը պարտավոր է`
2.4.1 Սույն պայմանագրի Հավելված N 1-ով սահմանված պայմաններով ապահովել Ծառայության մատուցումը` ղեկավարվելով գործող օրենսդրությամբ։
2.4.2 Սույն պայմանագրով նախատեսված դեպքերում վճարել սույն պայմանագրի 6.2 և 6.3 կետերով նախատեսված տույժը և տուգանքը։
2.4.3 Սույն պայմանագրի կատարման ապահովման գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել Պատվիրատուին։
2.4.4 Սույն պայմանագրի շրջանակներում ստացված տեղեկությունները չփոխանցել երրորդ անձանց և պահպանել գաղտնիություն։
2.4.5 Սույն պայմանագրի կատարման ընթացքում նոր թարգմանիչներ ընդունելու դեպքում Պատվիրատուին ներկայացնել ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 20-ի N 1509-Ն և 2018թ. նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշումների պահանջները բավարարող փաստաթղթեր:
2.4.6 Կատարողը պատասխանատվություն է կրում մատուցված Ծառայության որակի և պայմանագրով նախատեսված Ծառայությունների մատուցման ժամկետների պահպանման համար:
3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
3.1 Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 25-ը:
4. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
4.1 Պայմանագրի արդյունք է հանդիսանում քննիչին հանձնված գրավոր (էլեկտրոնային և թղթային), բանավոր թարգմանությունը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայության մատուցումը։
4.2 Թարգմանչի (օգնական) և վերջինիս ներգրավված քննիչի միջև ծառայությունների մատուցման փաստը հավաստվում է համաձայն սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող Հավելված N 2-ով նախատեսված Հավաստագրի:
4.3 Գրավոր թարգմանություններ կատարելու դեպքում՝ թարգմանչի (օգնական) և վերջինիս ներգրավված քննիչի միջև ծառայությունների մատուցման ժամկետները սահմանվում են համաձայն սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող Հավելված N 4-ով նախատեսված գրավոր թարգմանվող նյութերի հանձման-ընդունման ակտի։
4.4 Կատարողի կողմից հաստատված հավաստագրերը և հանձնման-ընդունման արձանագրությունը (Հավելված N 3) ներկայացվում են հիմնական մասնագիտական կառուցվածքային համապատասխան ստորաբաժանման պետին։ Կատարողի և ստորաբաժանման պետի կողմից հանձնման-ընդունման արձանագրության հաստատումը հանդիսանում է ծառայությունների կամ դրա մի մասի պատշաճ մատուցված լինելու հավաստում։
4.5 Սույն Պայմանագրի 4.4-րդ կետով նախատեսված թարգմանության կատարման ժամկետների խախտման վերաբերյալ նշումների դեպքում կիրառվում է սույն պայմանագրի 6․2 և 6․3 կետերով նախատեսված տույժը և տուգանքը որը հաշվարկվում և հաշվանցվում է Ծառայություն մատուցելու արդյունքում Կատարողին վճարման ենթակա գումարների հետ։ Ծառայությունների մատուցման ժամկետների խախտման փաստը արձանագրելու համար հիմք է հանդիսանում հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման պետի համապատասխան գրությունը, որին կցվում է գրավոր թարգմանվող նյութերի հանձման-ընդունման ակտը (Հավելված N 4):
5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ԴՐԱ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
5.1. Պայմանագրի գինը, ներառում է Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը՝ այդ թվում փոխադրման, հարկերի, տուրքերի, այլ վճարումների գծով ծախսերը։ Ծառայության միավորի արժեքները սահմանված են Հավելված N 1-ում։
5.1.1 Կատարողը Պատվիրատուին է ներկայացնում հաստատված հանձնման-ընդունման արձանագրությունները, հավաստագրերը, թարգմանությունը կոնկրետ վարույթի շրջանակներում կատարված լինելու դեպքում թարգմանչին (օգնականին) ներգրավվելու վերաբերյալ քննիչի որոշումը, իսկ այլ դեպքերում քննիչի կողմից հասցեագրված համապատասխան գրությունը և հաշվարկային փաստաթղթերը (այսուհետ՝ Փաթեթ) ծառայության մատուցման ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։
5.2 Պատվիրատուն իրեն մատուցած Ծառայության դիմաց վճարում է անկանխիկ` դրամական միջոցները Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով։ Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է ըստ սահմանաված կարգի ներկայացված Փաթեթի հիման վրա (եթե Փաթեթը Պատվիրատուն ստանում է տվյալ ամսվա 20-ից հետո,) ապա վճարումն իրականացվում է 20 բանկային օրվա ընթացքում), բայց ոչ ավելի տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված գումարի չափից։ Եթե ընդունված Ծառայության դիմաց վճարելու համար միջոցները չեն բավարարում, ապա վճարումը, սույն կետի պայմաններով, իրականացվում է այն ամսում, որում դրամական միջոցները նախատեսված են:
6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
6.1 Կատարողը պատասխանատվություն է կրում Ծառայության մատուցման` սույն պայմանագրի պահանջների պահպանման համար։
6.2 Սույն պայմանագրի Հավելված N 1-ով նախատեսված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող Ծառայություն մատուցելու դեպքում Կատարողից գանձվում է տուգանք` տվյալ ծառայության համար վճարման ենթակա գումարի 0,5 (զրո ամբողջ հինգ տասնորդական) տոկոսի չափով:
6.3 Սույն պայմանագրով նախատեսված Ծառայության մատուցման՝ Հավելված N 1-ով նախատեսված տեխնիկական բնութագրով սահմանված ժամկետները խախտելու դեպքում Կատարողից յուրաքանչյուր ուշացված օրվա համար գանձվում է տույժ` տվյալ ծառայության համար վճարման ենթակա գումարի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերրորդական) տոկոսի չափով։
6.4 Սույն պայմանագրի 6.2 և 6.3 կետերով նախատեսված տուգանքը և տույժը հաշվարկվում և հաշվանցվում են Ծառայություն մատուցելու արդյունքում Կատարողին վճարման ենթակա գումարների հետ։
6.5 Պատվիրատուի կողմից սույն պայմանագրի 5.2 կետով նախատեսված ժամկետի խախտման դեպքում Պատվիրատուի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված օրվա համար հաշվարկվում է տույժ` վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերորդական) տոկոսի չափով։
6.6 Սույն պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
6.7 Տույժերի և (կամ) տուգանքի վճարումը Կողմերին չի ազատում իրենց պայմանագրային պարտավորությունները լրիվ կատարելուց։
7. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
7.1 Սույն պայմանագրով և սույն պայմանագրի հիման վրա կնքված Համաձայնագրերով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։
8. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳ
Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում՝ վեճերը լուծվում են դատական կարգով:
9. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
9.1 Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա սույն պայմանագրի անբաժանելի մասը։
Սույն պայմանագիրը չի կարող փոփոխվել Կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման հետևանքով կամ ամբողջությամբ լուծվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ բացառությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման դեպքերի: Ընդ որում, պայմանագրի Կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման կամ ամբողջությամբ լուծման Կողմերի փոխադարձ համաձայնությունն անհրաժեշտ է ձեռք բերել նախքան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցումը:
9.2 Սույն պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում Կողմերի (Կատարող կամ Պատվիրատու) օգուտները (խնայողություններ) կամ կրած վնասները տվյալ Կողմի օգուտը կամ կրած վնասն են։
Սույն պայմանագրի Կողմերի` երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունները՝ ներառյալ պայմանագրի կատարման շրջանակում Կատարողի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա։ Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերով, և դրանց համար պատասխանատու է Կատարողը։
9.3 Սույն պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, կնքվում է երկու օրինակից՝ յուրաքանչյուրը _____ էջից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Սույն պայմանագրի հավելվածները հանդիսանում են պայմանագրի անբաժանելի մաս, յուրաքանչյուր Կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ։
9.4 Սույն պայմանագրից ծագած Կողմի վճարային պարտավորությունը չի կարող դադարել այլ պայմանագրից ծագած՝ հակընդդեմ պարտավորության հաշվանցով, առանց Կողմերի գրավոր և կնիքով հաստատված համաձայնության։ Սույն պայմանագրից ծագած պահանջի իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի առանց պարտապան Կողմի գրավոր համաձայնության։
9.5 Սույն պայմանագրի նկատմամբ կիրառվում է ՀՀ օրենսդրությունը։
10 ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պ Ա Տ Վ Ի Ր Ա Տ Ու ՀՀ քննչական կոմիտե ք. Երևան, Մամիկոնյանց 46/5 ՀՎՀՀ 02631263 ՀՀ ՖՆ աշխատակազմի գործառնական վարչություն
Գլխավոր քարտուղար Կ.Մարգարյան
-------------------------------------------- (ստորագրություն)
Կ.Տ. |
Կ Ա Տ Ա Ր Ո Ղ
ՀՎՀՀ Բանկ ՀՀ Տնօրեն՝
-------------------------------------------- (ստորագրություն)
Կ.Տ. |
Հավելված 1
Ծառայության նկարագիր, միավորի արժեք
Չ/հ |
Ծառայության անվանում |
Միավորի արժեք |
|
Բանավոր |
Գրավոր |
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Տեխնիկական բնութագիր |
Կատարողի կողմից կատարվելու են ոչ բարդ, միջին բարդության, միջին բարդության մասնագիտական, բարդ, բարդ մասնագիտական (այդ թվում՝ ծանր հանցագործությունների վերաբերյալ) օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող գրավոր և բանավոր թարգմանություններ 24 ժամ/7 օր աշխատանքային ռեժիմով (նաև հանգստյան և տոնական օրերին, առանց բացառության) Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում: Միևնույն լեզվով կարող է միաժամանակ թարգմանչի անհրաժեշտություն առաջանալ Երևան քաղաքում և Հայաստանի տարբեր վայրերում: Թարգմանություն կատարող ֆիզիկական, իսկ կազմակերպությունների դեպքում՝ կազմակերպության աշխատակից հանդիսացող, համապատասխան փաստաթղթեր ներկայացրած թարգմանիչը վարույթին ներգրավվելու է վարույթն իրականացնող քննիչի «Թարգմանիչ ներգրավելու մասին» որոշմամբ, ինչի կայացումից առաջ քննիչը ստանում է վերջինիս որակավորումը հաստատող փաստաթղթերը և նշված որոշմամբ, ի թիվս այլնի, նրան տեղեկացնում է սխալ թարգմանություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված քրեական պատասխանատվության մասին, իսկ վարույթի շրջանակներից դուրս թարգմանություն կատարելու պահանջ է ներկայացվելու գրության հիման վրա: |
Հավելված 2
« » ----------20 թ. կնքված
Թիվ պայմանագրի
Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր
Թարգմանչական ծառայություններ մատուցելու վերաբերյալ
«____» «__________________» 20 թ.
Ստորաբաժանման անվանումը՝ ՀՀ ՔԿ__________________________________________________________________
_______________________________________________________________________________________________
Քննիչի Ա.Ա.Հ ________________________________________________________________________________________
Վարույթի կամ վարույթից դուրս կատարված լինելու դեպքում քննիչի կողմից հասցեագրված գրության համարը_______________________________________________________________________________________
Թարգմանչական ծառայություններ մատուցած ընկերության անվանումը____________________________________
Թարգմանություն իրականացնողի (թարգմանչի) Ա.Ա.Հ _____________________________________________________
Առկայության դեպքում թարգմանիչ ներգրավելու որոշման ամսաթիվը «____» «________________» 20 թ.
Բանավոր թարգմանություն _______________________________________________________________________________________________ (թարգմանված լեզվի անվանումը)
1.Թարգմանության սկիզբ (ամսաթիվ, ժամ /24ժ) _______________________________________________
Թարգմանության ավարտ (ամսաթիվ, ժամ /24ժ) ______________________________________________ Տևողություն՝ ____________ ժամ
2.Թարգմանության սկիզբ (ամսաթիվ, ժամ /24ժ) _______________________________________________ Թարգմանության ավարտ (ամսաթիվ, ժամ /24ժ) ______________________________________________ Տևողություն՝ ____________ ժամ
3. Թարգմանության սկիզբ (ամսաթիվ, ժամ /24ժ) _______________________________________________ Թարգմանության ավարտ (ամսաթիվ, ժամ /24ժ) ______________________________________________ Տևողություն՝ ____________ ժամ
Գրավոր թարգմանություն
Նիշերի քանակ____________________________
Էջերի քանակ______________________________
Քննիչ
|
Թարգմանիչ |
|
|
___________________________
|
___________________________ Ստորագրություն
|
|
|
Կ.Տ. |
|
Հավելված 3
« » ----------20 թ. կնքված
Թիվ պայմանագրի
Պայմանագրի կողմ
______________________________ ______________________________ Գտնվելու վայրը՝
Հ/Հ __________________________ ՀՎՀՀ_________________________ |
Պատվիրատու
______________________________ ______________________________ Գտնվելու վայրը՝
Հ/Հ __________________________ ՀՎՀՀ_________________________
|
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N
ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«____» «__________________» 20 թ.
Ստորաբաժանման անվանումը՝____________________________________________________________
Արձանագրությունը ներկայացնողի (ստորաբաժանման պետի) Ա.Ա.Հ___________________________________
Պատվիրատուն՝ և Պայմանագրի կողմը՝ հիմք ընդունելով Պայմանագրի կատարման վերաբերյալ «____» «__________________» 20 թ. դուրս գրված N հաշիվ ապրանքագիրը, կազմեցին սույն արձանագրությունը հետևյալի մասին.
N |
Մատուցված ծառայությունների |
||||||
Վարույթի համարը կամ վարույթից դուրս կատարված լինելու դեպքում քննիչի կողմից հասցեագրված գրության համարը
|
Ծառայության անվանումը |
Քանակական ցուցանիշը |
Կատարման ժամկետը |
Միավորի արժեքը համաձայն պայմանագրի |
Վճարման ենթակա գումարը (հազար դրամ) |
||
Ծառայությունների մատուցման ժամերի թիվը(եթե ծառայությունները մատուցվել են մի քանի օրում, ապա ժամերի թիվը նշվում է ըստ օրերի), թարգմանված էջերի կամ նիշերի թիվը |
Ծառայությունների մատուցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը (ամսաթվերը, եթե ծառայությունները մատուցվել են մի քանի օրում) |
|
|
||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Վերոհիշյալ ծառայությունների մատուցման վերաբերյալ հավաստագրերը և բոլոր հաշիվ-ապրանքագրերը հանդիսանում են սույն Արձանագրության բաղկացուցիչ մասը:
Ծառայությունը հանձնեց
|
Ծառայությունն ընդունեց |
|
|
___________________________ Ստորագրություն
|
___________________________ Ստորագրություն
|
___________________________ Անուն, ազգանուն |
___________________________ Անուն, ազգանուն |
Կ.Տ. |
Կ.Տ. |
Հավելված 4
« » ----------20 թ. կնքված
Թիվ պայմանագրի
Ա Կ Տ
ԳՐԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ստորաբաժանման անվանումը՝ ՀՀ ՔԿ_______________________________________________________________________________________________________________________________________________________________ Քննիչի Ա.Ա.Հ _________________________________________________________________________________ Վարույթի կամ վարույթից դուրս կատարված լինելու դեպքում քննիչի կողմից հասցեագրված գրության համարը_________________________________________________________________________ Թարգմանչական ծառայություններ մատուցող ընկերության անվանումը_____________________________________ Թարգմանություն իրականացնողի (թարգմանչի) Ա.Ա.Հ ___________________________________________________ Թարգմանության ենթակա նյութերի տրման ամսաթիվ «______» ______________ 20 թ.Էջերի քանակ______________________________ Թարգմանված նյութերի հանձնման ամսաթիվ «______» ____________________ 20 թ.
|
|
Ծանոթագրություն. սույն ակտը լրացվում է նախքան գրավոր թարգմանության ծառայությունների մատուցումը: