Հայտարարություններ
22.11.23, 09:28

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

 

     1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության իրավասության սահմաններում՝ ծառայողական կարգապահության ամրապնդմանն ուղղված գործընթացներն առավել արդյունավետ և համապարփակ իրականացնել՝ տվյալների հավաքագրման, ստուգման, վերլուծության և ամփոփման բնագավառներում, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 55-Լ հրամանով և իրավական այլ ակտերով վերապահված գործառույթները:

      2.Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ մինչև 1 (մեկ) տարի:

      3.Փորձագետի պարտականությունները՝

    3.1 առավել համապարփակ տիրապետել ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքացիական ծառայողների, հայեցողական պաշտոն զբաղեցնող, աշխատանքային պայմանագրով աշխատող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց կողմից աշխատանքային կարգապահության պահպանման վիճակին,

     3.2 ուսումնասիրել, վերլուծել և ամփոփել ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող և ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ցուցակում ընդգրկված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը:

     4.Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ:

5. Աշխատանքի վայրը՝ ք.Երևան Մամիկոնյանց 46/5 շենք

6. Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 27.11.2023թ.

7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

8. Ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:

9. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝ 

  • դիմում՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
  • անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրություն,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները,
  • լուսանկար 1 հատ՝ 9x12, 1 հատ՝ 3x4 չափսի:

10. Դիմողը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:

Դիմումները  ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 0930-ից մինչև 1230-ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ  տեղեկություններ  ստանալու համար կարող  են  դիմել   ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն  (հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5, 6-րդ հարկ,  հեռ. 011 880 119):