Թափուր հաստիքներ
21.12.23, 09:59

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի փաստաթղթաշրջանառության ապահովման բաժնի գլխավոր փաստաթղթավարի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

 

ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) փաստաթղթաշրջանառության ապահովման բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր փաստաթղթավար (ծածկագիր՝ 33-2.7-Մ2-10).

  • Հիմնական գործառույթները՝

      Բաժնի գլխավոր մասնագետը`

  1. իրականացնում է Կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի (այսուհետ՝ Ստորաբաժանում) փաստաթղթաշրջանառության, այդ թվում՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը և ապահովումը, գործավարության միասնական կարգի կիրառումը և դրա պահանջների կատարման նկատմամբ հսկողության աշխատանքները.
  2.  իրականացնում է Ստորաբաժանման մտից, ելից և ներքին փաստաթղթերի ընդունման, վավերապայմանների առգայության ստուգման, դասակարգման, հաշվառման, մուտքագրման, թվայնացման, բաշխման, առաքման աշխատանքները.
  3. իրականացնում է Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների և Կոմիտեի գլխավոր քարտուղարի իրավական ակտերի, հանձնարարությունների, փաստաթղթերի, քրեական վարույթների գրանցման, առաքման (այդ թվում էլեկտրոնային) աշխատանքները.
  4. իրականացնում է Ստորաբաժանման մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա փաստաթղթերի, դիմումների հիմքերի, փոստային առաքման ցուցակների, ռեեստրների արխիվացման, հանձնման-ընդուման ակտերի կազմման և դրանք Կոմիտեի արխիվ հանձնման աշխատանքները.
  5. իրականացնում է Բաժնի տեղեկատվական շտեմարանի ստեղծման և համալրման աշխատանքները.
  6. իրականացնում է Կոմիտե մուտքագրվող և Կոմիտեից ելքագրվող քրեական վարույթների, իրեղեն ապացույցների ընդունման լիարժեքության ստուգման, համապատասխան մատյաններում գրանցման փոստային և առձեռն պատշաճ առաքման աշխատանքները.
  7. իրականացնում է Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներին մեթոդական և գործնական օգնության ցուցաբերումը, աշխատանքի կազմակերպումը և ընթացիկ գործավարության ստուգման աշխատանքները.
  8. իրականացնում է Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության և մարզային քննչական ստորաբաժանումների աջակցող բաժիններում փաստաթղթաշրջանառության գործընթացի ստուգման աշխատանքները.
  9. իրականացնում է Կոմիտեի փաստաթղթաշրջանառության ոլորտի գործառույթների կարգավորմանն ուղղված իրավական ակտերի նախագծերի մշակումը կամ մասնակցում մշակման աշխաանքներին.
  10. իրականացնում է Կոմիտեի նախագահին, Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներին, Կոմիտեի գլխավոր քարտուղարին հասցեագրված ամենօրյա փոստի տրամադրման աշխատանքները.
  11. իրականացնում է Կոմիտեի փոստի և սուրհանդակային ծառայության հետ տարվող աշխատանքները.
  12. իրականացնում է Կոմիտեում վարվող ոչ էլեկտրոնային մատյանների ստուգման, գրանցման, հաշվառման աշխատանքները:
  •  Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն:
  2. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
  3. ՀՀ Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» և «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքների, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝
  4. տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  5. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  6. նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և  պատասխանատվություն ստանձնելու կարողություն.
  7. Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը.
  8. աշխատավարձի չափը՝ 267.072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ.
  9. աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Մամիկոնյանց 46/5.
  10. ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:
  • Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ քննչական կոմիտե ներկայացնեն.

  1. գրավոր դիմում (ձևը կցվում է),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի  տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
  5. ինքնակենսագրություն (ազատ ոճով),
  6. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
  7. լուսանկար՝ 3X4 չափսի,
  8. բժշկական տեղեկանք:

Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:

  • Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
  • Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 26.12.2023թ.:

ՀՀ քաղաքացիները քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 011-880-119) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer@investigative.am հասցեին: