Հայտարարություն. ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով, Կոմիտեի որակավորման հանձնաժողովը հայտարարում է ընդունելություն` Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից ազատվող թենածուների համար
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը հայտարարում է ընդունելություն` Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից ազատվող թենածուների համար:
Գրավոր քննությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 07-ին, ժամը 11:00-ին: Քննության անցկացման վայրի մասին տեղեկատվությունը նախապես կտեղադրվի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (www.investigative.am):
Հարցերի դեպքում կարող եք դիմել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե՝ ք.Երևան,
Մամիկոնյանց 46/5, հեռախոսահամարներ՝ /012/ 515-337 (ներքին՝ 1910), /012/ 515-338, /012/ 515-339, էլեկտրոնային փոստի հասցե՝ kadrer@investigative.am:
Փաստաթղթերն ընդունվում են 2024թ. դեկտեմբերի 05-ից 16-ը ներառյալ՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:
Գրավոր քննությանը մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր կներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով և 18-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված պահանջներին:
Փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են դիմում ներկայացնելիս.
- դիմում (ձև 1),
- կենսագրական տվյալներ պարունակող քարտ (ձև 2)՝ (փաստաթուղթը տպել երկկողմանի՝ դարձերեսով, լրացնել անձամբ, ստորագրել),
- ինքնակենսագրություն (ձև 3)` (ձեռագիր՝ գրել անձամբ, երկկողմանի՝ դարձերեսով, լուսանցքը պահելով, վերջում ստորագրել), որը ներառում է անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, կրթությունը (նշելով դպրոցի, բարձրագույն և/կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության անվանումը, ընդունվելու և ավարտելու տարեթվերը), զինված ուժերում ծառայությունը (կամ չծառայելը՝ նշելով պատճառը)՝ եթե հայտատուն արական սեռի ներկայացուցիչ է, վերջին կոչումը կամ դասային աստիճանը, աշխատանքային փորձը՝ կազմակերպությունների անվանումը, զբաղեցրած պաշտոններն՝ ըստ ժամանակագրության, փաստաբանի արտոնագիր ունենալու դեպքում նշել, փաստացի բնակության և հաշվառման հասցեն, ընտանեկան կարգավիճակը, ընտանիքի անդամների (ամուսին (կին), զավակ, ծնողներ, քույր (քույրեր), եղբայր (եղբայրներ), ամուսնու/կնոջ ծնողներ, ամուսնու/կնոջ քույր (քույրեր), ամուսնու/կնոջ եղբայր (եղբայրներ)) տվյալները՝ նշելով նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, աշխատանքի վայրի, զբաղեցրած պաշտոնի (չաշխատելու դեպքում նշել նրանց վերջին պաշտոնը կամ աշխատանքը, ինչպես նաև որևէ ծառայության բերումով թոշակառու հանդիսանալու հանգամանքը), ինչպես դիմումատուի, այնպես էլ ընտանիքի ամդամների. դատվածության, մարված կամ վերացված դատվածություն ունենալու, իրականացված կամ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ, դիմումատուի վերաբերյալ քրեկան հետապնդում չիրականացնելու որոշման առկայության կամ քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ տեղեկություններ, եթե այդպիսիք կան, ընտանեկան կարգավիճակը, ինչպես նաև բնակության և հաշվառման վայրերի վերաբերյալ տեղեկատվությունը, ամսաթիվը՝ դիմումը ներկայացնելու օրվանով,
- լուսանկար՝ 2 հատ 4.5X6 չափսի` դասական հագուստով (տղամարդիկ՝ կոստյումով և փողկապով),
- հայտատուի անձը հաստատող փաստաթղթերի (ծննդյան վկայականի, անձնագրի, նույնականացման քարտի, իսկ նույնականացման քարտ չունենալու դեպքում սոցիալական քարտի կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու վերաբերյալ տեղեկանքի) պատճենները,
- տեղեկանք հաշվառման վայրից (եթե ներկայացվել է միայն նույնականացման քարտ) և/կամ փաստացի բնակության վայրից (եթե բնակության վայրը տարբերվում է հաշվառման վայրից),
- բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթուղթ (պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված դիպլոմի/դիպլոմների և դրանց հավելվածների պատճենները:
- աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում) կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ կնիքով կնքված,
- պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելը (զինվորական գրքույկի պատճենը) կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե հայտատուն արական սեռի ներկայացուցիչ է),
- տեղեկանք Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների առկայության կամ բացակայության մասին (Հայաստանի Հանրապետության կառավարության 02.04.2015թ. թիվ 350-Ն որոշման հավելված 3) (ձև 4),
- տեղեկանքներ հոգեբուժական և նարկոլոգիական բժշկական հաստատություններից,
- բնութագիր վերջին աշխատավայրից,
- ամուսնության վկայականի (պետական վկայական ամուսնության մասին) կամ ամուսնալուծության վկայականի (պետական վկայական ամուսնալուծության մասին) պատճենը,
- ընտանիքի անդամների (ամուսնու/կնոջ, զավակների, ծնողների, քրոջ (քույրերի), եղբոր (եղբայրների) ամուսնու/կնոջ ծնողների, քրոջ (քույրերի), եղբոր (եղբայրների) ծննդյան (մահվան) վկայականների և անձնագրերի (կամ նույնականացման քարտերի) պատճենները,
- վերը թվարկված փաստաթղթերի շարքում օտարալեզու փաստաթղթերի առկայության դեպքում ներկայացնել նաև դրանց նորտարական հաստատումով՝ հայերեն թարգմանված տարբերակը:
- թեկնածուի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության հարցաթերթիկը (ձև6՝ https://docs.google.com/spreadsheets/d/1pKXvvtLkaz5ZcJYBW0z8zzyiEu4rOFus/edit?gid=1244030603#gid=1244030603), որի լրացման ուղեցույցը (ձև 7) կցված է: Հարցաթերթիկը լրացնել էլեկտրոնային, տպել, բոլոր էջերի ստորին ազատ հատվածում ստորագրել: Տեխնիկական հուշում՝ ձև 6 հղումով մուտք գործել, ներբեռնել որպես «Microsoft Excel» նիշք, հարցաթերթիկում պարտադիր պայման է «Հարցաթերթիկի ներկայացման ամսաթիվը» դաշտը լրացնելը:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.
Դիմումը (ձև 1), կենսագրական տվյալներ պարունակող քարտը (ձև 2), ինքնակենսագրությունը
(ձև 3), բժշկական տեղեկանքը (ձև 4), բանավոր քննության հարցաշարը (ձև 5), թեկնածուի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության հարցաթերթիկը (ձև6՝ https://docs.google.com/spreadsheets/d/1pKXvvtLkaz5ZcJYBW0z8zzyiEu4rOFus/edit?gid=1244030603#gid=1244030603) և թեկնածուի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության հարցաթերթիկի լրացման ուղեցույցը (ձև 7) կցված են.
Դիմումներն ընդունվում են ամբողջական լրացված և ստորագրված: Փաստաթղթերը ներկայացնել ծրարավորված և գցել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենքի 1-ին հարկում առկա փոստային արկղի մեջ (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5):
Գրավոր քննության տևողությունը սահմանված է 80 րոպե, աշխատանքները գրվում են ծածկագրված տետրերի մեջ, տետրերի ծածկագրերը վերծանվում են միայն քննության արդյունքներն ամփոփելուց հետո:
Գրավոր քննության առաջադրանքն իրենից ներկայացնում է մեկ իրավական խնդիր, որը կազմվում է նախօրոք՝ բանավոր քննության հարցաշարի շրջանակներում:
Գրավոր քննության արդյունքները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (www.investigative.am)` մինչև անցկացման օրվան հաջորդող տասնհինգերորդ աշխատանքային օրը:
Գրավոր քննության արդյունքներն ամփոփելուց և հրապարակելուց, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը ստանալուց հետո անցկացվում է բանավոր քննություն, որին կարող են մասնակցել գրավոր քննությունից դրական գնահատական (հիսուն և ավելի միավոր) ստացած հայտատուները:
Բանավոր քննության հարցաշարը բաղկացած է երկու հարյուր քսան հարցից, որոնք ընդգրկում են՝ Հայաստանի Հանրապետության քրեական իրավունքի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության իրավունքի և քրեագիտության բնագավառները:
Բանավոր քննության օրվա, ժամի և վայրի վերաբերյալ տեղեկատվությունը բանավոր քննությունից առաջ կտեղադրվի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (www.investigative.am) կամ կապի այլ միջոցներով կտեղեկացվի բանավոր քննության մասնակիցներին:
Բանավոր քննության արդյունքները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (www.investigative.am):