Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի մասին
ՀՀ քննչական կոմիտեն (հասցե` ք.Երևան, Մամիկոնյանց 46/5) Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարում է մրցույթ, որն իրականացվում է մեկ փուլով:
Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել նախաքննական մարմնի պահանջով բանավոր և գրավոր (նյութերի գրավոր հաստատված) թարգմանություններ, այդ թվում քրեական վարույթի նյութերի գրավոր հաստատված թարգմանություններ և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձ ապահովելու ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Հայտի լեզուն հայերենն է:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթային ձևով՝ ք.Երևան, Մամիկոնյանց 46/5 հասցեով:
Սույն հայտարարությունը կազմվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 20-ի N 1509-Ն և 2018թ. նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշման պահանջները:
Հայտերի բացումը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 4-ին՝ ժամը 12:00-ին, ք.Երևան Մամիկոնյանց 46/5 հասցեում։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել մրցույթային հանձնաժողովի քարտուղար Արաքսյա Պողոսյանին:
Հեռախոս՝ 093 51 81 49
Էլ փոստ՝ external@investigative.am
Պատվիրատու՝ ՀՀ քննչական կոմիտե:
Հարգելի՛ մասնակից, մինչ հայտ կազմելը և ներկայացնելը, խնդրում ենք մանրամասն ուսումնասիրել սույն հայտարարությունը, քանի որ հայտարարությանը չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման:
1.ՊԱՀԱՆՋՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
- 1. Գնման առարկա է հանդիսանում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերումը (այսուհետ` նաև Ծառայություն), որոնք խմբավորված են 5 չափաբաժիններում`
Չափաբաժնի համարը |
Չափաբաժնի անվանումը |
Առավելագույն գին, ՀՀ դրամ |
|
Գրավոր (1 էջ՝ 1800 նիշ) |
Բանավոր (1 ժամ) |
||
1 |
Թարգմանություն՝ սլովեներենից հայերեն, հայերենից սլովեներեն (բանավոր և գրավոր) |
18000 |
20000 |
2 |
Թարգմանություն՝ հայերենից փանջաբի, փանջաբիից հայերեն (բանավոր և գրավոր) |
14500 |
18000 |
3 |
Թարգմանություն՝ հայերենից սլովակերեն, սլովակերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
11500 |
14000 |
4 |
Թարգմանություն՝ հայերենից ուզբեկերեն, ուզբեկերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
14500 |
17500 |
5 |
Թարգմանություն՝ հայերենից եբրայերեն, եբրայերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
15000 |
18000 |
2. ՄԱՍՆԱԿՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
2.1 Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվելու ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 20-ի N 1509-Ն և 2018թ. նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշումների պահանջները բավարարող անձինք:
3. ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
3.1 Սույն ընթացակարգին մասնակցելու համար մասնակիցը հանձնաժողովին ներկայացնում է հայտ։ Հայտը սույն հայտարարության հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկն է:
Մասնակիցը կարող է հայտ ներկայացնել ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի, այնպես էլ մի քանի կամ բոլոր չափաբաժինների համար։
Հայտը ներկայացվում է մինչև դրա համար սույն հայտարարությամբ սահմանված ժամկետի ավարտը։
3.2 Մրցույթին հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հանձնաժողովին թղթային եղանակով՝ սույն մրցույթի հայտարարությունը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում և հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` http://www.azdarar.am հրապարակվելու օրվանից հաշված 10 աշխատանքային օրվա ընթացքում ժամը «12:00»-ն, ք.Երևան, Մամիկոնյանց 46/5 հասցեով:
Ընթացակարգի հայտերը ընդունում և գրանցամատյանում գրանցում է հանձնաժողովի քարտուղարը: Հայտերը քարտուղարի կողմից գրանցվում են գրանցամատյանում` ըստ դրանց ստացման հերթականության` գրանցամատյանում նշելով գրանցման համարը, օրը և ժամը:
3.3 Մասնակիցը հայտով ներկայացնում է`
ա) մրցույթին մասնակցելու մասին դիմում (Ձև 1),
բ) գնային առաջարկ՝ կից լեզուների գնացուցակով (Ձև 2),
գ) հայտարարություն՝ ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն և 2018թ. դեկտեմբերի 20-ի N 1509-Ն որոշումների պահանջների համապատասխանության մասին (Ձև 3 և 3.1),
դ) հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանք,
ե) դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք, (իսկ իրավաբանական անձի դեպքում՝ գործադիր մարմնի ներկայացուցչի և նրա անունից ծառայություն մատուցող անձի դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք)
զ) թարգմանիչների անձնագրային տվյալներ,
է) հայտարարություն առ այն, որ անձը սնանկ չի ճանաչվել (Ձև 4 և 4.1),
ը) թարգմանիչների՝ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1509-Ն որոշման պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր:
3.4 Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը (Կոմիտեն) կարող է դիմել նմանատիպ գործունեություն իրականացնող մարմիններին՝ մասնակիցների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:
3.5 Հանձնաժողովը կարող է մասնակիցներից լրացուցիչ պահանջել իր ծավալած գործունեության մասին վերաբերելի ցանկացած փաստաթուղթ և տեղեկատվություն:
4. ՀԱՅՏԻ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ
4.1 Առաջարկվող գինը ծառայության ինքնարժեքից բացի, ներառում է փոխադրման, տուրքերի, շահույթի, հարկերի և այլ վճարների գծով ծախսերը (ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշում Հավելված N 1, 6․4 կետ)։ Առաջարկվող գնի հաշվարկը պետք է ներկայացվի հայտով։
4.2 Մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով:
5. ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ, ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
5.1 Հայտերի բացումը կկատարվի հանձնաժողովի հայտերի բացման նիստում` սույն թվականի փետրվարի 4-ին՝ ժամը 12:00-ին։
Հայտերի բացման և գնահատման նիստում՝
1) հանձնաժողովի նախագահը (նիստը նախագահողը) նիստը հայտարարում է բացված և հրապարակում է գնման հայտով սահմանված` սույն ընթացակարգի շրջանակում գնվելիք ծառայությունների գինը՝ մեկ թվով արտահայտված, ինչպես նաև հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները:
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը նախագահին (նիստը նախագահողին) փոխանցվելուց հետո հանձնաժողովը գնահատում է`
ա. հայտեր պարունակող ծրարները կազմելու և ներկայացնելու համապատասխանությունը սահմանված կարգին և բացում համապատասխանող գնահատված հայտերը,
բ. բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց կազմման համապատասխանությունը հայտարարությամբ սահմանված վավերապայմաններին.
3) հանձնաժողովի նախագահը հայտարարում է հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները՝ մեկ թվով արտահայտված:
5.2 Մրցույթի հայտարարությամբ հայտարարված մասնակիցների գնային առաջարկների գնահատումն ու համեմատումն իրականացվում է հետևյալ կերպ.
Մրցույթում հաղթող է ճանաչվում սույն հայտարարությանը համապատասխան թարգմանչական աշխատանքի համար նախատեսված գումարի սահմաններում նվազագույն գնային առաջարկ (մեկ չափաբաժնի համար՝ գրավոր և բանավոր գումարային) ներկայացրած մասնակիցը: Հավասար գնային առաջարկ ներկայացնելու դեպքում հաղթող է ճանաչվում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչը, իսկ կազմակերպության դեպքում՝ առավել երկար աշխատանքային գործունեություն իրականացրած և իր կազմում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչներ ընդգրկող, իսկ այս պայմանների հավասար լինելու դեպքում՝ առնվազն միևնույն լեզվով 2 կամ ավելի թարգմանիչներ ընդգրկող կազմակերպությունը:
5.3 Մրցութային հանձնաժողովը հայտեր ներկայացնելու վերջնաժամկետի ավարտման օրվանից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է ներկայացված հայտերը:
5.4 Հաղթող ճանաչված անձի հետ 3 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր:
5.5 Մրցույթի հետ կապված բողոքները քննում է մրցույթային հանձնաժողովը:
6. ՀԱՅՏԸ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ
6.1 Մասնակիցը հայտը ներկայացնում է սույն հայտարարությամբ սահմանված կարգով։
Մասնակցի առաջարկները, դրանց վերաբերող փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, սոսնձվում են և վավերացվում կնիքով ու ստորագրվում:
Ծրարը և սույն հայտարարությամբ նախատեսված` մասնակցի կազմած փաստաթղթերը ստորագրում և կնիքում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորված անձը (այսուհետ` գործակալ): Եթե հայտը ներկայացնում է գործակալը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ:
6.2 Սույն հրահանգի 6.1 կետում նշված ծրարի վրա հայտը կազմելու լեզվով նշվում են`
1) պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).
Ձև 1
Ձև 2
Ձև 3
Ձև 3.1
Ձև 4
Ձև 4.1