Լրահոս
24.05.18,
12:19
Հայտարարություն. Ակնկալում ենք, որ քաղաքացու հայտարարությունը կդառնա պատշաճ և օբյեկտիվ քննության առարկա
![Հայտարարություն. Ակնկալում ենք, որ քաղաքացու հայտարարությունը կդառնա պատշաճ և օբյեկտիվ քննության առարկա Հայտարարություն. Ակնկալում ենք, որ քաղաքացու հայտարարությունը կդառնա պատշաճ և օբյեկտիվ քննության առարկա](https://investigative.am/storage/files/2018/05/1527164506,5688.jpeg?token=92964d43789a924d4fa93531ebdd9768d4aab37b)
ՀՀ Քննչական կոմիտեն դիմում և առաջարկում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ ՀՀ կառավարության շենքի մոտ քաղաքացու հնչեցրած այն հայտարարությանը, թե ՔԿ նախագահը կաշառք է պահանջել։
Նշենք, որ հայտարարությունը հնչել է այսօր՝ ՀՀ կառավարության նիստից առաջ լրագրողների հարցերին ի պատասխան Արմեն Խալոյան ներկայացած անձի կողմից։
Ակնկալում ենք, որ քաղաքացու հայտարարությունը կդառնա պատշաճ և օբյեկտիվ քննության առարկա, որի արդյունքները կներկայացվեն հանրությանը։