Հայտարարություններ
29.04.20, 11:12

Հայտարարություն՝ գրավոր հաստատված, բանավոր թարգմանություններ, սուրդոթարգմանիչներ և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով մրցույթի մասին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործերի և քրեական գործերով նյութերի գրավոր հաստատված, քրեական գործերի շրջանակներում բանավոր թարգմանություններ, ինչպես նաև սուրդոթարգմանիչներ և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով՝ ըստ կցվող հավելվածով ներկայացված լեզուների ցանկի:

Մրցույթին հաղթող ճանաչված անձանց կամ կազմակերպությունների կողմից քրեական գործերի շրջանակներում կատարվելու են ոչ բարդ, միջին բարդության, միջին բարդության մասնագիտական, բարդ, բարդ մասնագիտական (այդ թվում՝ ծանր հանցագործությունների վերաբերյալ) նախաքննության գաղտնիք հանդիսացող գրավոր և բանավոր թարգմանություններ 24 ժամ/7 օր աշխատանքային ռեժիմով (նաև հանգստյան և տոնական օրերին, առանց բացառության) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ողջ տարածքում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում (ներառյալ Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժիններում), լեռնային գոտիներում: Միևնույն լեզվով կարող է միաժամանակ թարգմանչի անհրաժեշտություն առաջանալ Երևան քաղաք և Հայաստանի տարբեր վայրերում: Թարգմանություն կատարող ֆիզիկական, իսկ կազմակերպությունների դեպքում՝ կազմակերպության աշխատակից հանդիսացող, համապատասխան փաստաթղթեր ներկայացրած թարգմանիչը վարույթին ներգրավվելու է վարույթն իրականացնող քննիչի «Թարգմանիչ ներգրավելու մասին» որոշմամբ, որով նրան, ի թիվս այլնի, տեղեկացվելու է ակնհայտորեն սուտ թարգմանություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված քրեական պատասխանատվության մասին:

Բոլոր շահագրգիր անձինք, ովքեր բավարարում են ՀՀ Կառավարաության 2018թ. նոյեմբերի 22-ի 1334-Ն (19 մարտի 2020թ.-ի նոր խմբագրմամբ) որոշման պահանջներին, մրցույթին մասնակցության հայտեր կարող են ներկայացնել ՀՀ քննչական կոմիտե՝ ք.Երևան, Մամիկոնյանց փող., 46/5 հասցեով կամ էլեկտրոնային տարբերակով՝ external@investigative.am էլ. փոստով:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվում սույն թվականի մայիսի 15-ը, ժամը 12:00-ն: Մրցույթի հայտերը գնահատելու է մրցութային հանձնաժողովը:

Մրցույթում հաղթող է ճանաչվելու 2018թ. դեկտեմբերի 20-ի ՀՀ Կառավարության թիվ 1509-Ն (19 մարտի 2020թ. նոր խմբագրմամբ) որոշման պահանջները և ՀՀ Կառավարաության 2018թ. նոյեմբերի 22-ի 1334-Ն (19 մարտի 2020թ.-ի նոր խմբագրմամբ) որոշման 6.3 կետին համապատասխանող անձինք: Մրցույթում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ կնքվելու է ծառայությունների մատուցման պայմանագիր: Եթե մրցույթի մասնակիցները չեն բավարարի ներկայացված պահանջներին, ապա մասնակցության հայտերը ենթակա են մերժման:

Մրցույթի մասնակիցների հայտերում պետք է ներկայացվեն ՀՀ Կառավարության 2018թ. դեկտեմբերի 20-ի թիվ 1509-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանելու վերաբերյալ փաստաթղթերը, իսկ կազմակերպությունների դեպքում՝ կազմակերպւոթյան գործունեության վերաբերյալ փաստաթղթեր:

Վճարումը կատարելու է ՀՀ քննչական կոմիտեն՝ ՀՀ Կառավարաության 2018թ. նոյեմբերի 22-ի 1334-Ն (19 մարտի 2020թ.-ի նոր խմբագրմամբ) որոշման 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերի համաձայն:

Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված հայտերում առաջարկվող գինը ներառում է Կատարողի կողմից Պայմանագրի հիման վրա ծառայությունների մատուցման հետ կապված բոլոր հնարավոր ծախսերը (օրինակ՝ ճանապարհածախս Երևանից մարզեր և այլն):

Մրցույթում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձը՝ պարտավոր է Պատվիրատուի կողմից տրված յուրաքանչյուր գործով թարգմանված նյութերը տրամադրել 1-4 էջը՝ 1, 5-10 էջը՝ 2, 11-25 էջը՝ 3, 25 էջից ավելը՝ 4 օր ժամկետում, եթե պատվիրատուի կողմից այլ (ավելի սեղմ կամ ավելի երկար) ժամկետ սահմանված չէ, 2 օրինակից, պատվիրատուի կողմից սահմանված վայրերում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև նյութերը տեղում կարվում են բնօրինակների հետ: Թարգմանված նյութը ներակայացվում է A-4 ֆորմատով, տառերը 12 շրիֆտով, էջերի լուսանցքները՝ վերևից 20 մմ, ներքևից 20մմ, աջից 10 մմ և ձախից 30մմ, միջտողային միջակայքի 1.5:

Մրցույթի հաղթող ճանաչված ֆիզիկական անձի կամ կազմակերպության հետ կնքվելու է թարգմանչական ծառայությունների մատուցման պայմանագիր (պայմանագիրը կցվում է), որը ուժի մեջ է լինելու մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ:

Սույն մրցույթին առնչվող հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի արտաքին կապերի բաժնի հետ:

Հեռախոս՝ 091 30-16-10, 093 51-81-49

Էլ փոստ՝ external@investigative.am

Պատվիրատու՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտ
 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1
ԼԵԶՈՒՆԵՐԻ ՑԱՆԿ
(գրավոր և բանավոր)

 

 

Լեզուների անվանումը

1.

Հայերեն – անգլերեն
Անգլերեն - հայերեն

2. 

Հայերեն – ֆրանսերեն
Ֆրանսերեն- հայերեն

3.

Հայերեն – գերմաներեն
Գերմաներեն- հայերեն

4.

Հայերեն- թուրքերեն
Թուրքերեն - հայերեն

5.

Հայերեն – իսպաներեն
Իսպաներեն- հայերեն

6.

Հայերեն-ռուսերեն
Ռուսերեն-հայերեն

7.

Հայերեն-հունարեն
Հունարեն - հայերեն

8.

Հայերեն-բուլղարերեն
Բուլղարերեն - հայերեն

9.

Հայերեն-վրացերեն
Վրացերեն-հայերեն

10.

Հայերեն – լեհերեն
Լեհերեն - հայերեն

11.

Հայերեն – արաբերեն
Արաբերեն - հայերեն

12.

Հայերեն – իտալերեն
Իտալերեն - հայերեն

13.

Հայերեն- պարսկերեն
Պարսկերեն - հայերեն

14.

Հայերեն – ադրբեջաներեն
Ադրբեջաներեն - հայերեն

15.

Հայերեն – չինարեն
Չինարեն - հայերեն

16.

Հայերեն- չեխերեն
Չեխերեն - հայերեն

17.

Հայերեն- հոլանդերեն
Հոլանդերեն - հայերեն

18.

Հայերեն – հնդկերեն
Հնդկերեն - հայերեն

19.

Հայերեն – ճապոներեն
Ճապոներեն - հայերեն

20.

Հայերեն – ռումիներեն
Ռումիներեն - հայերեն

21.

Հայերեն – սերբերեն
Սերբերեն - հայերեն

22.

Հայերեն – շվեդերեն
Շվեդերեն - հայերեն

23.

Հայերեն – սլովեներեն
Սլովեներեն - հայերեն

24.

Հայերեն – ուկրաիներեն
Ուկրաիներեն - հայերեն

25.

Հայերեն – փանջաբի
Փանջաբի - հայերեն

26.

Հայերեն – քրդերեն
Քրդերեն - հայերեն

27.

Հայերեն – սլովակերեն
Սլովակերեն - հայերեն

28.

Հայերեն – լիտվերեն
Լիտվերեն - հայերեն

29.

Հայերեն – ուրդու
Ուրդու - հայերեն

 30.

Հայերեն – ուզբեկերեն
Ուզբեկերեն - հայերեն

31.

Հայերեն – եբրահերեն
Եբրահերեն - հայերեն

32.

Հայերեն – պորտուգալերեն
Պորտուգալերեն - հայերեն

33.

Հայերեն – եզդիերեն
Եզդիերեն - հայերեն

34.

Հայերեն – նորվեգերեն
Նորվեգերեն - հայերեն

35.

Հայերեն – բելառուսերեն
Բելառուսերեն - հայերեն

 36.

Հայերեն – ղազախերեն
Ղազախերեն - հայերեն

37.

Հայերեն – մոլդովերեն
Մոլդովերեն - հայերեն

 38.

Հայերեն – թաթարերեն
Թաթարերեն - հայերեն

 39.

Հայերեն – կորեերեն
Կորեերեն - հայերեն

 40.

Հայերեն – ինդոնեզերեն
Ինդոնեզերեն- հայերեն

41.

Հայերեն – ֆլոմանդերեն
Ֆլոմանդերեն - հայերեն

42.

Հայերեն – վիետնամերեն
Վիետնամերեն - հայերեն

43.

Ժեստերի լեզու

 

 ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ