Կադրային համալրում
    21.11.22, 14:27

    Հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար

    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը հայտարարում է ընդունելություն` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար:

    Գրավոր քննությունը տեղի կունենա 2023 թվականի հունվարի 25-ին, ժամը 10:00-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռախոս՝ 011-880-120, 011-880-125, 011-880-144, 011-880-146, 011-880-147), էլեկտրոնային փոստի հասցե՝ kadrer.qnnchakankomite@gmail.com:

    Փաստաթղթերն ընդունվում են 2022թ. նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 23-ը ներառյալ՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:

    Գրավոր քննությանը մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր կներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջներին:

    Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

    -   դիմում (ձեռագիր) (ձև 1),
    -   դիմում՝ ՀՀ ՔԿ-ում ինքնավար պաշտոն զբաղեցնող՝ քննիչի պաշտոնակատարների (ձև 6),
    -   կենսագրական տվյալներ պարունակող քարտ (տպել դիմերեսին և դարձերեսին), լրացնել ձեռագիր (ձև 2),
    -   ինքնակենսագրություն (ձև 3)` ըստ ստորև ներկայացված ձևաչափի՝ ձեռագիր,
    -   4X6 չափսի 2 լուսանկար՝ կանայք դասական հագուստով, տղամարդիք՝ փողկապ կոստյումով,
    -   ծննդյան վկայականի, անձնագրի, սոց.քարտի, նույնականացման քարտի (նույնականացման քարտի առկայության դեպքում սոց. քարտի առկայությունը պարտադիր չէ), պետական հավատարմագրված բարձրագույն իրավաբանական դիպլոմի կամ դիպլոմների և միջուկի, զին. գրքույկի (ներկայացնել բոլոր էջերը, որտեղ առկա է կնիք կամ գրառում), աշխատանքային գրքույկի, ընտանիքի անդամների անձնագրերի պատճենները,
    -   միայն նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում՝ տեղեկանք հաշվառման և փաստացի բնակության վայրից,
    -   ՀՀ կառավարության 02.04.2015թ. թիվ 350-Ն որոշման հավելված 3-ով հաստատված ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տարածքային բուժ.հաստատությունից (ձև 4),
    -   հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից տեղեկանքներ,
    -   բնութագիր աշխատանքի վայրից, աշխատանքային ստաժ չունենալու դեպքում՝ վերջին ուսումնական հաստատությունից:

    Ծանոթություն՝ քննության հարցաշարը (ձև 5), դիմումը, կենսագրական տվյալներ պարունակող քարտը (ձև 2), ինքնակենսագրությունը (ձև 3) և բժշկական տեղեկանքը (ձև 4) կցված են.

    Դիմումներն ընդունվում են ամբողջական լրացված և ստորագրված: Փաստաթղթերը ներկայացնել ծրարավորված և գցել ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենքի 1-ին հարկում առկա փոստային արկղի մեջ:

    Տվյալներ, որոնք պարտադիր են ինքնակենսագրության մեջ.

    -  անուն, հայրանուն, ազգանուն,
    -  ծննդյան օր, ամիս, տարեթիվ,
    -  կրթություն (նշելով դպրոցի, բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը, դրանք  ընդունվելու և ավարտելու տարեթվերը),
    -  ծառայությունը զինված ուժերում, կոչումը (եթե հավակնորդը արական սեռի ներկայացուցիչ է),
    -  աշխատանքային փորձ (կազմակերպությունների անվանումը, զբաղեցրած  պաշտոններն՝ ըստ ժամանակագրության),
    -  ընտանեկան կարգավիճակ, փոխկապակցված անձանց տվյալները  (կին/ամուսին, երեխաներ, ծնողներ, եղբայր, քույր), նշելով նրանց ծննդյան օր, ամիս, տարեթվերը, աշխատանքի վայրի և զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ տեղեկատվություն,
    -  բնակության և հաշվառման հասցեն,
    -  ստորագրութուն և ամսաթիվ:

    Գրավոր քննության տևողությունը 2 ժամ է, աշխատանքները գրվում են դրոշմված և ծածկագրված տետրերի մեջ, տետրերի ծածկագրերը վերծանվում են միայն քննության արդյունքներն ամփոփելուց հետո:

    Գրավոր քննության հարցերը կազմված են Հայաստանի Հանրապետության քրեական իրավունքի, քրեական դատավարության իրավունքի և քրեագիտության բնագավառներից:

    Գրավոր քննության արդյունքները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական www.investigative.am ինտերնետային կայքում՝ մինչև անցկացման օրվան հաջորդող տասնհինգերորդ աշխատանքային օրը:

    Գրավոր քննության արդյունքները հրապարակելուց հետո, սեղմ ժամկետում, անցկացվում է բանավոր քննություն, որին կարող են մասնակցել գրավոր քննությունից դրական (50 միավոր) գնահատական ստացած հայտատուները:

    Բանավոր քննության օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը բանավոր քննությունից առաջ, կապի միջոցներով, կտեղեկացվի բանավոր քննության մասնակիցներին:

    Բանավոր քննության արդյունքները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական www.investigative.am ինտերնետային կայքէջում: