Հայտարարություն՝ ՀՀ պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի մասին
Պատվիրատուն` ՀՀ քննչական կոմիտեն, որը գտնվում է ք.Երևան, Մամիկոնյանց 46/5 հասցեում, հայտարարում է մրցույթ, որն իրականացվում է մեկ փուլով:
Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել քրեական գործերի և քրեական գործերով նյութերի գրավոր հաստատված, քրեական գործերի շրջանակներում բանավոր թարգմանություններ և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձ ապահովելու ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Հայտի լեզուն հայերենն է:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ք.Երևան, Մամիկոնյանց 46/5 հասցեով, փաստաթղթային ձևով:
Սույն հայտարարությունը կազմվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 20-ի N 1509-Ն և 2018թ. նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշման պահանջները:
Հայտերի բացումը տեղի կունենա ք.Երևան, Մամիկոնյանց 46/5 հասցեում, 2021 թվականի դեկտեմբերի 14-ին ժամը 12:00-ին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել մրցույթային հանձնաժողովի քարտուղար Արաքսյա Պողոսյանին:
Հեռախոս՝ 011 880 129, 093 51 81 49
Էլ փոստ՝ external@investigative.am
Պատվիրատու՝ ՀՀ քննչական կոմիտե:
Հարգելի մասնակից նախքան հայտ կազմելը և ներկայացնելը, խնդրում ենք մանրամասնորեն ուսումնասիրել սույն հայտարարությունը, քանի որ հայտարարությանը չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման:
1.ՊԱՀԱՆՋՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
1.1 Գնման առարկա է հանդիսանում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերումը (այսուհետ` նաև ծառայություն), որոնք խմբավորված են 33 չափաբաժիններում`
Չափաբաժինների համարները |
Չափաբաժնի անվանումը |
Առավելագույն գին, ՀՀ դրամ |
|
Գրավոր (1 էջ՝ 1800 նիշ) |
Բանավոր (1 ժամ) |
||
1 |
Թարգմանություն՝ հայերենից անգլերեն, անգլերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
3000 |
7000 |
2 |
Թարգմանություն՝ հայերենից ֆրանսերեն, ֆրանսերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
4000 |
8500 |
3 |
Թարգմանություն՝ հայերենից գերմաներեն, գերմաներենից հայերեն (բանավոր և գրավոր) |
4000 |
14000 |
4 |
Թարգմանություն՝ հայերենից թուրքերեն, թուրքերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
4000 |
14000 |
5 |
Թարգմանություն՝ հայերենից իսպաներեն, իսպաներենից հայերեն (բանավոր և գրավոր) |
4000 |
14000 |
6 |
Թարգմանություն՝ հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
2500 |
7000 |
7 |
Թարգմանություն՝ հայերենից հունարեն, հունարենից հայերեն (բանավոր և գրավոր) |
8000 |
13500 |
8 |
Թարգմանություն՝ հայերենից վրացերեն, վրացերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
3000 |
7000 |
9 |
Թարգմանություն՝ հայերենից լեհերեն, լեհերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
5500 |
14500 |
10 |
Թարգմանություն՝ հայերենից արաբերեն, արաբերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
7500 |
9000 |
11 |
Թարգմանություն՝ հայերենից իտալերեն, իտալերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
5500 |
14500 |
12 |
Թարգմանություն՝ հայերենից պարսկերեն, պարսկերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
3000 |
8000 |
13 |
Թարգմանություն՝ հայերենից բուլղարերեն, բուլղարերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
7500 |
15000 |
14 |
Թարգմանություն՝ հայերենից ադրբեջաներեն, ադրբեջաներենից հայերեն (բանավոր և գրավոր) |
7500 |
18000 |
15 |
Թարգմանություն՝ հայերենից չինարեն, չինարենից հայերեն (բանավոր և գրավոր) |
15000 |
15000 |
16 |
Թարգմանություն՝ հայերենից չեխերեն, չեխերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
14000 |
18000 |
17 |
Թարգմանություն՝ հայերենից հոլանդերեն, հոլանդերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
15000 |
20000 |
18 |
Թարգմանություն՝ հայերենից հնդկերեն, հնդկերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
6500 |
10000 |
19 |
Թարգմանություն՝ հայերենից ճապոներեն, ճապոներենից հայերեն (բանավոր և գրավոր) |
15000 |
20000 |
20 |
Թարգմանություն՝ հայերենից ռումիներեն, ռումիներենից հայերեն (բանավոր և գրավոր) |
19000 |
22000 |
21 |
Թարգմանություն՝ հայերենից սերբերեն, սերբերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
18000 |
20000 |
22 |
Թարգմանություն՝ հայերենից շվեդերեն, շվեդերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
19000 |
23000 |
23 |
Թարգմանություն՝ սլովեներենից հայերեն, հայերենից սլովեներեն (բանավոր և գրավոր) |
18000 |
20000 |
24 |
Թարգմանություն՝ հայերենից ուկրաիներեն, ուկրաիներենից հայերեն (բանավոր և գրավոր) |
5000 |
10000 |
25 |
Թարգմանություն՝ հայերենից փանջաբի, փանջաբիից հայերեն (բանավոր և գրավոր) |
14500 |
18000 |
26 |
Թարգմանություն՝ հայերենից քրդերեն, քրդերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
9500 |
11000 |
27 |
Թարգմանություն՝ հայերենից սլովակերեն, սլովակերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
11500 |
14000 |
28 |
Թարգմանություն՝ հայերենից լիտվերեն, լիտվերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
15000 |
18000 |
29 |
Թարգմանություն՝ հայերենից ուրդու, ուրդուից հայերեն (բանավոր և գրավոր) |
15000 |
15000 |
30 |
Թարգմանություն՝ հայերենից ուզբեկերեն, ուզբեկերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
14500 |
17500 |
31 |
Թարգմանություն՝ հայերենից եբրայերեն, եբրայերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
15000 |
18000 |
32 |
Սուրդո թարգմանություն՝ խուլ ու համրերի համար |
13500 |
13500 |
33 |
Թարգմանություն՝ հայերենից սույն կարգով չսահմանված լեզուներ, սույն կարգով չսահմանված լեզուներից հայերեն (բանավոր և գրավոր) |
19000 |
22000 |
2. ՄԱՍՆԱԿՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվելու ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 20-ի N 1509-Ն և 2018թ. նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշման 6.3 կետին համապատասխանող անձինք:
3. ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
3.1 Սույն ընթացակարգին մասնակցելու համար մասնակիցը հանձնաժողովին ներկայացնում է հայտ։ Հայտը սույն հայտարարության հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկն է:
Մասնակիցը կարող է հայտ ներկայացնել ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի, այնպես էլ մի քանի կամ բոլոր չափաբաժինների համար։
Հայտը ներկայացվում է մինչև դրա համար սույն հայտարարությամբ սահմանված ժամկետի ավարտը։
3.2 Մրցույթին հայտերն անհրաժեշտ է ներկայացնել թղթային եղանակով հանձնաժողովին ոչ ուշ, քան սույն մրցույթի հայտարարությունը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում և http://www.azdarar.am հրապարակվելու օրվանից հաշված 10 աշխատանքային օրվա ընթացքում ժամը «12:00»-ն, ք.Երևան, Մամիկոնյանց 46/5 հասցեով:
Ընթացակարգի հայտերը ստանում և հայտերի գրանցամատյանում գրանցում է հանձնաժողովի քարտուղարը: Հայտերը քարտուղարի կողմից գրանցվում են գրանցամատյանում` ըստ դրանց ստացման հերթականության` գրանցամատյանում նշելով գրանցման համարը, օրը և ժամը:
3.3 Մասնակիցը հայտով ներկայացնում է`
ա) մրցույթին մասնակցելու մասին դիմում (Ձև 1),
բ) գնային առաջարկ՝ կից լեզուների գնացուցակով (Ձև 2),
գ) հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանք,
դ) հայտարարություն՝ ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն որոշման հավելված 1-ի 6.3.1, 6.3.3 և 6.3.4 կետերի համապատասխանության մասին (Ձև 3),
ե) թարգմանիչների՝ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1509-Ն որոշման պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր:
3.4 Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը (Կոմիտեն) կարող է դիմել նմանատիպ գործունեություն իրականացնող մարմիններին՝ մասնակիցների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:
3.5 Հանձնաժողովը կարող է մասնակիցներից լրացուցիչ պահանջել իր ծավալած գործունեության մասին վերաբերելի ցանկացած փաստաթուղթ և տեղեկատվություն:
4. ՀԱՅՏԻ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ
4.1 Առաջարկվող գինը ծառայության արժեքից բացի, ներառում է փոխադրման, տուրքերի, հարկերի, այլ վճարումների գծով ծախսերը: Առաջարկվող գնի հաշվարկը պետք է ներկայացվի հայտով:
4.2 Մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով:
5. ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ, ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
5.1 Հայտերի բացումը կկատարվի հանձնաժողովի հայտերի բացման նիստում` սույն ընթացակարգի հայտարարությունը տեղեկագրում հրապարակվելու օրվանից հաշված 10-րդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ին։
Հայտերի բացման և գնահատման նիստում՝
1) հանձնաժողովի նախագահը (նիստը նախագահողը) նիստը հայտարարում է բացված և հրապարակում է գնման հայտով սահմանված` սույն ընթացակարգի շրջանակում գնվելիք ծառայությունների գինը՝ մեկ թվով արտահայտված, ինչպես նաև հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները:
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը նախագահին (նիստը նախագահողին) փոխանցվելուց հետո հանձնաժողովը գնահատում է`
ա. հայտեր պարունակող ծրարները կազմելու և ներկայացնելու համապատասխանությունը սահմանված կարգին և բացում համապատասխանող գնահատված հայտերը,
բ. բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց կազմման համապատասխանությունը հայտարարությամբ սահմանված վավերապայմաններին.
3) հանձնաժողովի նախագահը հայտարարում է հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները՝ մեկ թվով արտահայտված:
Մրցույթի հայտարարությամբ հայտարարված մասնակիցների գնային առաջարկների գնահատումն ու համեմատումն իրականացվում է հետևյալ կերպ.
Մրցույթում հաղթող է ճանաչվում սույն կարգին համապատասխան թարգմանչական աշխատանքի համար նախատեսված գումարի սահմաններում նվազագույն գնային առաջարկ (մեկ չափաբաժնի համար՝ գրավոր և բանավոր գումարային) ներկայացրած մասնակիցը: Հավասար գնային առաջարկ ներկայացնելու դեպքում հաղթող է ճանաչվում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչը, իսկ կազմակերպության դեպքում՝ առավել երկար աշխատանքային գործունեություն իրականացրած և իր կազմում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչներ ընդգրկող, իսկ այս պայմանների հավասար լինելու դեպքում՝ առնվազն միևնույն լեզվով 2 կամ ավելի թարգմանիչներ ընդգրկող կազմակերպությունը:
Մրցութային հանձնաժողովը հայտեր ներկայացնելու վերջնաժամկետի ավարտման օրվանից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է ներկայացված հայտերը:
Հաղթող ճանաչված անձի հետ 3 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր:
Մրցույթի հետ կապված բողոքները քննում է մրցույթային հանձնաժողովը:
6. ՀԱՅՏԸ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ
6.1 Մասնակիցը հայտը ներկայացնում է սույն հայտարարությամբ սահմանված կարգով։
Մասնակցի առաջարկները, դրանց վերաբերող փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, սոսնձում են և չորս կողմից կնքվում և ստորագրվում են: Ծրարում ներառված փաստաթղթերը, կազմվում են բնօրինակից և 1 օրինակ պատճեններից: Փաստաթղթերի փաթեթների վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «պատճեն» բառերը:
Ծրարը և սույն հայտարարությամբ նախատեսված` մասնակցի կազմած փաստաթղթերն ստորագրում և կնքում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորված անձը (այսուհետ` գործակալ): Եթե հայտը ներկայացնում է գործակալը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ:
6.2 Սույն հրահանգի 6.1 կետում նշված ծրարի վրա հայտը կազմելու լեզվով նշվում են`
1) պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).
2) «Չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.
3) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:
6.3 Սույն հրահանգի 6.1 և 6.2 կետերի պահանջներին չհամապատասխանող հայտերը հանձնաժողովը հայտերի բացման նիստում մերժում է և նույնությամբ վերադարձնում ներկայացնողին:
Ձև 1
ԴԻՄՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ*
մրցույթին մասնակցելու
հայտնում է, որ ցանկություն ունի մասնակցել
մասնակցիանվանումը
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից « »________________ 2021թ. հայտարարված մրցույթի չափաբաժնին (չափաբաժիններին) և հայտարարության պահանջներին համապատասխան ներկայացնում է հայտ:
-ի՝
մասնակցի անվանումը
- հարկ վճարողի հաշվառման համարն է` :
հարկի վճարողի հաշվառման համարը
- էլեկտրոնային փոստի հասցեն է` :
էլեկտրոնային փոստի հասցեն
- գործունեության հասցեն է՝ __________________________:
գործունեության հասցեն
- հեռախոսահամարն է՝ __________________________:
հեռախոսի համարը
___________________________________________________ _____________
Մասնակցիանվանումը (ղեկավարիպաշտոնը, անունազգանունը) ստորագրությունը)
Կ.Տ.
Ձև 2
Գ Ն Ա Յ Ի Ն Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ
Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի հայտարարությունը առաջարկում է պայմանագիրը կատարել ներքոհիշյալ ընդհանուր գներով.
մասնակցի անվանումը
ՀՀ դրամ
Չափաբաժնի համարը |
Ծառայության անվանումը |
Միավորի գինը |
Ընդամենը |
|
Բանավոր (1 ժամ) |
Գրավոր (1 ժամ) |
|||
|
|
|
|
|
|
|
|
|
|
- Մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է միայն այն չափաբաժինների մասով, որին պետք է մասնակցի
___________________________________________________ _____________
Մասնակցիանվանումը (ղեկավարիպաշտոնը, անունազգանունը) ստորագրությունը)
Կ.Տ.
Ձև 3
Հայտարարություն
Սույնով հավաստում եմ, որ___________________________________ը, ինչպես նաև ծառայության մատուցման շրջանակներում ներգրավված բոլոր թարգմանիչները համապատասխանում են ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն որոշման հավելված 1-ի 6.3.1, 6.3.3 և 6.3.4 կետերի պահանջներին։
___________________________________________________ _____________
Մասնակցիանվանումը (ղեկավարիպաշտոնը, անունազգանունը) ստորագրությունը)
Կ.Տ.
Պայմանագրի նախագիծ
ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ, ՍՈՒՐԴՈ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԹԻՎ ____
ք. Երևան «______» ____________________ 2021թ.
ՀՀ քննչական կոմիտեն՝ ի դեմս գլխավոր քարտուղար Ա.Նիկոյանի, (այսուհետ՝ Պատվիրատու), մի կողմից, և ___________________________________՝ ի դեմս ____________________________________________ (այսուհետ՝ Կատարող), մյուս կողմից, երկուսը միասին (այսուհետ` Կողմեր), ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ և ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 1334-Ն որոշմամբ սահմանված պահանջներով, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին։
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1 Պատվիրատուն հանձնարարում է, իսկ Կատարողը ստանձնում է թարգմանչական ծառայությունների մատուցման պարտավորությունը (այսուհետև` Ծառայություն)` համաձայն սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագրի պահանջների։
1.2 Կատարողը Ծառայությունը մատուցում է Պատվիրատուին կամ նրա կողմից որոշված Ստացողին սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագրին համապատասխան` սույն պայմանագրով նախատեսված ծավալներով, ձևով և Պատվիրատուի կողմից սահմանված ժամկետներում, իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել այդ Ծառայությունը և վճարել դրա համար:
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1 Պատվիրատուն իրավունք ունի`
2.1.1 Ցանկացած ժամանակ ստուգել Կատարողի կողմից մատուցվող Ծառայության ընթացքը և որակը` առանց միջամտելու Կատարողի գործունեությանը.
2.1.2 Եթե մատուցվել է սույն պայմանագրի N 1 հավելվածում նշված Տեխնիկական բնութագրին չհամապատասխանող կամ անպատշաճ որակի Ծառայություն.
Չընդունել Ծառայությունը՝ իր հայեցողությամբ սահմանելով անպատշաճ որակի Ծառայությունը սույն պայմանագրին համապատասխանող Ծառայությամբ անհատույց փոխարինման ողջամիտ ժամկետ և պահանջել Կատարողից վճարելու սույն պայմանագրի 5.2 կետով նախատեսված տուգանքը, ինչպես նաև 5.3 կետով նախատեսված տույժը.
2.1.3 Միակողմանի լուծել սույն պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է սույն պայմանագիրը։ Կատարողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե՝
ա) մատուցված Ծառայությունը չի համապատասխանում սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված պահանջներին,
բ) խախտվել է Ծառայության մատուցման ժամկետը։
2.2 Պատվիրատուն պարտավոր է`
2.2.1 Քննարկել և ընդունել Տեխնիկական բնութագրին համապատասխան մատուցված Ծառայության արդյունքը, իսկ Ծառայության արդյունքում թերություններ հայտնաբերելու դեպքերում` այդ մասին անհապաղ գրավոր հայտնել Կատարողին։
2.2.2 Ծառայության արդյունքն ընդունելու դեպքում Կատարողին վճարել վերջինիս վճարման ենթակա գումարները, իսկ ժամկետի խախտման դեպքում` նաև սույն պայմանագրի 5.5 կետով նախատեսված տույժը։
2.3 Կատարողն իրավունք ունի`
2.3.1 Պատվիրատուից պահանջել վճարելու իրեն վճարման ենթակա գումարները, իսկ Պատվիրատուի կողմից սույն պայմանագրի 4.2 կետում նշված ժամկետի խախտման դեպքում նաև սույն պայմանագրի 5.5 կետով նախատեսված տույժը։
2.4 Կատարողը պարտավոր է`
2.4.1 Սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված պայմաններով ապահովել Ծառայության մատուցումը` ղեկավարվելով գործող օրենսդրությամբ։
2.4.2 Սույն պայմանագրով նախատեսված դեպքերում վճարել սույն պայմանագրի 5.2 և 5.3 կետերով նախատեսված տույժը և տուգանքը։
2.4.3 Սույն պայմանագրի կատարման ապահովման գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել Պատվիրատուին։
2.4.4 Սույն պայմանագրի շրջանակներում ստացված տեղեկությունները չփոխանցել երրորդ անձանց և պահպանել գաղտնիություն։
3. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1 Պայմանագրի արդյունք է հանդիսանում քննիչին հանձնված գրավոր (էլեկտրոնային և թղթային), բանավոր թարգմանությունը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայության մատուցումը։
3.2 Թարգմանչի (օգնական) և վերջինիս ներգրավված քննիչի միջև հաստատվում է հավաստագիր համաձայն Հավելված 2-ի։
3.3 Կատարողի կողմից հաստատված հավաստագրերը և հանձնման-ընդունման արձանագրությունը (Հավելված 3) ներկայացվում են համապատասխան քննչական ստորաբաժանման պետին։ Կատարողի և ստորաբաժանման պետի կողմից հանձնման-ընդունման արձանագրության հաստատումը հանդիսանում է ծառայությունների կամ դրա մի մասի պատշաճ մատուցված լինելու հավաստում։
4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ԴՐԱ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
4.1. Պայմանագրի գինը, ներառում է Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը՝ այդ թվում փոխադրման, հարկերի, տուրքերի, այլ վճարումների գծով ծախսերը։ Ծառայության միավորի արժեքները սահմանված են Հավելված 1-ում։
4.1.1 Կատարողը պատվիրատուին է ներկայացնում հաստատված հանձնման-ընդունման արձանագրությունները, հավաստագրերը, թարգմանչին (օգնականին) ներգրավվելու վերաբերյալ քննիչի որոշումները և հաշվարկային փաստաթղթերը (այսուհետ՝ Փաթեթ)։
4.2 Պատվիրատուն իրեն մատուցած Ծառայության դիմաց վճարում է անկանխիկ` դրամական միջոցները Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով։ Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է Փաթեթի հիման վրա (եթե Փաթեթը Պատվիրատուն ստանում է տվյալ ամսվա 20-ից հետո, ապա վճարումն իրականացվում է 20 բանկային օրվա ընթացքում), բայց ոչ ավելի տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված գումարի չափից։ Եթե ընդունված Ծառայության դիմաց վճարելու համար միջոցները չեն բավարարում, ապա վճարումը, սույն կետի պայմաններով, իրականացվում է այն ամսում, որում դրամական միջոցները նախատեսված են:
5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
5.1 Կատարողը պատասխանատվություն է կրում Ծառայության մատուցման` սույն պայմանագրի պահանջների պահպանման համար։
5.2 Սույն պայմանագրի N 1 հավելվածում նշված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող Ծառայություն մատուցելու յուրաքանչյուր դեպքում Կատարողից գանձվում է տուգանք` 20000 ՀՀ դրամի չափով։
5.3 Սույն պայմանագրով նախատեսված Ծառայության մատուցման ժամկետը խախտելու դեպքում Կատարողից յուրաքանչյուր ուշացված օրվա համար գանձվում է տույժ` 10000 ՀՀ դրամի չափով։
5.4 Սույն պայմանագրի 5.2 և 5.3 կետերով նախատեսված տուգանքը և տույժը հաշվարկվում և հաշվանցվում են Ծառայություն մատուցելու արդյունքում Կատարողին վճարման ենթակա գումարների հետ։
5.5 Պատվիրատուի կողմից սույն պայմանագրի 4.2 կետով նախատեսված ժամկետի խախտման դեպքում Պատվիրատուի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված օրվա համար հաշվարկվում է տույժ` վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերորդական) տոկոսի չափով։
5.6 Սույն պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
5.7 Տույժերի և (կամ) տուգանքի վճարումը Կողմերին չի ազատում իրենց պայմանագրային պարտավորությունները լրիվ կատարելուց։
6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Սույն պայմանագրով և սույն պայմանագրի հիման վրա կնքված Համաձայնագրերով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։
7. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
7.1 Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից: Պայմանագիրը գործում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ։
7.2 Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա սույն պայմանագրի անբաժանելի մասը։
Սույն պայմանագիրը չի կարող փոփոխվել Կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման հետևանքով կամ ամբողջությամբ լուծվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ բացառությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման դեպքերի: Ընդ որում, պայմանագրի Կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման կամ ամբողջությամբ լուծման Կողմերի փոխադարձ համաձայնությունն անհրաժեշտ է ձեռք բերել նախքան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցումը:
7.3 Սույն պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում Կողմերի (Կատարող կամ Պատվիրատու) օգուտները (խնայողություններ) կամ կրած վնասները տվյալ Կողմի օգուտը կամ կրած վնասն են։
Սույն պայմանագրի Կողմերի` երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունները՝ ներառյալ պայմանագրի կատարման շրջանակում Կատարողի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա։ Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերով, և դրանց համար պատասխանատու է Կատարողը։
7.4 Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ դատարաններում։
7.5 Սույն պայմանագիրը կազմված է _____ էջից, կնքվում է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Սույն պայմանագրի հավելվածները հանդիսանում են պայմանագրի անբաժանելի մասը, յուրաքանչյուր Կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ։
7.6 Սույն պայմանագրից ծագած Կողմի վճարային պարտավորությունը չի կարող դադարել այլ պայմանագրից ծագած՝ հակընդդեմ պարտավորության հաշվանցով, առանց Կողմերի գրավոր և կնիքով հաստատված համաձայնության։ Սույն պայմանագրից ծագած պահանջի իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի, առանց պարտապան Կողմի գրավոր համաձայնության։
7.7 Սույն պայմանագրի նկատմամբ կիրառվում է ՀՀ օրենսդրությունը։
8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պ Ա Տ Վ Ի Ր Ա Տ Ու ՀՀ քննչական կոմիտե ք. Երևան, Մամիկոնյանց 46/5 ՀՎՀՀ 02631263 ՀՀ ՖՆ աշխատակազմի գործառնական վարչություն
Գլխավոր քարտուղար Ա.Նիկոյան
-------------------------------------------- (ստորագրություն)
Կ.Տ. |
Կ Ա Տ Ա Ր Ո Ղ
ՀՎՀՀ Բանկ ՀՀ Տնօրեն՝
-------------------------------------------- (ստորագրություն)
Կ.Տ. |
Հավելված 1
Ծառայության նկարագիր, միավորի արժեք
Չ/հ |
Ծառայության անվանում |
Միավորի արժեք |
|
Բանավոր |
Գրավոր |
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Տեխնիկական բնութագիր |
Կատարողի կողմից քրեական գործերի շրջանակներում կատարվելու են ոչ բարդ, միջին բարդության, միջին բարդության մասնագիտական, բարդ, բարդ մասնագիտական (այդ թվում՝ ծանր հանցագործությունների վերաբերյալ) նախաքննության գաղտնիք հանդիսացող գրավոր և բանավոր թարգմանություններ 24 ժամ/7 օր աշխատանքային ռեժիմով (նաև հանգստյան և տոնական օրերին, առանց բացառության) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ողջ տարածքում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում (ներառյալ Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժիններում), լեռնային գոտիներում: Միևնույն լեզվով կարող է միաժամանակ թարգմանչի անհրաժեշտություն առաջանալ Երևան քաղաքում և Հայաստանի տարբեր վայրերում: Թարգմանություն կատարող ֆիզիկական, իսկ կազմակերպությունների դեպքում՝ կազմակերպության աշխատակից հանդիսացող, համապատասխան փաստաթղթեր ներկայացրած թարգմանիչը վարույթին ներգրավվելու է վարույթն իրականացնող քննիչի «Թարգմանիչ ներգրավելու մասին» որոշմամբ, որով նրան, ի թիվս այլնի, տեղեկացվելու է ակնհայտորեն սուտ թարգմանություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված քրեական պատասխանատվության մասին: Գրավոր թարգմանության դեպքում քննիչը թարգմանվող տեքստը հանձնում է թարգմանչին: Թարգմանիչը տեքստը ստանալու օրվանից քննիչի որոշմամբ սահմանված ժամկետում կատարում է թարգմանությունը և քննիչին է ներկայացնում իր կողմից հաստատված թարգմանված տեքստը` թղթային և դրա էլեկտրոնային տարբերակներով: Ելնելով Քննչական կոմիտեի գործունեության առանձնահատկությունից և աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով՝ առաջարկը պետք է ներառի բանավոր և գրավոր լեզուներ, ինչպես նաև միևնույն ժամանակ մի քանի վայրում (հնարավոր է՝ մի քանի մարզերում) միևնույն լեզվով տարբեր թարգմանիչներ ապահովելու հնարավորություն: Կատարողը պարտավոր է յուրաքանչյուր գործով թարգմանված նյութը տրամադրել 1-4 էջը՝ 1, 5-10 էջը՝ 2, 11-25 էջը՝ 3, 25 էջը գերազանցողը՝ 4 օր ժամկետում, եթե պատվիրատուի կողմից այլ (ավելի սեղմ կամ ավելի երկար) ժամկետ սահմանված չէ, 2 օրինակից, պատվիրատուի կողմից սահմանված վայրերում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև նյութերը տեղում կարվում են բնօրինակների հետ: Թարգմանված նյութը ներկայացվում է A-4 ձևաչափով, տառաչափը՝ 12, միջտողային միջակայքը՝ 1.5, էջերի լուսանցքները՝ վերևից և ներքևից 20 մմ, աջից 15 մմ և ձախից 30մմ: |
Հավելված 2
« » ----------20 թ. կնքված
Թիվ պայմանագրի
Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր
Թարգմանչական ծառայություններ մատուցելու վերաբերյալ
«____» «__________________» 20 թ.
Ստորաբաժանման անվանումը՝ ՀՀ ՔԿ__________________________________________________________________
_____________________________________________________________________________________________________
Քննիչի Ա.Ա.Հ ________________________________________________________________________________________
Վարույթում գտնվող քրեական գործի կամ նյութի համարը________________________________________________
Թարգմանչական ծառայություններ մատուցած ընկերության անվանումը____________________________________
Թարգմանություն իրականացնողի (թարգմանիչի) Ա.Ա.Հ _____________________________________________________
Թարգմանիչ ներգրավելու որոշման ամսաթիվը «____» «__________________» 20 թ.
Բանավոր թարգմանություն _____________________________________________________________________________________________________
(թարգմանված լեզվի անվանումը)
1.Թարգմանության սկիզբ (ամսաթիվ, ժամ /24ժ) _______________________________________________
Թարգմանության ավարտ (ամսաթիվ, ժամ /24ժ) ______________________________________________
Տևողություն՝ ____________ ժամ
2.Թարգմանության սկիզբ (ամսաթիվ, ժամ /24ժ) _______________________________________________
Թարգմանության ավարտ (ամսաթիվ, ժամ /24ժ) ______________________________________________
Տևողություն՝ ____________ ժամ
3. Թարգմանության սկիզբ (ամսաթիվ, ժամ /24ժ) _______________________________________________
Թարգմանության ավարտ (ամսաթիվ, ժամ /24ժ) ______________________________________________
Տևողություն՝ ____________ ժամ
Գրավոր թարգմանություն
Նիշերի քանակ____________________________
Էջերի քանակ______________________________
Քննիչ
|
Թարգմանիչ |
|
|
___________________________ Ստորագրություն
|
___________________________ Ստորագրություն
|
|
|
Կ.Տ. |
|
Հավելված 3
« » ----------20 թ. կնքված
Թիվ պայմանագրի
Պայմանագրի կողմ
______________________________ ______________________________ Գտնվելու վայրը՝
Հ/Հ __________________________ |
Պատվիրատու
______________________________ ______________________________ Գտնվելու վայրը՝
Հ/Հ __________________________
ՀՎՀՀ_________________________
|
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«____» «__________________» 20 թ.
Ստորաբաժանման անվանումը՝_________________________________________________________________________
Արձանագրությունը ներկայացնողի (ստորաբաժանման պետի) Ա.Ա.Հ___________________________________
Պատվիրատուն՝ և Պայմանագրի կողմը՝ հիմք ընդունելով Պայմանագրի կատարման վերաբերյալ «____» «__________________» 20 թ. դուրս գրված N հաշիվ ապրանքագիրը, կազմեցին սույն արձանագրությունը հետևյալի մասին.
N |
Մատուցված ծառայությունների |
||||||
Վարույթի (քրեական գործի համարը) անվանումը |
ծառայության անվանումը |
քանակական ցուցանիշը |
կատարման ժամկետը |
միավորի արժեքը համաձայն պայմանագրի |
Վճարման ենթակա գումարը (հազար դրամ) |
||
Ծառայությունների մատուցման ժամերի թիվը(եթե ծառայությունները մատուցվել են մի քանի օրում, ապա ժամերի թիվը նշվում է ըստ օրերի), թարգմանված էջերի կամ նիշերի թիվը |
Ծառայությունների մատուցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը (ամսաթվերը, եթե ծառայությունները մատուցվել են մի քանի օրում) |
|
|
||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Վերոհիշյալ ծառայությունների մատուցման վերաբերյալ հավաստագրերը և բոլոր հաշիվ-ապրանքագրերը հանդիսանում են սույն Արձանագրության բաղկացուցիչ մասը:
Ծառայությունը հանձնեց
|
Ծառայությունն ընդունեց |
|
|
___________________________ Ստորագրություն
|
___________________________ Ստորագրություն
|
___________________________ Անուն, ազգանուն |
___________________________ Անուն, ազգանուն |
Կ.Տ. |
Կ.Տ. |