Հայտարարություն՝ ՀՀ ՔԿ կարիքների համար թարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի հրավերի մասին
Հայտարարության սույն տեքստը հաստատված է մրցույթային հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 01 N 1 որոշմամբ
Պատվիրատուն` ՀՀ քննչական կոմիտեն, որը գտնվում է ք.Երևան, Մամիկոնյանց 46/5 հասցեում, հայտարարում է մրցույթ, որն իրականացվում է մեկ փուլով:
Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել քրեական գործերի և քրեական գործերով նյութերի գրավոր հաստատված, քրեական գործերի շրջանակներում բանավոր թարգմանություններ և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի մատուցող անձ ապահովելու ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր) (պայմանագիրը կցվում է) ։
Հայտի լեզուն հայերենն է:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ք.Երևան, Մամիկոնյանց 46/5 հասցեով, փաստաթղթային ձևով:
Հայտերի բացումը տեղի կունենա ք.Երևան, Մամիկոնյանց 46/5 հասցեում, 12.06.2020թ-ին ժամը 15:00-ին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել մրցույթային հանձնաժողովի քարտուղար Արաքսյա Պողոսյանին:
Հեռախոս՝ 011 880 129
Էլ փոստ՝ external@investigative.am
Պատվիրատու՝ ՀՀ քննչական կոմիտե:
Պայմանագիր՝ գրավոր հաստատված, բանավոր թարգմանություններ
և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի
օգնականի մատուցող անձ ապահովելու ծառայությունների մատուցման մասին
Հաստատված է
մրցույթային հանձնաժողովի
2020թ. հունիսի 01-ի N 1 որոշմամբ
ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Հ Ր Ա Վ Ե Ր
ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ` ԹԱՐԳՄԱՆՉԻ ԵՎ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐԻ
Սույն հրավերը կազմվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 20-ի N 1509-Ն և 2018թ. նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշման պահանջների հիման վրա:
Մրցույթային հանձնաժողովի քարտուղարի էլեկտրոնային փոստի հասցեն է` external@investigative.am.
Հարգելի մասնակից նախքան հայտ կազմելը և ներկայացնելը խնդրում ենք մանրամասնորեն ուսումնասիրել սույն հրավերը, քանի որ հրավերին չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման:
1.ՊԱՀԱՆՋՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
(ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ)
1.1 Գնման առարկա է հանդիսանում ՀՀ քննչական կոմիտեի կարիքների համար` թարգմանչի եվ տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայությունների ձեռքբերումը (այսուհետ` նաև ծառայություն), որոնք խմբավորված են 35 չափաբաժիներում`
Չափաբաժինների համարները |
Չափաբաժնի անվանումը |
1 |
Հայերեն-թուրքերեն ( Միայն բանավոր) |
2 |
Հայերեն-հունարեն (Միայն բանավոր) |
3 |
Հայերեն-բուլղարերեն (Միայն բանավոր) |
4 |
Հայերեն – լեհերեն (գրավոր և բանավոր) |
5 |
Հայերեն – արաբերեն (Միայն բանավոր) |
6 |
Հայերեն – իտալերեն (գրավոր և բանավոր) |
7 |
Հայերեն – ադրբեջաներեն Ադրբեջաներեն – հայերեն (գրավոր և բանավոր) |
8 |
Հայերեն – չինարեն (գրավոր և բանավոր) |
9 |
Հայերեն- չեխերեն (գրավոր և բանավոր) |
10 |
Հայերեն- հոլանդերեն (գրավոր և բանավոր) |
11 |
Հայերեն – ճապոներեն (գրավոր և բանավոր) |
12 |
Հայերեն – ռումիներեն (գրավոր և բանավոր) |
13 |
Հայերեն – սերբերեն (գրավոր և բանավոր) |
14 |
Հայերեն – շվեդերեն (գրավոր և բանավոր) |
15 |
Հայերեն – սլովեներեն (գրավոր և բանավոր) |
16 |
Հայերեն – ուկրաիներեն (գրավոր և բանավոր) |
17 |
Հայերեն – փանջաբի (գրավոր և բանավոր) |
18 |
Հայերեն – քրդերեն (գրավոր և բանավոր) |
19 |
Հայերեն – սլովակերեն (գրավոր և բանավոր) |
20 |
Հայերեն – լիտվերեն (գրավոր և բանավոր) |
21 |
Հայերեն – ուրդու (գրավոր և բանավոր) |
22 |
Հայերեն – ուզբեկերեն (գրավոր և բանավոր) |
23 |
Հայերեն – եբրահերեն (գրավոր և բանավոր) |
24 |
Հայերեն – պորտուգալերեն (գրավոր և բանավոր) |
25 |
Հայերեն – եզդիերեն (գրավոր և բանավոր) |
26 |
Հայերեն – նորվեգերեն (գրավոր և բանավոր) |
27 |
Հայերեն – բելառուսերեն (գրավոր և բանավոր) |
28 |
Հայերեն – ղազախերեն (գրավոր և բանավոր) |
29 |
Հայերեն – մոլդովերեն (գրավոր և բանավոր) |
30 |
Հայերեն – թաթարերեն (գրավոր և բանավոր) |
31 |
Հայերեն – կորեերեն (գրավոր և բանավոր) |
32 |
Հայերեն – ինդոնեզերեն (գրավոր և բանավոր) |
33 |
Հայերեն – ֆլոմանդերեն (գրավոր և բանավոր) |
34 |
Հայերեն – վիետնամերեն (գրավոր և բանավոր) |
35 |
Հայերեն – լատվերեն (գրավոր և բանավոր) |
Ծառայության տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև մասնագիրը, տեխնիկական տվյալները և այլ ոչ գնային պայմանների ամբողջական և համարժեք նկարագրությունը կազմում են կնքվելիք պայմանագրի անբաժանելի մասը:
2. ՄԱՍՆԱԿՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվելու ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 20-ի N 1509-Ն և 2018թ. նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշման 6.3 կետին համապատասխանող անձինք:
Վճարումը կատարելու է ՀՀ քննչական կոմիտեն՝ ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշման 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերի համաձայն:
3. ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
3.1 Սույն ընթացակարգին մասնակցելու համար մասնակիցը հանձնաժողովին ներկայացնում է հայտ։ Հայտը սույն հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկն է:
Մասնակիցը կարող է հայտ ներկայացնել ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի, այնպես էլ մի քանի կամ բոլոր չափաբաժինների համար։
Հայտը ներկայացվում է մինչև դրա համար սույն հրավերով սահմանված ժամկետի ավարտը։
3.2 Մրցույթին հայտերն անհրաժեշտ է ներկայացնել թղթային եղանակով հանձնաժողովին ոչ ուշ, քան սույն մրցույթի հայտարարությունը և հրավերը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում և http://www.azdarar.am հրապարակվելու օրվանից հաշված 10 աշխատանքային օրվա ընթացքում ժամը «15:00»-ն, ք.Երևան, Մամիկոնյանց 46/5 հասցեով:
Ընթացակարգի հայտերը ստանում և հայտերի գրանցամատյանում գրանցում է հանձնաժողովի քարտուղարը: Հայտերը քարտուղարի կողմից գրանցվում են գրանցամատյանում` ըստ դրանց ստացման հերթականության` գրանցամատյանում նշելով գրանցման համարը, օրը և ժամը:
3.3 Մասնակիցը հայտով ներկայացնում է`
1) իր կողմից հաստատված Հավելված 1՝ գնային առաջարկը՝ կից լեզուների գնացուցակով. ներկայացնելով
- Թարգմանչին թարգմանչական աշխատանքի դիմաց վճարվելիք գումարի չափը մեկ էջի համար- ՀՀ դրամ
- Թարգմանչի մեկ ժամ թարգմանության դիմաց - ՀՀ դրամ
- Տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայությունների մեկ ժամվա համար- ՀՀ դրամ
Մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտին կից ներկայացվում են փաստաթղթեր, որոնք հավաստում են հայտ ներկայացնող անձի` սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանել
4. ՀԱՅՏԻ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ
4.1 Առաջարկվող գինը ծառայության արժեքից բացի ներառում է փոխադրման, տուրքերի, հարկերի, այլ վճարումների գծով ծախսերը: Առաջարկվող գնի հաշվարկը պետք է ներկայացվի հայտով:
4.2 Մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով: Ընդ որում՝
ա) մասնակիցների գնային առաջարկների գնահատումն ու համեմատումն իրականացվում է հետևյալ կերպ.
մրցույթում հաղթող է ճանաչվում սույն կարգին համապատասխան թարգմանչական աշխատանքի համար նախատեսված գումարի սահմաններում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը, իսկ եթե անհնար է գնային առաջարկով որոշել հաղթողին, ապա հաղթող է ճանաչվում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչը, իսկ կազմակերպության դեպքում՝ առավել երկար աշխատանքային գործունեություն իրականացրած և իր կազմում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչներ ընդգրկող կազմակերպությունը:
5. ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ, ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
5.1 Հայտերի բացումը կկատարվի հանձնաժողովի հայտերի բացման նիստում ` սույն ընթացակարգի հայտարարությունը և հրավերը տեղեկագրում հրապարակվելու օրվանից հաշված 10-րդ աշխատանքային օրվա ժամը 15:00-ին։
Հայտերի բացման և գնահատման նիստում՝
1) հանձնաժողովի նախագահը (նիստը նախագահողը) նիստը հայտարարում է բացված և հրապարակում է գնման հայտով սահմանված` սույն ընթացակարգի շրջանակում գնվելիք ծառայությունների գինը՝ մեկ թվով արտահայտված, ինչպես նաև հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները:
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը նախագահին (նիստը նախագահողին) փոխանցվելուց հետո հանձնաժողովը գնահատում է`
ա. հայտեր պարունակող ծրարները կազմելու և ներկայացնելու համապատասխանությունը սահմանված կարգին և բացում համապատասխանող գնահատված հայտերը,
բ. բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց կազմման համապատասխանությունը հրավերով սահմանված վավերապայմաններին.
3) հանձնաժողովի նախագահը հայտարարում է հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները՝ մեկ թվով արտահայտված:
5.2 Հայտերը գնահատվում են սույն հրավերով սահմանված կարգով:
Մրցութային հանձնաժողովը հայտեր ներկայացնելու վերջնաժամկետի ավարտման օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է ներկայացված հայտերը:
Հաղթող ճանաչված անձի հետ 3 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր:
Մրցույթի հետ կապված բողոքները քննում է մրցույթային հանձնաժողովը:
6. ՀԱՅՏԸ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ
6.1 Մասնակիցը հայտը ներկայացնում է սույն հրավերով սահմանված կարգով։
Մասնակցի առաջարկները, դրանց վերաբերող փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, սոսնձում են և չորս կողմից կնքվում և ստորագրվում են: Ծրարում ներառված փաստաթղթերը, կազմվում են բնօրինակից և 1 օրինակ պատճեններից: Փաստաթղթերի փաթեթների վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «պատճեն» բառերը:
Ծրարը և սույն հրավերով նախատեսված` մասնակցի կազմած փաստաթղթերն ստորագրում և կնքում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորված անձը (այսուհետ` գործակալ): Եթե հայտը ներկայացնում է գործակալը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ:
6.2 Սույն հրահանգի 6.1 կետում նշված ծրարի վրա հայտը կազմելու լեզվով նշվում են`
1) պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).
2) «չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.
3) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:
6.3 Սույն հրահանգի 6.1 և 6.2 կետերի պահանջներին չհամապատասխանող հայտերը հանձնաժողովը հայտերի բացման նիստում մերժում է և նույնությամբ վերադարձնում ներկայացնողին:
Հավելված 1
մրցույթի հրավերի
Գ Ն Ա Յ Ի Ն Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ
Ուսումնասիրելով ՀՀ քննչական կոմիտեի կողմից հայտարարված թարգմանությունների,տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայությունների մատուցման մրցույթի հրավերը -ն է առաջարկում պայմանագիրը կատարել ներքոհիշյալ ընդհանուր գներով. մասնակցի անվանումը
Ծառայության անվանումը |
Մեկ միավորի
|
1 |
2 |
Թարգմանչին թարգմանչական աշխատանքի դիմաց վճարվելիք գումարի չափը մեկ էջի համար (գրավոր) |
|
Թարգմանչի մեկ ժամ թարգմանության դիմաց (բանավոր) |
|
Տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայությունների մեկ ժամվա համար |
|
ԳՆԱՑՈՒՑԱԿ
ԼԵԶՈՒՆԵՐԻ ՑԱՆԿ
(գրավոր և բանավոր)
ափաբաժինների համարները |
Չափաբաժնի անվանումը |
1 |
Հայերեն-թուրքերեն ( Միայն բանավոր) |
2 |
Հայերեն-հունարեն (Միայն բանավոր) |
3 |
Հայերեն-բուլղարերեն (Միայն բանավոր) |
4 |
Հայերեն – լեհերեն (գրավոր և բանավոր) |
5 |
Հայերեն – արաբերեն (Միայն բանավոր) |
6 |
Հայերեն – իտալերեն (գրավոր և բանավոր) |
7 |
Հայերեն – ադրբեջաներեն Ադրբեջաներեն – հայերեն (գրավոր և բանավոր) |
8 |
Հայերեն – չինարեն (գրավոր և բանավոր) |
9 |
Հայերեն- չեխերեն (գրավոր և բանավոր) |
10 |
Հայերեն- հոլանդերեն (գրավոր և բանավոր) |
11 |
Հայերեն – ճապոներեն (գրավոր և բանավոր) |
12 |
Հայերեն – ռումիներեն (գրավոր և բանավոր) |
13 |
Հայերեն – սերբերեն (գրավոր և բանավոր) |
14 |
Հայերեն – շվեդերեն (գրավոր և բանավոր) |
15 |
Հայերեն – սլովեներեն (գրավոր և բանավոր) |
16 |
Հայերեն – ուկրաիներեն (գրավոր և բանավոր) |
17 |
Հայերեն – փանջաբի (գրավոր և բանավոր) |
18 |
Հայերեն – քրդերեն (գրավոր և բանավոր) |
19 |
Հայերեն – սլովակերեն (գրավոր և բանավոր) |
20 |
Հայերեն – լիտվերեն (գրավոր և բանավոր) |
21 |
Հայերեն – ուրդու (գրավոր և բանավոր) |
22 |
Հայերեն – ուզբեկերեն (գրավոր և բանավոր) |
23 |
Հայերեն – եբրահերեն (գրավոր և բանավոր) |
24 |
Հայերեն – պորտուգալերեն (գրավոր և բանավոր) |
25 |
Հայերեն – եզդիերեն (գրավոր և բանավոր) |
26 |
Հայերեն – նորվեգերեն (գրավոր և բանավոր) |
27 |
Հայերեն – բելառուսերեն (գրավոր և բանավոր) |
28 |
Հայերեն – ղազախերեն (գրավոր և բանավոր) |
29 |
Հայերեն – մոլդովերեն (գրավոր և բանավոր) |
30 |
Հայերեն – թաթարերեն (գրավոր և բանավոր) |
31 |
Հայերեն – կորեերեն (գրավոր և բանավոր) |
32 |
Հայերեն – ինդոնեզերեն (գրավոր և բանավոր) |
33 |
Հայերեն – ֆլոմանդերեն (գրավոր և բանավոր) |
34 |
Հայերեն – վիետնամերեն (գրավոր և բանավոր) |
35 |
Հայերեն-լատվերեն Լատվերեն-հայերեն (գրավոր և բանավոր) |
Տեխնիկական բնութագիր |
Մրցույթին հաղթող ճանաչված անձանց կամ կազմակերպությունների կողմից քրեական գործերի շրջանակներում կատարվելու են ոչ բարդ, միջին բարդության, միջին բարդության մասնագիտական, բարդ, բարդ մասնագիտական (այդ թվում՝ ծանր հանցագործությունների վերաբերյալ) նախաքննության գաղտնիք հանդիսացող գրավոր և բանավոր թարգմանություններ 24 ժամ/7 օր աշխատանքային ռեժիմով (նաև հանգստյան և տոնական օրերին, առանց բացառության) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ողջ տարածքում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում (ներառյալ Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժիններում), լեռնային գոտիներում: Միևնույն լեզվով կարող է միաժամանակ թարգմանչի անհրաժեշտություն առաջանալ Երևան քաղաք և Հայաստանի տարբեր վայրերում: Թարգմանություն կատարող ֆիզիկական, իսկ կազմակերպությունների դեպքում՝ կազմակերպության աշխատակից հանդիսացող, համապատասխան փաստաթղթեր ներկայացրած թարգմանիչը վարույթին ներգրավվելու է վարույթն իրականացնող քննիչի “Թարգմանիչ ներգրավելու մասին” որոշմամբ, որով նրան, ի թիվս այլնի, տեղեկացվելու է ակնհայտորեն սուտ թարգմանություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված քրեական պատասխանատվության մասին:
Մրցույթում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձը պարտավոր է յուրաքանչյուր գործով թարգմանված նյութը տրամադրել 1-4 էջը՝ 1, 5-10 էջը՝ 2, 11-25 էջը՝ 3, 25 էջից ավելը՝ 4 օր ժամկետում, եթե պատվիրատուի կողմից այլ (ավելի սեղմ կամ ավելի երկար) ժամկետ սահմանված չէ, 2 օրինակից, պատվիրատուի կողմից սահմանված վայրերում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև նյութերը տեղում կարվում են բնօրինակների հետ: Թարգմանված նյութը ներակայացվում է A-4 ֆորմատով, տառերը 12 շրիֆտով, էջերի լուսանցքները՝ վերևից 20 մմ, ներքևից 20մմ, աջից 15 մմ և ձախից 30մմ, միջտողային միջակայքի 1.5:
|
մասնակցի անվանումը (ղեկավարի պաշտոնը, անուն ազգանունը)
ստորագրությունը
Կ. Տ.[1]
- Մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է միայն այն չափաբաժինների մասով, որին պետք է մասնակցի