Հայտարարություն՝ ՀՀ ՔԿ կարիքների համար թարգմանիչ և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի հրավերի մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Հայտարարության սույն տեքստը հաստատված է մրցույթային հանձնաժողովի
2021 թվականի մարտի 29 N 1 որոշմամբ
Պատվիրատուն` ՀՀ քննչական կոմիտեն, որը գտնվում է ք.Երևան, Մամիկոնյանց 46/5 հասցեում, հայտարարում է մրցույթ, որն իրականացվում է մեկ փուլով:
Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել քրեական գործերի և քրեական գործերով նյութերի գրավոր հաստատված, քրեական գործերի շրջանակներում բանավոր թարգմանություններ և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի մատուցող անձ ապահովելու ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Հայտի լեզուն հայերենն է:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ք.Երևան, Մամիկոնյանց 46/5 հասցեով, փաստաթղթային ձևով:
Հայտերի բացումը տեղի կունենա ք.Երևան, Մամիկոնյանց 46/5 հասցեում, 2021 թվականի ապրիլի 9-ին ժամը 16:00-ին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել մրցույթային հանձնաժողովի քարտուղար Արաքսյա Պողոսյանին:
Հեռախոս՝ 011 880 129, 093 51 81 49
Էլ փոստ՝ external@investigative.am
Պատվիրատու՝ ՀՀ քննչական կոմիտե:
Պայմանագիր՝ թարգմանչական ծառայությունների մատուցման
Հաստատված է
մրցույթային հանձնաժողովի
2021թ. մարտի 29-ի N 1 որոշմամբ
Հրավեր՝ ՀՀ ՔԿ կարիքների համար թարգմանիչ և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի
Սույն հրավերը կազմվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 20-ի N 1509-Ն և 2018թ. նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշման պահանջները:
Մրցույթային հանձնաժողովի քարտուղարի էլեկտրոնային փոստի հասցեն է` external@investigative.am.
Հարգելի մասնակից նախքան հայտ կազմելը և ներկայացնելը, խնդրում ենք մանրամասնորեն ուսումնասիրել սույն հրավերը, քանի որ հրավերին չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման:
1.ՊԱՀԱՆՋՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
(ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ)
1.1 Գնման առարկա է հանդիսանում ՀՀ քննչական կոմիտեի կարիքների համար թարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայությունների ձեռքբերումը (այսուհետ` նաև ծառայություն), որոնք խմբավորված են 33 չափաբաժիններում`
Չափաբաժինների համարները |
Չափաբաժնի անվանումը |
1 |
Թարգմանություն՝ հայերենից անգլերեն, անգլերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
2 |
Թարգմանություն՝ հայերենից ֆրանսերեն, ֆրանսերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
3 |
Թարգմանություն՝ հայերենից գերմաներեն, գերմաներենից հայերեն (բանավոր և գրավոր) |
4 |
Թարգմանություն՝ հայերենից թուրքերեն, թուրքերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
5 |
Թարգմանություն՝ հայերենից իսպաներեն, իսպաներենից հայերեն (բանավոր և գրավոր) |
6 |
Թարգմանություն՝ հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
7 |
Թարգմանություն՝ հայերենից հունարեն, հունարենից հայերեն (բանավոր և գրավոր) |
8 |
Թարգմանություն՝ հայերենից վրացերեն, վրացերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
9 |
Թարգմանություն՝ հայերենից լեհերեն, լեհերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
10 |
Թարգմանություն՝ հայերենից արաբերեն, արաբերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
11 |
Թարգմանություն՝ հայերենից իտալերեն, իտալերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
12 |
Թարգմանություն՝ հայերենից պարսկերեն, պարսկերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
13 |
Թարգմանություն՝ հայերենից բուլղարերեն, բուլղարերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
14 |
Թարգմանություն՝ հայերենից ադրբեջաներեն, ադրրեջաներենից հայերեն (բանավոր և գրավոր) |
15 |
Թարգմանություն՝ հայերենից չինարեն, չինարենից հայերեն (բանավոր և գրավոր) |
16 |
Թարգմանություն՝ հայերենից չեխերեն, չեխերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
17 |
Թարգմանություն՝ հայերենից հոլանդերեն, հոլանդերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
18 |
Թարգմանություն՝ հայերենից հնդկերեն, հնդկերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
19 |
Թարգմանություն՝ հայերենից ճապոներեն, ճապոներենից հայերեն (բանավոր և գրավոր) |
20 |
Թարգմանություն՝ հայերենից ռումիներեն, ռումիներենից հայերեն (բանավոր և գրավոր) |
21 |
Թարգմանություն՝ հայերենից սերբերեն, սերբերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
22 |
Թարգմանություն՝ հայերենից շվեդերեն, շվեդերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
23 |
Թարգմանություն՝ սլովեներենից հայերեն, հայերենից սլովեներեն (բանավոր և գրավոր) |
24 |
Թարգմանություն՝ հայերենից ուկրաիներեն, ուկրաիներենից հայերեն (բանավոր և գրավոր) |
25 |
Թարգմանություն՝ հայերենից փանջաբի, փանջաբիից հայերեն (բանավոր և գրավոր) |
26 |
Թարգմանություն՝ հայերենից քրդերեն, քրդերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
27 |
Թարգմանություն՝ հայերենից սլովակերեն, սլովակերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
28 |
Թարգմանություն՝ հայերենից լիտվերեն, լիտվերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
29 |
Թարգմանություն՝ հայերենից ուրդու, ուրդուից հայերեն (բանավոր և գրավոր) |
30 |
Թարգմանություն՝ հայերենից ուզբեկերեն, ուզբեկերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
31 |
Թարգմանություն՝ հայերենից եբրայերեն, եբրայերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
32 |
Սուրդո թարգմանություն՝ խուլ ու համրերի համար |
33 |
Թարգմանություն՝ հայերենից սույն կարգով չսահմանված լեզուներ, սույն կարգով չսահմանված լեզուներից հայերեն (բանավոր և գրավոր) |
Ծառայության տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև մասնագիրը, տեխնիկական տվյալները և այլ ոչ գնային պայմանների ամբողջական և համարժեք նկարագրությունը կազմում են կնքվելիք պայմանագրի անբաժանելի մասը:
2. ՄԱՍՆԱԿՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվելու ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 20-ի N 1509-Ն և 2018թ. նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշման 6.3 կետին համապատասխանող անձինք:
Վճարումը կատարելու է ՀՀ քննչական կոմիտեն՝ ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշմամբ հաստատված Հավելված 2 համաձայն:
3. ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
3.1 Սույն ընթացակարգին մասնակցելու համար մասնակիցը հանձնաժողովին ներկայացնում է հայտ։ Հայտը սույն հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկն է:
Մասնակիցը կարող է հայտ ներկայացնել ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի, այնպես էլ մի քանի կամ բոլոր չափաբաժինների համար։
Հայտը ներկայացվում է մինչև դրա համար սույն հրավերով սահմանված ժամկետի ավարտը։
3.2 Մրցույթին հայտերն անհրաժեշտ է ներկայացնել թղթային եղանակով հանձնաժողովին ոչ ուշ, քան սույն մրցույթի հայտարարությունը և հրավերը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում և http://www.azdarar.am հրապարակվելու օրվանից հաշված 10 աշխատանքային օրվա ընթացքում ժամը «16:00»-ն, ք.Երևան, Մամիկոնյանց 46/5 հասցեով:
Ընթացակարգի հայտերը ստանում և հայտերի գրանցամատյանում գրանցում է հանձնաժողովի քարտուղարը: Հայտերը քարտուղարի կողմից գրանցվում են գրանցամատյանում` ըստ դրանց ստացման հերթականության` գրանցամատյանում նշելով գրանցման համարը, օրը և ժամը:
3.3 Մասնակիցը հայտով ներկայացնում է`
1) իր կողմից հաստատված Հավելված 1՝ գնային առաջարկը՝ կից լեզուների գնացուցակով. ներկայացնելով
- Թարգմանչին թարգմանչական աշխատանքի դիմաց վճարվելիք գումարի չափը մեկ էջի համար- ՀՀ դրամ
- Թարգմանչի մեկ ժամ թարգմանության դիմաց - ՀՀ դրամ
- Տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայությունների մեկ ժամվա համար- ՀՀ դրամ
Մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտին կից ներկայացվում են փաստաթղթեր, որոնք հավաստում են հայտ ներկայացնող անձի` սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանելը:
4. ՀԱՅՏԻ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ
4.1 Առաջարկվող գինը ծառայության արժեքից բացի, ներառում է փոխադրման, տուրքերի, հարկերի, այլ վճարումների գծով ծախսերը: Առաջարկվող գնի հաշվարկը պետք է ներկայացվի հայտով:
4.2 Մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով: Ընդ որում՝
ա) մասնակիցների գնային առաջարկների գնահատումն ու համեմատումն իրականացվում է հետևյալ կերպ.
մրցույթում հաղթող է ճանաչվում սույն կարգին համապատասխան թարգմանչական աշխատանքի համար նախատեսված գումարի սահմաններում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը, իսկ եթե անհնար է գնային առաջարկով որոշել հաղթողին, ապա հաղթող է ճանաչվում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչը, իսկ կազմակերպության դեպքում՝ առավել երկար աշխատանքային գործունեություն իրականացրած և իր կազմում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչներ ընդգրկող կազմակերպությունը:
5. ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ, ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
5.1 Հայտերի բացումը կկատարվի հանձնաժողովի հայտերի բացման նիստում` սույն ընթացակարգի հայտարարությունը և հրավերը տեղեկագրում հրապարակվելու օրվանից հաշված 10-րդ աշխատանքային օրվա ժամը 16:00-ին։
Հայտերի բացման և գնահատման նիստում՝
1) հանձնաժողովի նախագահը (նիստը նախագահողը) նիստը հայտարարում է բացված և հրապարակում է գնման հայտով սահմանված` սույն ընթացակարգի շրջանակում գնվելիք ծառայությունների գինը՝ մեկ թվով արտահայտված, ինչպես նաև հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները:
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը նախագահին (նիստը նախագահողին) փոխանցվելուց հետո հանձնաժողովը գնահատում է`
ա. հայտեր պարունակող ծրարները կազմելու և ներկայացնելու համապատասխանությունը սահմանված կարգին և բացում համապատասխանող գնահատված հայտերը,
բ. բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց կազմման համապատասխանությունը հրավերով սահմանված վավերապայմաններին.
3) հանձնաժողովի նախագահը հայտարարում է հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները՝ մեկ թվով արտահայտված:
5.2 Հայտերը գնահատվում են սույն հրավերով սահմանված կարգով:
Մրցութային հանձնաժողովը հայտեր ներկայացնելու վերջնաժամկետի ավարտման օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է ներկայացված հայտերը:
Հաղթող ճանաչված անձի հետ 3 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր:
Մրցույթի հետ կապված բողոքները քննում է մրցույթային հանձնաժողովը:
6. ՀԱՅՏԸ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ
6.1 Մասնակիցը հայտը ներկայացնում է սույն հրավերով սահմանված կարգով։
Մասնակցի առաջարկները, դրանց վերաբերող փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, սոսնձում են և չորս կողմից կնքվում և ստորագրվում են: Ծրարում ներառված փաստաթղթերը, կազմվում են բնօրինակից և 1 օրինակ պատճեններից: Փաստաթղթերի փաթեթների վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «պատճեն» բառերը:
Ծրարը և սույն հրավերով նախատեսված` մասնակցի կազմած փաստաթղթերն ստորագրում և կնքում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորված անձը (այսուհետ` գործակալ): Եթե հայտը ներկայացնում է գործակալը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ:
6.2 Սույն հրահանգի 6.1 կետում նշված ծրարի վրա հայտը կազմելու լեզվով նշվում են`
1) պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).
2) «Չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.
3) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:
6.3 Սույն հրահանգի 6.1 և 6.2 կետերի պահանջներին չհամապատասխանող հայտերը հանձնաժողովը հայտերի բացման նիստում մերժում է և նույնությամբ վերադարձնում ներկայացնողին:
Հավելված 1
մրցույթի հրավերի
Գ Ն Ա Յ Ի Ն Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ
Ուսումնասիրելով ՀՀ քննչական կոմիտեի կողմից հայտարարված թարգմանությունների,տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայությունների մատուցման մրցույթի հրավերը առաջարկում է պայմանագիրը կատարել ներքոհիշյալ ընդհանուր գներով.
մասնակցի անվանումը
ՀՀ դրամ
Ծառայության անվանումը |
Մեկ միավորի ընդհանուր գինը
|
1 |
2 |
Թարգմանչին թարգմանչական աշխատանքի դիմաց վճարվելիք գումարի չափը մեկ էջի համար (գրավոր) |
|
Թարգմանչի մեկ ժամ թարգմանության դիմաց (բանավոր) |
|
Տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայությունների մեկ ժամվա համար |
|
ԳՆԱՑՈՒՑԱԿ
ԼԵԶՈՒՆԵՐԻ ՑԱՆԿ
(գրավոր և բանավոր)
Չափաբաժինների համարները |
Չափաբաժնի անվանումը |
1 |
Թարգմանություն՝ հայերենից անգլերեն, անգլերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
2 |
Թարգմանություն՝ հայերենից ֆրանսերեն, ֆրանսերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
3 |
Թարգմանություն՝ հայերենից գերմաներեն, գերմաներենից հայերեն (բանավոր և գրավոր) |
4 |
Թարգմանություն՝ հայերենից թուրքերեն, թուրքերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
5 |
Թարգմանություն՝ հայերենից իսպաներեն, իսպաներենից հայերեն (բանավոր և գրավոր) |
6 |
Թարգմանություն՝ հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
7 |
Թարգմանություն՝ հայերենից հունարեն, հունարենից հայերեն (բանավոր և գրավոր) |
8 |
Թարգմանություն՝ հայերենից վրացերեն, վրացերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
9 |
Թարգմանություն՝ հայերենից լեհերեն, լեհերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
10 |
Թարգմանություն՝ հայերենից արաբերեն, արաբերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
11 |
Թարգմանություն՝ հայերենից իտալերեն, իտալերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
12 |
Թարգմանություն՝ հայերենից պարսկերեն, պարսկերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
13 |
Թարգմանություն՝ հայերենից բուլղարերեն, բուլղարերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
14 |
Թարգմանություն՝ հայերենից ադրբեջաներեն, ադրրեջաներենից հայերեն (բանավոր և գրավոր) |
15 |
Թարգմանություն՝ հայերենից չինարեն, չինարենից հայերեն (բանավոր և գրավոր) |
16 |
Թարգմանություն՝ հայերենից չեխերեն, չեխերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
17 |
Թարգմանություն՝ հայերենից հոլանդերեն, հոլանդերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
18 |
Թարգմանություն՝ հայերենից հնդկերեն, հնդկերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
19 |
Թարգմանություն՝ հայերենից ճապոներեն, ճապոներենից հայերեն (բանավոր և գրավոր) |
20 |
Թարգմանություն՝ հայերենից ռումիներեն, ռումիներենից հայերեն (բանավոր և գրավոր) |
21 |
Թարգմանություն՝ հայերենից սերբերեն, սերբերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
22 |
Թարգմանություն՝ հայերենից շվեդերեն, շվեդերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
23 |
Թարգմանություն՝ սլովեներենից հայերեն, հայերենից սլովեներեն (բանավոր և գրավոր) |
24 |
Թարգմանություն՝ հայերենից ուկրաիներեն, ուկրաիներենից հայերեն (բանավոր և գրավոր) |
25 |
Թարգմանություն՝ հայերենից փանջաբի, փանջաբիից հայերեն (բանավոր և գրավոր) |
26 |
Թարգմանություն՝ հայերենից քրդերեն, քրդերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
27 |
Թարգմանություն՝ հայերենից սլովակերեն, սլովակերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
28 |
Թարգմանություն՝ հայերենից լիտվերեն, լիտվերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
29 |
Թարգմանություն՝ հայերենից ուրդու, ուրդուից հայերեն (բանավոր և գրավոր) |
30 |
Թարգմանություն՝ հայերենից ուզբեկերեն, ուզբեկերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
31 |
Թարգմանություն՝ հայերենից եբրայերեն, եբրայերենից հայերեն (բանավոր և գրավոր) |
32 |
Սուրդո թարգմանություն՝ խուլ ու համրերի համար |
33 |
Թարգմանություն՝ հայերենից սույն կարգով չսահմանված լեզուներ, սույն կարգով չսահմանված լեզուներից հայերեն (բանավոր և գրավոր) |
Տեխնիկական բնութագիր |
Մրցույթին հաղթող ճանաչված անձանց կամ կազմակերպությունների կողմից քրեական գործերի շրջանակներում կատարվելու են ոչ բարդ, միջին բարդության, միջին բարդության մասնագիտական, բարդ, բարդ մասնագիտական (այդ թվում՝ ծանր հանցագործությունների վերաբերյալ) նախաքննության գաղտնիք հանդիսացող գրավոր և բանավոր թարգմանություններ 24 ժամ/7 օր աշխատանքային ռեժիմով (նաև հանգստյան և տոնական օրերին, առանց բացառության) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ողջ տարածքում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում (ներառյալ Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժիններում), լեռնային գոտիներում: Միևնույն լեզվով կարող է միաժամանակ թարգմանչի անհրաժեշտություն առաջանալ Երևան քաղաքում և Հայաստանի տարբեր վայրերում: Թարգմանություն կատարող ֆիզիկական, իսկ կազմակերպությունների դեպքում՝ կազմակերպության աշխատակից հանդիսացող, համապատասխան փաստաթղթեր ներկայացրած թարգմանիչը վարույթին ներգրավվելու է վարույթն իրականացնող քննիչի «Թարգմանիչ ներգրավելու մասին» որոշմամբ, որով նրան, ի թիվս այլնի, տեղեկացվելու է ակնհայտորեն սուտ թարգմանություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված քրեական պատասխանատվության մասին: Ելնելով Քննչական կոմիտեի գործունեության առանձնահատկությունից և աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով՝ առաջարկը պետք է ներառի բանավոր և գրավոր լեզուներ, ինչպես նաև միևնույն ժամանակ մի քանի վայրում (հնարավոր է՝ մի քանի մարզերում) միևնույն լեզվով տարբեր թարգմանիչներ ապահովելու հնարավորություն: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը (Կոմիտեն) կարող է դիմել նմանատիպ գործունեություն իրականացնող մարմիններին՝ մասնակիցների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: Հանձնաժողովը կարող է մասնակիցներից լրացուցիչ պահանջել իր ծավալած գործունեության մասին վերաբերելի ցանկացած փաստաթուղթ և տեղեկատվություն: Մրցույթում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձը պարտավոր է յուրաքանչյուր գործով թարգմանված նյութը տրամադրել 1-4 էջը՝ 1, 5-10 էջը՝ 2, 11-25 էջը՝ 3, 25 էջը գերազանցողը՝ 4 օր ժամկետում, եթե պատվիրատուի կողմից այլ (ավելի սեղմ կամ ավելի երկար) ժամկետ սահմանված չէ, 2 օրինակից, պատվիրատուի կողմից սահմանված վայրերում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև նյութերը տեղում կարվում են բնօրինակների հետ: Թարգմանված նյութը ներկայացվում է A-4 ֆորմատով, տառաչափը՝ 12, միջտողային միջակայքը՝ 1.5, էջերի լուսանցքները՝ վերևից և ներքևից 20 մմ, աջից 15 մմ և ձախից 30մմ:
|
__________________________________________ _____________
մասնակցի անվանումը (ղեկավարի պաշտոնը, անուն ազգանունը) ստորագրությունը
Կ. Տ.[1]
- Մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է միայն այն չափաբաժինների մասով, որին պետք է մասնակցի