Թափուր հաստիքներ
31.08.23, 13:26

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի ֆինանսական վարչության գնումների բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

 ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ֆինանսական վարչության գնումների բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր մասնագետ (ծածկագիրը՝ 33-1.3-Մ2-4).

 

  • Հիմնական գործառույթները՝

Բաժնի գլխավոր մասնագետը`
1)   իրականացնում է Կոմիտեում գնման գործընթացի կազմակերպումը.
2)  իրականացնում է պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ գնումների շրջանակում եզրակացության տրամադրման, գնման հայտերի կազմման, գնման ընթացակարգի և դրան առնչվող փաստաթղթերի համապատասխանության օրենքով սահմանված պայմանները.
3)  իրականացնում է գնման ընթացակարգի արդյունքում պայմանագրերի կազմման աշխատանքները և ներկայացնում Բաժնի պետին.
4)   մասնակցում է Կոմիտեի ամենամյա բյուջեի նախագծի կազմման աշխատանքներին և իրականացնում է Կոմիտեի գնումների պլանի վարումը.
5)  իրականացնում է օրենքով սահմանված հայտարարությունների, հրավերների էլեկտրոնային եղանակով համպատասխան էլեկտրոնային համակարգերում հրապարակման աշխատանքները.
6)  իրականացնում է գնումների վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմման աշխատանքները.
7)  իրականացնում է գնման գործընթացի կազմակերպման նպատակով համապատասխան իրավասու մարմինների հետ համագործակցությունը.
8)  իրականացնում է Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից՝ քրեական գործով  փորձագետ ներգրավելու մասին որոշման հիման վրա, նշանակված փորձագետների (իրավաբանական և ֆիզիկական անձանց) հետ, անհրաժեշտության դեպքում, պայմանագրերի կնքման աշխատանքները.
9)  իրականացնում է կատարված թարգմանությունների, փորձաքննությունների և մասնագիտական  ստուգման արդյունքում կազմված հանձնման-ընդունման արձանգրությունների (ֆիզ.անձ դեպքում) և հաշիվ վավերագրերի համապատասխան էլեկտրոնային համակարգերում մուտքագրման աշխատանքները.
10)  իրականացնում է քրեական գործերով իրականացված փորձաքննությունների, թարգմանությունների վճարման արդյունքում ստացված հաշիվ ապրանքագրերի տվյալների մուտքագրումը համապատասխան բազա:

 

  • Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

1)   Բարձրագույն կրթություն: Բավարարում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պահանջին:
2)  Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պետական գնումների բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
3)  ՀՀ Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և «Գնումների մասին» ՀՀ օրենքների, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝
4)  տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
5)  համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
6)  նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և  պատասխանատվություն ստանձնելու կարողություն.
7)  Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը.
8)  աշխատավարձի չափը՝ 267.072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ.
9)  աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Մամիկոնյանց 46/5.
10)  ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:

 

  • Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ քննչական կոմիտե ներկայացնեն.

1)   գրավոր դիմում (ձևը կցվում է),
2)  անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի  տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
3)  բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
4)  աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
5)  ինքնակենսագրություն (ազատ ոճով),
6)  արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
7)  լուսանկար՝ 3X4 չափսի,
8)  բժշկական տեղեկանք:

Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:

 

  • Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
  • Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 05.09.2023թ.:

 

ՀՀ քաղաքացիները քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 011 880 119) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer@investigative.am հասցեին: