Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով գրավոր քննություն անցկացնելու մասին
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող գրավոր քննությունը տեղիկունենա 2020թ. հունվարի 22-ին, ՀՀ քննչական կոմիտեում /ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011-880-119, 011-880-144/:
Փաստաթղթերն ընդունվում են 2019թ. նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 13-ը ներառյալ:
Գրավոր քննությանը մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր կներկայացնեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
- Դիմում,
- Կադրերի հաշվառման անձնականթերթ,
- ինքնակենսագրություն /ձեռագիր` նշելովծննդյանօրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, դպրոցը, ԲՈՒՀ-ը, աշխատանքային գործունեությունը, պարտադիր ժամկետային զին.ծառայությունը, ընտանեկան կարգավիճակը, ընտանիքի անդամներին, նշելով նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, աշխատավայրը, պաշտոնը, ուսանող լինելու դեպքում ուսումնական հաստատությունը/,
- 4X6 չափսի 2 լուսանկար՝ փողկապով, կոստյումով,
- անձնագրի, սոց.քարտի, պետական հավատարմագրված բարձրագույն իրավաբանական դիպլոմի և միջուկի, զին.գրքույկի, աշխատանքային գրքույկի պատճենները,
- ՀՀ կառավարության 02.04.2015թ. թիվ 350-Ն որոշման հավելված 3-ով հաստատված ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տարածքային բուժ.հաստատությունից, հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից տեղեկանք,
- Բնութագիր աշխատանքի կամ վերջին ուսումնական հաստատության վայրից:
Ծանոթություն՝ հարցաշարը, կադրերի հաշվառման անձնական թերթիկի և բժշկակաան տեղեկանքի ձևաթղթերը կցվումեն.
ՀԱՐՑԱՇԱՐ՝ ՔՆՆԻՉՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ
Տեղեկանք՝ ՀՀ կառավարության 02.04.2015թ. թիվ 350-Ն որոշման հավելված 3-ով հաստատված ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին
Կադրերի հաշվառման անձնական թերթիկ