Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող գրավոր քննության մասին
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող գրավոր քննությունը տեղի կունենա 2015թ. մարտի 31-ին, ՀՀ քննչական կոմիտեում /հեռ. 010-59-69-40, 010-59-63-58/:
Փաստաթղթերն ընդունվում են 2015թ. մարտի 16-ից մինչև 2015թ. մարտի 23-ը ներառյալ:
Անհարժեշտ փաստաթղթերի ցանկը.
- Դիմում
- կադրերի հաշվառման անձնական թերթ
- ինքնակենսագրություն /ձեռագիր` նշելով ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, դպրոցը, ԲՈՒՀ-ը, աշխատանքային գործունեությունը, պարտադիր ժամկետային զին. ծառայությունը, ընտանեկան կարգավիճակը, ընտանիքի անդամները, նշելով նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, աշխատում են որտեղ, սովորում են որտեղ/:
- 4X6 չափսի 2 լուսանկար
- անձնագրի, սոց.քարտի, դիպլոմի/ներ/ և միջուկի, զին.գրքույկի, աշխատանքային գրքույկի պատճենները
- ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տարածքային բուժ.հաստատությունից, հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից տեղեկանք
- բնութագիր աշխատանքի կամ վերջին ուսումնական հաստատության վայրից: