Հայտարարություններ
25.05.15, 09:35

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող լրացուցիչ գրավոր քննության մասին

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող լրացուցիչ գրավոր քննության մասին


ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող լրացուցիչ գրավոր քննությունը տեղի կունենա 2015թ. հունիսի 26-ին, ՀՀ քննչական կոմիտեում /ք.Երևան, Մոսկովյան 1, հեռ. 010-59-69-40, 010-59-63-58/:

Փաստաթղթերն ընդունվում են 2015թ. մայիսի 26-ից մինչև 2015թ. հունիսի 5-ը ներառյալ:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

-Դիմում

-կադրերի հաշվառման անձնական թերթ

-ինքնակենսագրություն /ձեռագիր`նշելով ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, դպրոցը, ԲՈՒՀ-ը, աշխատանքային գործունեությունը, պարտադիր ժամկետային զին. ծառայությունը, ընտանեկան կարգավիճակը, ընտանիքի անդամները՝ նշելով նրանց  ծննդյան օրը, ամիսը,       տարեթիվը, աշխատում են որտեղ, սովորում են որտեղ/:

-4X6 չափսի 2 լուսանկար

-անձնագրի, սոց.քարտի, պետական հավատարմագրված բարձրագույն իրավաբանական դիպլոմի և միջուկի, զին.գրքույկի, աշխատանքային գրքույկի պատճենները

-ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տարածքային բուժ.հաստատությունից, հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից տեղեկանք

-բնութագիր աշխատանքի կամ վերջին ուսումնական հաստատության վայրից:
 

 Հարցաշար՝ քննիչների թեկնածուների ցուցակը համալրելու համար անցկացվող բաց մրցույթի