Թափուր հաստիքներ
17.02.22, 12:56

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության աջակցող բաժնի մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) զինվորական քննչական գլխավոր վարչության (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) աջակցող բաժնի (այսուհետ՝ Բաժին) մասնագետ (ծածկագիր՝ 33-3.1-Մ6-2).
•    Հիմնական գործառույթները՝ 

Բաժնի մասնագետը`
1)    իրականացնում է Գլխավոր վարչությունում հարուցված, կարճված, կասեցված, մերժված, դատարան ուղարկված և դատարանի կողմից ետ վերադարձված քրեական գործերի հաշվառման, ընդունման-հանձնման և դրանք արխիվի բաժին ուղարկման աշխատանքները.
2)     իրականացնում է Գլխավոր վարչությունում ստացվող փաստաթղթերի, նյութերի, քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման և դրանք Կոմիտեի արխիվ հանձնման աշխատանքները.
3)     օժանդակում է Գլխավոր վարչությունից ուղարկվող քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման և ելքագրման աշխատանքներին.
4)     մասնակցում է Գլխավոր վարչությունում քննվող քրեական գործերի թվայնացման, պատճենահանման աշխատանքներին.
5)     իրականացնում է Գլխավոր վարչությունում հաշվառվող և վարվող մատյանների, կարգագրերի և անվանակարգի կազմման աշխատանքները.
6)     օժանդակում է Գլխավոր վարչության ստորաբաժանումներում արխիվի վարման, ակտավորման և Կոմիտեի արխիվ հանձնման աշխատանքներին:
 
•    Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

1)    Առնվազն միջնակարգ կրթություն:
2)    ՀՀ Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» և «Հանրագրերի մասին»  ՀՀ օրենքների, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝ 
3)    տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
4)    համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
5)    նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և  պատասխանատվություն ստանձնելու կարողություն.
6)    Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը.
7)    աշխատավարձի չափը՝ 111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ.
8)    աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Մամիկոնյանց 46/5.
9)    ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:

•    Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ քննչական կոմիտե ներկայացնեն. 

1)    գրավոր դիմում (ձևը կցվում է),
2)    անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի  տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
3)    բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն, 
4)    աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
5)    ինքնակենսագրություն (ազատ ոճով),
6)    արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
7)    լուսանկար՝ 3X4 չափսի,
8)    բժշկական տեղեկանք:
Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:

ՀՀ քաղաքացիները քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 011 880 119) կամ

•    Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

•    Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 22.02.2022թ.:

ՀՀ քաղաքացիները քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 011 880 119) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer@investigative.am հասցեին: