Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեիարարողակարգի և կազմակերպչական հարցերի վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) արարողակարգի և կազմակերպչական հարցերի վարչության (այսուհետ՝ Վարչություն) գլխավոր մասնագետ (ծածկագիրը՝ 33-1.2-Մ2-5).
- Հիմնական գործառույթները՝
Բաժնի գլխավոր մասնագետը`
1) իրականացնում է Կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից հյուրերի, պաշտոնական պատվիրակությունների ընդունելության աշխատանքները.
2) իրականացնում է Կոմիտեի հանձնաժողովների, կոլեգիալ մարմինների նիստերի, մամլո ասուլիսների, պաշտոնական հանդիպումների, քննարկումների կազմակերպական բնույթի նախապատրաստական աշխատանքները.
3) իրականացնում է գերատեսչական մարմինների և օտարերկրյա գործընկերներին ուղղված ուղերձների և շնորհավորանքների առաքման, Կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալների, գլխավոր քարտուղարի ելույթների նախապատրատական աշխատանքները.
4) իրականացնում է Կոմիտեում անցկացվելիք միջոցառումների (ժողովներ, քննարկումներ, նիստեր, հանդիպումներ) վերաբերյալ մասնակից անձանց՝ միջոցառմանը վերաբերող օրակարգային մանրամասները տեղեկացնելու, ինչպես նաև անցկացվելիք միջոցառման վերահսկողությանն ուղղված աշխատանքները.
5) իրականացնում է Կոմիտեի և արտասահմանյան պետությունների՝ համանման գործառույթներ իրականացնող կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների միջև բանակցային գործընթացների և ընթացիկ համագործակցության, արարողակարգային հանդիպումների կազմակերպման և համակարգման աշխատանքները.
6) իրականացնում է Կոմիտեի կողմից շնորհավորական ուղերձների նախապատրաստման և ուղարկման աշխատանքները.
7) իրականացնում է Կոմիտեի գործունեության լուսաբանման և զանգվածային լրատվության միջոցների հետ կապված աշխատանքները.
8) մասնակցում է Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի մշակման և փաստաթղթերի կազմման աշխատանքներին.
9) իրականացնում է տեղեկատվական դաշտում վերլուծական, վիճակագրական և այլ նյութերի համակարգված արխիվի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում՝ տեսանյութերի պատրաստման և տեղեկագրերի թողարկման աշխատանքները.
10) իրականացնում է սահմանված կարգով հայտ ներկայացրած լրագրողների հավատարմագրման աշխատանքները:
- Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) Բարձրագույն կրթություն:
2) Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ միջազգային կապերի (միջազգային հարաբերություններ) կամ հասարակական և հարակից գիտությունների բնագավառում բանասերի և թարգմանչի կամ հասարակության իրազեկման կամ հասարակության հետ կապերի կամ մամուլի հետ կապերի կամ իրավունքի բնագավառներում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
3) ՀՀ Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Պետական արարողակարգի մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝
4) տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
5) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
6) նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն.
7) Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը.
8) աշխատավարձի չափը՝ 267.072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ.
9) աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Մամիկոնյանց 46/5.
10) ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:
- Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ քննչական կոմիտե ներկայացնեն.
1) գրավոր դիմում (ձևը կցվում է),
2) անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
4) աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
5) ինքնակենսագրություն (ազատ ոճով),
6) արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
7) լուսանկար՝ 3X4 չափսի,
8) բժշկական տեղեկանք:
Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:
- Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
- Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 15.03.2023թ.:
ՀՀ քաղաքացիները քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 011 880 119) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer@investigative.am հասցեին: