Հայտարարություններ
05.05.23, 12:54

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեում քննիչի պաշտոնակատարի պաշտոն զբաղեցնող անձանց համար

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը հայտարարում է ընդունելություն` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու մասին:

Գրավոր քննությունը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 6-ին, ժամը 10:00-ին: Քննության անցկացման վայրի մասին տեղեկատվությունը լրացուցիչ կտեղադրվի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (www.investigative.am):

Հարցերի դեպքում կարող եք դիմել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե՝ ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռախոսահամարներ՝ /011/880-120, /011/880-125, /011/880-144, /011/880-146, /011/880-147, էլեկտրոնային փոստի հասցեներ՝ kadrer.qnnchakankomite@gmail.com կամ kadrer@investigative.am:

Դիմումներն ընդունվում են 2023թ. մայիսի 08-ից 26-ը ներառյալ՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:

Գրավոր քննությանը մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել միայն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող քննիչի պաշտոնակատարները:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.

Դիմումները (ձև 6) և քննության հարցաշարը (ձև 5) կցված են.
Դիմումներն ընդունվում են ամբողջական լրացված և ստորագրված: Փաստաթղթերը ներկայացնել mulberry էլեկտրոնային փաստաթաղթաշրջանառության համակարգով:
Գրավոր քննության տևողությունը 2 ժամ է, աշխատանքները գրվում են դրոշմված և ծածկագրված տետրերի մեջ, տետրերի ծածկագրերը վերծանվում են միայն քննության արդյունքներն ամփոփելուց հետո:
Գրավոր քննության հարցերը կազմված են Հայաստանի Հանրապետության քրեական իրավունքի, քրեական դատավարության իրավունքի և քրեագիտության բնագավառներից:
Գրավոր քննության արդյունքները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (www.investigative.am)` մինչև անցկացման օրվան հաջորդող տասնհինգերորդ աշխատանքային օրը:
Գրավոր քննության արդյունքները հրապարակելուց հետո, սեղմ ժամկետում, անցկացվում է բանավոր քննություն, որին կարող են մասնակցել գրավոր քննությունից դրական գնահատական (50 և ավելի միավոր) ստացած հայտատուները:
Բանավոր քննության օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը բանավոր քննությունից առաջ, կապի միջոցներով, կտեղեկացվի բանավոր քննության մասնակիցներին:
Բանավոր քննության արդյունքները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (www.investigative.am):