Հայտարարություններ
01.03.23, 14:22

Հայտարարություն` ՀՀ քննչակն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը հայտարարում է ընդունելություն` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար:

Գրավոր քննությունը տեղի կունենա 2023 թվականի ապրիլի 4-ին, ժամը 10:00-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռախոս՝ /011/ 880-120, /011/ 880-125, /011/ 880-144, /011/ 880-146, /011/ 880-147), էլեկտրոնային փոստի հասցեներ՝ kadrer.qnnchakankomite@gmail.com կամ kadrer@investigative.am:

Փաստաթղթերն ընդունվում են 2023թ. մարտի 01-ից մինչև 31-ը՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:

Գրավոր քննությանը մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր կներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջներին:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

-     դիմում (ձև 1),
-     դիմում՝ ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող՝ քննիչի պաշտոնակատարների (ձև 6),
-     կենսագրական տվյալներ պարունակող քարտ (փաստաթուղթը տպել դարձերեսով և լրացնել անձամբ) (ձև 2),
-     ինքնակենսագրություն (ձև 3)` ըստ ստորև ներկայացված ձևաչափի՝ գրված անձամբ՝ ձեռագիր,
-     լուսանկար՝ 2 հատ 4X6 չափսի (տղամարդիք՝ փողկապ կոստյումով, կանայք դասական հագուստով),
-   ծննդյան վկայականի, անձնագրի, սոց.քարտի, նույնականացման քարտի (նույնականացման քարտի առկայության դեպքում սոց.քարտի առկայությունը պարտադիր չէ), պետական հավատարմագրված բարձրագույն իրավաբանական դիպլոմի կամ դիպլոմների և հավելվածի, զինվորական գրքույկի (ներկայացնել գրառում կատարված և կնիքված բոլոր էջերը), աշխատանքային գրքույկի, ընտանիքի անդամների անձնագրերի պատճենները,
-     տեղեկանք՝ փաստացի բնակության վայրից (եթե տարբերվում է հաշվառման վայրից), իսկ միայն նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում՝ նաև տեղեկանք հաշվառման վայրից,
-     տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների առկայության կամ բացակայության մասին (ՀՀ կառավարության 02.04.2015թ. թիվ 350-Ն որոշման հավելված 3) (ձև 4),
-     տեղեկանքներ՝ հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից,
-     բնութագիր՝ վերջին աշխատանքի վայրից, աշխատանքային ստաժ չունենալու դեպքում՝ վերջին ուսումնական հաստատությունից:

Ծանոթություն՝ քննության հարցաշարը (ձև 5), դիմումը (ձև 1) և (ձև 6), կենսագրական տվյալներ պարունակող քարտը (ձև 2), ինքնակենսագրությունը (ձև 3) և բժշկական տեղեկանքը (ձև 4) կցված են.

Դիմումներն ընդունվում են ամբողջական լրացված և ստորագրված: Փաստաթղթերը ներկայացնել ծրարավորված և գցել ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենքի 1-ին հարկում առկա փոստային արկղի մեջ:


Տվյալներ, որոնք պարտադիր են ինքնակենսագրության մեջ.

- անուն, հայրանուն, ազգանուն,
- ծննդյան օր, ամիս, տարեթիվ,
-  կրթություն (նշելով դպրոցի, բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը, դրանք  ընդունվելու և ավարտելու տարեթվերը),
-  ծառայությունը զինված ուժերում (եթե հավակնորդը արական սեռի ներկայացուցիչ է), ունեցած վերջին կոչումը կամ դասային աստիճանը
-  աշխատանքային փորձ (կազմակերպությունների անվանումը, զբաղեցրած  պաշտոններն՝ ըստ ժամանակագրության),
-  ընտանեկան կարգավիճակ, փոխկապակցված անձանց տվյալները  (կին/ամուսին, երեխաներ, ծնողներ, եղբայր, քույր), նշելով նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, աշխատանքի վայրի և զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ տեղեկատվություն,
-  բնակության և հաշվառման հասցեն,
-  ստորագրութուն և ամսաթիվ:

Գրավոր քննության տևողությունը 2 ժամ է, աշխատանքները գրվում են դրոշմված և ծածկագրված տետրերի մեջ, տետրերի ծածկագրերը վերծանվում են միայն քննության արդյունքներն ամփոփելուց հետո:
Գրավոր քննության հարցերը կազմված են Հայաստանի Հանրապետության քրեական իրավունքի, քրեական դատավարության իրավունքի և քրեագիտության բնագավառներից:
Գրավոր քննության արդյունքները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (www.investigative.am)` մինչև անցկացման օրվան հաջորդող տասնհինգերորդ աշխատանքային օրը:
Գրավոր քննության արդյունքները հրապարակելուց հետո, սեղմ ժամկետում, անցկացվում է բանավոր քննություն, որին կարող են մասնակցել գրավոր քննությունից դրական գնահատական (50 և ավելի միավոր) ստացած հայտատուները:
Բանավոր քննության օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը բանավոր քննությունից առաջ, կապի միջոցներով, կտեղեկացվի բանավոր քննության մասնակիցներին:
Բանավոր քննության արդյունքները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (www.investigative.am):