Լրահոս
08.03.15,
15:25
Հայտնաբերվել է Արթուր Աֆյանի դիակը
Այսօր Շիրակի մարզում հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի պայմանագրայի զինծառայող Արթուր Աֆյանի դիակը՝ կախված վիճակում:
Հիշեցնենք, որ վերջինիս անհետ կորելու մասին 2015 թվականի փետրվարի 21-ին գրավոր հաղորդում էր տվել Գյումրի քաղաքի բնակչուհի Ալվարդ Մկրտչյանը, որի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նշանակվել դատաբժշկական փորձաքննություն` պարզելու Ա.Աֆյանի մահվան պատճառը և վաղեմությունը: