Լրահոս
    05.12.19, 08:58

    Հերքում՝ Politik.am կայքում հրապարակված լուրի կապակցությամբ

    Հերքում՝ Politik.am կայքում հրապարակված լուրի կապակցությամբ

    www.Politik.am կայքը քիչ առաջ լուր է հրապարակել` «Վանեցյանին և Խաչատրյանին գաղտնալսած անձը ձերբակալվել է․ նա ՌԴ քաղաքացի է» վերտառությամբ:

    Հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա: Քրեական գործով որևէ անձ չի ձերբակալվել:

    Politik.am –ի գործընկերներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց: