Լրահոս
10.12.19,
05:14
Հերքում` «Ժամանակ» օրաթերթում հրապարակված նյութի կապակցությամբ
«Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում «ՔԿ նախագահը դատախազներին կղանք է անվանել» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ նյութում տեղ գտած մտքերն իրականությանը չեն համապատասխանում: Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը մշտապես հարգանքով է վերաբերվել դատախազության աշխատանքին, ինչը վկայում են նրա բազմաթիվ հրապարակային ելույթները, որտեղ կարևորել է դատախազության դերը երկրում օրինականության հաստատման գործում:
«Ժամանակ» օրաթերթի գործընկերներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց: