Լրահոս
17.01.20, 09:56

Հերքում`«Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված նյութի կապակցությամբ

Հերքում`«Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված նյութի կապակցությամբ

«Ժողովուրդ» օրաթերթում այսօր հրապարակված «ՀՔԾ պետը հրաժարվել է տալ իր հեռախոսը» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու և համացանցով տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով զննության է ենթարկվել նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի բջջային հեռախոսը:

Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ հիշյալ քրեական գործով ձեռք բերված այլ տվյալներ հրապարակման ենթակա չեն և հանդիսանում են նախաքննական գաղտնիք:

«Ժողովուրդ» օրաթերթի մեր գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց: