Լրահոս
09.03.15, 14:19

Հետախուզում է հայտարարվել՝ Պռոշյան գյուղի բնակիչ Ա.Թադևոսյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով

Հետախուզում է հայտարարվել՝ Պռոշյան գյուղի բնակիչ Ա.Թադևոսյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով

Պռոշյան գյուղի բնակիչ Ա.Թադևոսյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա 07.03.15թ. որոշում է կայացվել ՝Ա.Թադեւոսյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու եւ ապօրինի զենք ձեռք բերելու եւ պահելու համար ՀՀ քաղաքացի Ն.Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի առաջին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի մարտի 3-ին` ժամը 14:05-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Կոտայքի Պռոշյան գյուղից բուժօգնության է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ, 1982 թ. ծնված Ա.Թադևոսյանը:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի առաջին մասով: