Լրահոս
    11.10.22, 06:12

    ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի շնորհավորանքը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ

    ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի շնորհավորանքը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ

    Հարգելի' պարոն Քյարամյան,

    Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Քննչական կոմիտեի անձնակազմին մասնագիտական տոնի՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ:

    Պատասխանատու ծառայություն իրականացնելով` Ձեր ղեկավարած կառույցն իր կարևոր դերակատարությունն ունի Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի հաստատման և ամրապնդման, մինչդատական վարույթում քաղաքացիների օրինական իրավունքների ու շահերի պաշտպանության, հանցավորության ու կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իրականացման գործում:

    Վստահ եմ` Ձեր հետևողական աշխատանքի, Քննչական կոմիտեի ծառայակիցների նվիրումի ու ջանասիրության շնորհիվ կկարողանաք լիարժեք իրագործել Սահմանադրությամբ Ձեր կառույցին վերապահված լիազորությունները` մեր երկրում օրինականության հաստատման, պետության և հասարակության օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ:

    Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` Ձեզ և Քննչական կոմիտեի բոլոր ծառայողներին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն, անփորձանք ծառայություն` հանուն Հայաստանի Հանրապետության:

    Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող՝ Ս.Մեղրյան