ՀՀ կառավարության որոշումներ
    19.11.24, 12:00

    ՀՀ կառավարության որոշումը՝ Արգիշտի Քյարամյանին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ պաշտոնից ազատելու մասին

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
     ՈՐՈՇՈՒՄԸ

     

    19 նոյեմբերի 2024 թվականի N 1809-Ա

    ԱՐԳԻՇՏԻ ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


    Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետով' Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

    1. Արգիշտի Քյարամյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից:

    Հայաստանի Հանրապետության վարչապետ 
    Ն.Փաշինյան