Լրահոս
21.09.15,
12:24
ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել են
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 16-ի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության գնդապետ Վահագն Ստյոպայի Հարությունյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:
ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի հրամանագիրը` այստեղ
ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, արդարադատության մայոր Հրաչյա Առաքելյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:
ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի հրամանագիրը` այստեղ