Լրահոս
10.10.22, 11:27

«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի շնորհավորանքը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ

«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի շնորհավորանքը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ

Հարգելի´ պարոն Արգիշտի Քյարամյան,

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և անձամբ իմ անունից, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` մասնագիտական տոնի կապակցությամբ:

Ձեր մասնագիտական գործունեության ընթացքում դուք  ապահովում եք հանցավորության բացահայտման կարևոր գործառույթ՝ նախաքննության փուլում կատարելով կարևոր ու պատասխանատու աշխատանք: Ձեր օրինապաշտ, անաչառ գործողություններից է կախված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախաքննության օղակի որակն ու դատական մարմիններում մեղադրանքի պաշտպանությունը:

Ձեր մասնագիտական արհեստավարժությունը, օրենքի ամբասիր կատարումը և անմնացորդ աշխատելու ցանկությունը մշտապես  կօգնի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին հաջողությամբ լուծել իր առջև դրված խնդիրները, որոնք մշտապես ուղղված են պետականության և իրավակարգի,  քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ խաղաղություն, տոկունություն և մասնագիտական նորանոր հաջողություններ չափազանց պատասխանատու ու միաժամանակ հետաքրքիր աշխատանքում»:

«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ Դ.Ղուլյան