Լրահոս
27.12.18, 07:30

ՀՀ ՔԿ դեպարտամենտի Իրավական ապահովման և վիճակագրության վարչության գլխավոր մասնագետ Անուշ Գասպարյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության» երրորդ աստիճանի մեդալով

ՀՀ ՔԿ դեպարտամենտի  Իրավական ապահովման և վիճակագրության վարչության  գլխավոր մասնագետ Անուշ Գասպարյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության» երրորդ աստիճանի մեդալով

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանը  «Անբասիր ծառայության» երրորդ աստիճանի մեդալով է պարգևատրել Իրավական ապահովման և վիճակագրության վարչության գլխավոր մասնագետ Անուշ Գասպարյանին:

Իրավական ապահովման և վիճակագրության վարչության գլխավոր մասնագետ Անուշ Գասպարյանը հեղինակել է ուղեցույցներ, որոնք միտված են արդիականացնելու Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչների աշխատանքի կազմակերպման  մեթոդները:

Անուշ Գասպարյանը հեղինակել է «Քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերի, խափանման միջոց կիրառելու կարգի, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2007-2017թթ. արտահայտած իրավական դիրքորոշումներով մեկնաբանվող իրավադրույթների» ուղեցույցը, ինչպես նաև «Դատավարական գործողությունների ընթացքում կամ դրանց ավարտից անմիջապես հետո կազմվող, դատավարական գործողությունների ընթացքն ու արդյունքներն արտացոլող արձանագրությունների օրինակելի ձևերը»:

Վերը նշված ուղեցույցներին կարող եք ծանոթանալ ՀՀ ՔԿ  պաշտոնական կայքում՝ օգտակար գրականություն բաժնում: