ՀՀ ՔԿ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքներում ներգրավված փորձագետների կողմից 2021թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվություն
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Վ.Ա-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է.
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող թիվ *** քրեական գործի շրջանակներում իրականացվում է ֆիզիկական անձի ֆինանսական շրջանառությանը վերաբերող փաստաթղթերի, մասնավորապես՝ ՀՀ բոլոր բանկերում պահվող 2018-2020թթ. ընդգրկող ժամանակահատվածի հաշվարկային հաշիվների և էլեկտրոնային դրամապանակի քաղվածքների, ինչպես նաև իրականացված անհաշիվ գործարքների զննություն:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող թիվ *** քրեական գործի շրջանակներում զննության է ենթարկվել կազմակերպության շուրջ երկու տարիների ծառայությունների, ապրանքների ձեռքբերումների, նվիրաբերության պայմանագրերը, համագործակցության մասին հուշագրերը, դրամարկղային մուտքի և ելքի օրդերները՝ կից ծախսերն ու մուտքերը հիմնավորող փաստաթղթերով, առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունները՝ կից ծախսերն հիմնավորող փաստաթղթերով, ապրանքների ձեռքբերումների և ծառայությունների մատուցումների վերաբերյալ դուրս գրված և ստացված հաշիվները՝ կից փաստաթղթերով, հաշվարկային հաշվի քաղվածքները՝ կից վճարման հանձնարարագրերով ու կատարված վճարումներն հիմնավորող փաստաթղթերով, ձեռքբերված ապրանքների տեղադրման և օգտագործման ակտերը և հիմնական միջոցներին վերաբերող փաստաթղթերը, մասնավորապես, ձեռքբերման հաշիվներ, հանձնման–ընդունման արձանագրություններ, ակտեր, պայմանագրեր, դրանց դիմաց կատարված վճարումները հավաստող վճարման հանձնարարագրեր:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
- ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող թիվ *** քրեական գործով նախաքննության արդյունավետությունն ապահովելու նպատակով իրականացվում է զննություն, մասնավորապես, ուսումնասիրվում են նշված քրեական գործի հատորներում և նախաքննության ընթացքում ձեռք բերված հաշվապահական հաշվառմանը վերաբերող փաստաթղթերում առկա աշխատավարձի դուրսգրումները ՊՈԱԿ-ում չաշխատող և առնչություն չունեցող անձանց մասով:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող թիվ *** քրեական գործի շրջանակներում զննության է ենթարկվել «***» մասնավոր բաժնետիրական ընկերության վերաբերյալ փաստաթղթեր:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող թիվ *** քրեական գործի շրջանակներում զննության է ենթարկվում «***» ՊՈԱԿ-ի աշխատակցի՝ Հ.Մ. անվամբ հաշվարկված և վճարված աշխատավարձը:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:
- ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող թիվ *** և *** քրեական գործերի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել այդ գործերով ձեռքբերված հաշվապահական ու հարկային հաշվառմանը և տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը: Ներկայումս մասնագետի կողմից ուսումնասիրվում են ներկայացված փաստաթղթերում ամրագրված տվյալները:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործերով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում, քանի որ զննության ենթակա փաստաթղթերը մասնակիորեն է տրամադրվել մասնագետներին:
- «Թիվ *** քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել քրեական գործով ձեռքբերված հաշվապահական և հարկային հաշվառման ոլորտի ու տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը, ինչի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ՀԿԳ քննիչի կողմից մասնագետ ներգրավելու վերաբերյալ կայացվել է որոշում: Ներկայումս տվյալ քրեական գործով հաշվապահական փաստաթղթերը արդեն իսկ տրամադրվել են: Խորհրդատվություն է տրվել՝ քրեական գործի որոշակի հարցերի պարզաբանման համար ներկայացնել այն փաստաթղթերի ցանկը որպիսիք բացակայում են քրեական գործից:
Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:
- Թիվ *** քրեական գործով, ՀԿԳ ավագ քննիչի կողմից քրեական գործի հատորները, որոնցում գտնվում են զննության ենթակա փաստաթղթերը և նախաքննությամբ ձեռք բերված տեղեկությունները դեռևս զննության կատարմանը չեն տրամադրվել: Ելնելով շարադրվածից,ուսումնասիրվում է տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները:Քրեական գործի տրամադրման դեպքում այդ քրեական գործում գտնվող փաստաթղթերում արտացոլված և նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հնարավորինս կարճ ժամանակահատվածում փաստաթղթային զննության կենթարկվեն:
- Թիվ *** քրեական գործով, ուսումնասիրվում է տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:
- ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող թիվ *** քրեական գործերի շրջանակներում իրականացվել են սկզբնական, անալիտիկ և սինթետիկ հաշվառման փաստաթղթերում արտացոլված տվյալների, նախաքննությամբ ձեռքբերված տեղեկությունների, ընկերությունների աշխատակիցների կողմից մատուցված ծառայությունների փաստաթղթավորման արժանահավատության պարզման նպատակով զննություն: Կատարված զննության արդյունքում պարզվել է, որ ավտոտեխսպասարկման գծով տվյալ ընկերությունն առանց ծառայություններ մատուցելու բյուջեից ստացել է խոշոր չափի գումարներ, որի արդյունքում էլ պետությանը պատճառվել է առավել խոշոր չափերի վնաս: Քրեական գործերով զուտ մասնագիտական առումով քրեական գործերի նյութերում առկա փաստաթղթերում արտացոլված և նախաքննությամբ ձեռքբերված տվյալներն ամբողջությամբ ենթարկվել են զննության: Հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
- Թիվ *** քրեական գործերի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել այդ գործերով ձեռքբերված հաշվապահական ու հարկային հաշվառմանը և տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը, ինչի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և նորք-մարաշ վարչական շրջանի քննչական 2-րդ բաժնի քննիչի կողմից կայացվել է մասնագետ ներգրավելու վերաբերյալ որոշում: Ներկայումս մասնագետների կողմից ուսումնասիրվում են ներկայացված փաստաթղթերում ամրագրված տվյալները: Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործը գտնվում է ուսումնասիրման փուլում:
2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Ա.Շ-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է.
- Թիվ *** և *** քրեական գործերի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել այդ գործերով ձեռքբերված հաշվապահական ու հարկային հաշվառմանը և տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը, ինչի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչը կայացրել է մասնագետ ներգրավելու վերաբերյալ որոշում: Տվյալ քրեական գործերով քննիչի կողմից զննության ենթակա փաստաթղթերը մասնակիորեն է տրամադրվել մասնագետներին: Այդ իսկ պատճառով մասնագետների կողմից վերոհիշյալ քրեական գործերով լիարժեք զննություն կատարելու համար մասնագետները քննիչին մատուցել են ծառայություններ՝ անհրաժեշտ փաստաթղթերի, ինչպես նաև նախաքննությամբ ձեռքբերված տեղեկությունների ներկայացման վերաբերյալ: Ներկայումս մասնագետների կողմից ուսումնասիրվում են ներկայացված փաստաթղթերում ամրագրված տվյալները: Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:
- Թիվ *** քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել քրեական գործով ձեռքբերված հաշվապահական և հարկային հաշվառման ոլորտի ու տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը, ինչի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ՀԿԳ քննիչի կողմից մասնագետ ներգրավելու վերաբերյալ կայացվել է որոշում: Ներկայումս տվյալ քրեական գործով հաշվապահական փաստաթղթերը արդեն իսկ տրամադրվել են; Խորհրդատվություն է տրվել՝ քրեական գործի որոշակի հարցերի պարզաբանման համար ներկայացնել այն փաստաթղթերի ցանկը որպիսիք բացակայում են քրեական գործից:
Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:
- Թիվ *** քրեական գործով, ՀԿԳ ավագ քննիչի կողմից քրեական գործի հատորները, որոնցում գտնվում են զննության ենթակա փաստաթղթերը և նախաքննությամբ ձեռք բերված տեղեկությունները դեռևս զննության կատարմանը չեն տրամադրվել: Ելնելով շարադրվածից,ուսումնասիրվում է տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Քրեական գործի տրամադրման դեպքում այդ քրեական գործում գտնվող փաստաթղթերում արտացոլված և նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հնարավորինս կարճ ժամանակահատվածում փաստաթղթային զննության կենթարկվեն:
- Թիվ *** քրեական գործով, ուսումնասիրվում է տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող թիվ *** քրեական գործի շրջանակներում իրականացվում է ֆիզիկական անձի ֆինանսական շրջանառությանը վերաբերող փաստաթղթերի, մասնավորապես՝ ՀՀ բոլոր բանկերում պահվող 2018-2020թթ. ընդգրկող ժամանակահատվածի հաշվարկային հաշիվների և էլեկտրոնային դրամապանակի քաղվածքների, ինչպես նաև իրականացված անհաշիվ գործարքների զննություն:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող թիվ *** քրեական գործի շրջանակներում զննության է ենթարկվել «***» մասնավոր բաժնետիրական ընկերության վերաբերյալ փաստաթղթեր:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
- ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող թիվ *** քրեական գործերի շրջանակներում իրականացվել են սկզբնական, անալիտիկ և սինթետիկ հաշվառման փաստաթղթերում արտացոլված տվյալների, նախաքննությամբ ձեռքբերված տեղեկությունների, ընկերությունների աշխատակիցների կողմից մատուցված ծառայությունների փաստաթղթավորման արժանահավատության պարզման նպատակով զննություն: Կատարված զննության արդյունքում պարզվել է, որ ավտոտեխսպասարկման գծով տվյալ ընկերությունն առանց ծառայություններ մատուցելու բյուջեից ստացել է խոշոր չափի գումարներ, որի արդյունքում էլ պետությանը պատճառվել է առավել խոշոր չափերի վնաս: Քրեական գործերով զուտ մասնագիտական առումով քրեական գործերի նյութերում առկա փաստաթղթերում արտացոլված և նախաքննությամբ ձեռքբերված տվյալներն ամբողջությամբ ենթարկվել են զննության: Հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
- Թիվ *** քրեական գործերի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել այդ գործերով ձեռքբերված հաշվապահական ու հարկային հաշվառմանը և տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը, ինչի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և նորք-մարաշ վարչական շրջանի քննչական 2-րդ բաժնի քննիչի կողմից կայացվել է մասնագետ ներգրավելու վերաբերյալ որոշում: Ներկայումս մասնագետների կողմից ուսումնասիրվում են ներկայացված փաստաթղթերում ամրագրված տվյալները: Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործը գտնվում է ուսումնասիրման փուլում:
3. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Է.Պ-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է.
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող թիվ *** քրեական գործի շրջանակներում իրականացվում է ֆիզիկական անձի ֆինանսական շրջանառությանը վերաբերող փաստաթղթերի, մասնավորապես՝ ՀՀ բոլոր բանկերում պահվող 2018-2020թթ. ընդգրկող ժամանակահատվածի հաշվարկային հաշիվների և էլեկտրոնային դրամապանակի քաղվածքների, ինչպես նաև իրականացված անհաշիվ գործարքների զննություն:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
- Ø ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող թիվ *** քրեական գործի շրջանակներում զննության է ենթարկվել կազմակերպության շուրջ երկու տարիների ծառայությունների, ապրանքների ձեռքբերումների, նվիրաբերության պայմանագրերը, համագործակցության մասին հուշագրերը, դրամարկղային մուտքի և ելքի օրդերները՝ կից ծախսերն ու մուտքերը հիմնավորող փաստաթղթերով, առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունները՝ կից ծախսերն հիմնավորող փաստաթղթերով, ապրանքների ձեռքբերումների և ծառայությունների մատուցումների վերաբերյալ դուրս գրված և ստացված հաշիվները՝ կից փաստաթղթերով, հաշվարկային հաշվի քաղվածքները՝ կից վճարման հանձնարարագրերով ու կատարված վճարումներն հիմնավորող փաստաթղթերով, ձեռքբերված ապրանքների տեղադրման և օգտագործման ակտերը և հիմնական միջոցներին վերաբերող փաստաթղթերը, մասնավորապես, ձեռքբերման հաշիվներ, հանձնման–ընդունման արձանագրություններ, ակտեր, պայմանագրեր, դրանց դիմաց կատարված վճարումները հավաստող վճարման հանձնարարագրեր:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
- ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող թիվ *** քրեական գործով նախաքննության արդյունավետությունն ապահովելու նպատակով իրականացվում է զննություն, մասնավորապես, ուսումնասիրվում են նշված քրեական գործի հատորներում և նախաքննության ընթացքում ձեռք բերված հաշվապահական հաշվառմանը վերաբերող փաստաթղթերում առկա աշխատավարձի դուրսգրումները ՊՈԱԿ-ում չաշխատող և առնչություն չունեցող անձանց մասով:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող թիվ *** քրեական գործի շրջանակներում զննության է ենթարկվել «***» մասնավոր բաժնետիրական ընկերության վերաբերյալ փաստաթղթեր:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող թիվ *** քրեական գործի շրջանակներում զննության է ենթարկվում «***» ՊՈԱԿ-ի աշխատակցի՝ Հ.Մ. անվամբ հաշվարկված և վճարված աշխատավարձը:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:
- ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող թիվ *** և *** քրեական գործերի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել այդ գործերով ձեռքբերված հաշվապահական ու հարկային հաշվառմանը և տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը: Ներկայումս մասնագետի կողմից ուսումնասիրվում են ներկայացված փաստաթղթերում ամրագրված տվյալները:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործերով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում, քանի որ զննության ենթակա փաստաթղթերը մասնակիորեն է տրամադրվել մասնագետներին:
4. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Վ.Ք-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է.
- ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող թեկնածությունների ցուցակը համալրելու համար գրավոր և բանավոր քննությունների անցողիկ շեմը հաղթահարած թվով 15 հավակնորդների մասով ամփոփվել են ինչպես հոգեբանական թեստի, այնպես էլ հարցազրույցի փուլերը, արդյունքները վերլուծվել են, յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ կազմվել է համապատասխան եզրակացություն և տրամադրվել ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությանը:
5. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Վ.Ե-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է.
- ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ի հետ անցկացրել է բանավոր խորհրդակցություն՝ հրազենագիտական փորձաքնությունների և ՀՀ վճռաբեկ դատարանի վերջին որոշումների մասով:
6. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Շ.Ռ-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է.
- Ø ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննչական գլխավոր վարչությունում և ՔԿ տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական գործերով ձեռք բերված թվով 54 էլեկտրոնային ապացույցների զննություններ, ինչպես նաև ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված թվով 3 էլեկտրոնային ապացույցի զննություն, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված թվով 1 էլեկտրոնային ապացույցի զննություն, ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված թվով 1 էլեկտրոնային ապացույցի զննություն, որոնց հետազոտության ընդհանուր արժեքը ՀՀ-ում գործող փորձագիտական կազմակերպություններում փորձաքննություն նշանակելու դեպքում կկազմեր 6624000 (վեց միլիոն վեց հարյուր քսանչորս հազար) ՀՀ դրամ:
7. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնւթյան հետ կապերի բաժնի աշխատանքներում ներգրավված փորձագետ Հ.Բ-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է.
- Մշակվել է 167 լուսանկար և 15 տեսանյութ՝ ՀՀ քննչական կոմիտեի կայքում տեղադրելու համար:
8. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Կ.Ա-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է.
- ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներին վերաբերող տարբեր տեսակի հրամանների (նոր նշանակում, ազատում, տեղափոխություն, դասային աստիճանների փոփոխություններ, խրախուսումներ, կարգապահական տույժեր, արձակուրդներ) հրամանների մուտքագրում բազա (204 հրաման).
- Աշխատակիցների ամենամյա ստաժների վերահաշվարկ (50 աշխատակցի համար)
- Աշխատակիցների արձակուրդային վճարների հաշվարկներ, վերջնահաշվարկներ, անաշխատունակության թերթիկներով վճարների հաշվարկներ, դրամական օգնությունների և դրամական խրախուսումների հաշվարկներ (արձակուրդ -124, անաշխատունակության թերթիկներ - 22, վերջնահաշվարկ - 16, օգնություն - 3, պարգևավճար – 2 /կոմիտեի և դեպարտամենտի/, խրախուսում /կոմիտեի և դեպարտամենտի).
- Մասնակցել է յուրաքանչյուր ամսվա եկամտային հարկի հաշվարկների ամփոփման աշխատանքներին.
- ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացրած դեկտեմբեր ամսվա աշխատաժամանակի տեղեկագրերի ստացում, մշակում, դրանց հիմքով աշխատակիցների աշխատավարձի հաշվարկներ՝ միաժամանակ ՀԾ հաշվապահական ծրագրում (52 տեղեկագրեր՝ 900 աշխատակցի համար):