ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը պարգևատրվել է ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի հոբելյանական շքանշանով

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ, ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նախագահ Յուրի Չայկայի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Հանդիպման ընթացքում Յու.Չայկան Ա.Հովսեփյանին է հանձնել ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի հոբելյանական շքանշանը՝ կոորդինացիոն խորհրդի հիմնադրման 20-ամյակի առթիվ։
ՀՀ ՔԿ նախագահին հոբելյանական շքանշանով պարգևատրելու մասին որոշումը կայացվել է ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի՝ 2015 թվականի օգոստոսի 27-ին Աստանայում կայացած 25-րդ հոբելյանական նիստի ժամանակ։
Մեկ այլ որոշմամբ Աղվան Հովսեփյանը ճանաչվել է ԱՊՀ գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի պատվավոր անդամ։
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: