Պաշտոնական
08.07.19, 14:35

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է ԱՀ ՔԿ նախագահ Իգոր Գրիգորյանին (լուսանկարներ)

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է ԱՀ ՔԿ նախագահ Իգոր Գրիգորյանին (լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանին:

Հանդիպման  ընթացքում ՀՀ  Քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է Իգոր Գրիգորյանին՝ Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Իգոր Գրիգորյանն էլ իր հերթին շնորհավորել է ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանին՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան ստանալու առթիվ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

ԱՀ ՔԿ նախագահը հանդիպումներ է ունեցել ՀՀ Քննչական կոմիտեի առանձին ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր:

Իգոր Գրիգորյանը շրջել է Քննչական կոմիտեի շենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արցախի Հանրապետության նորաստեղծ քննչական մարմնի ձևավորմանը: