Լրահոս
24.02.20, 15:50

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է քաղաքացու (լուսանկարներ)

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է քաղաքացու (լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է  քաղաքացու և լսել նրա մտահոգությունները՝ իր դիմումների հիման վրա քրեական գործերի նախաքննության վերաբերյալ:

Կոմիտեի նախագահը ներկայացրել է քաղաքացու դիմումների հիման վրա հարուցված քրեական գործերի վերաբերյալ կայացված դատավարական որոշումները  և վստահեցրել, որ յուրաքանչյուր դեպքով ձեռնարկվել և շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր քննչական և դատավարական գործողությունները՝ գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար:       
                                           

ՔԿ նախագահի կողմից տեղում որոշ հարցերի տրվեցին սպառիչ պատասխաններ, մյուսների վերաբերյալ՝ հանձնարարություններ՝ նախաքննության ընթացքն առավել արդյունավետ կազմակերպելու համար: