ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
15.02.19, 07:40

ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարականը՝ ՀՀ ՔԿ նախագահի՝ 2017 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 136-Լ և 2017 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 178-Լ հանձնարարականներն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 
 
 
 
 
Հանձնարարականը՝

 

ք.Երևան, 15.02.2019թ., N 7-Լ

 

          Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

Հանձնարարում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել.

1) Կոմիտեի նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ներդրված «Էլեկտրոնային նախաքննություն» փորձարարական ծրագրի կիրառման մասին» թիվ 136-Լ հանձնարարականը.
2) Կոմիտեի նախագահի 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում քննվող քրեական գործերով դատավարական փաստաթղթերը «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրով կազմելու և առցանց հաշվառելու մասին» թիվ 178-Լ հանձնարարականը:

2. Սույն հանձնարարականն  ուղարկել  Հայաստանի  Հանրապետության  քննչական  կոմիտեի  նախագահի տեղակալներին, Հայաստանի  Հանրապետության  քննչական  կոմիտեի  մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  դեպարտամենտի համակարգչային և տեխնիկական ապահովման բաժնի պետին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին:



Հ.Գրիգորյան