ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
23.07.20, 13:40

ՀՀ ՔԿ նախագահի հրամանը՝ 2020-2022թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցով նախատեսված ՀՀ քննչական կոմիտեի իրավասությանը վերաբերող միջոցառումների ցանկը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
 
 
Հրաման՝ 

 

 

ք.Երևան, 23.07.2020թ., N 136-Լ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին թիվ 909-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցով նախատեսված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի իրավասությանը վերաբերող միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել.

Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցով նախատեսված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) իրավասությանը վերաբերող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանով հաստատված հավելվածով նախատեսված Կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման (այդ թվում՝ Կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանման) պետին՝
մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին՝ այն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ամփոփվելու և Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:

3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել պատասխանատու ստորաբաժանումների պետերին:

4. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ա. Մելիքյանին:

5. Սույն հրամանն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, մարմինների, ստորաբաժանումների պետերին, Կոմիտեի գլխավոր քարտուղարին և Կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումների պետերին:

 

 

Հ. Գրիգորյան

 

 

Հավելված`
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
« __ » __ 2020թ. N -Լ հրամանի