ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
26.10.18, 07:04

ՀՀ ՔԿ նախագահի հրամանը՝ ՀՀ ՔԿ նախագահի՝ 2015 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 134-Լ հրամանում փոփոխություն և լրացում կատարելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 

 
 
 
 
Հրամանը՝ 

 

 

ք.Երևան, 26.10.2018թ.,164-Լ


          Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում, ստորաբաժանումներում քրեական գործերի նյութերի թվայնացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի փետրվարի 20-ի թիվ 6-Լ և 2015 թվականի փետրվարի 25-ի թիվ 8-Լ հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 134-Լ հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը.

1) 5.4-րդ կետի 4-րդ ենթակետի «մեկ տեղակալին» բառերը փոխարինել «տեղակալներին» բառով.
2) 5.4-րդ կետի 5-րդ ենթակետում «վարչության» բառից հետո լրացնել «և զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության» բառերը:

2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:

 

                                                                                                                 

Հ. Գրիգորյան