ՀՀ ՔԿ նախագահի հրամանը՝ ՀՀ ՔԿ նախագահի՝ 2015 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 134-Լ հրամանում փոփոխություն կատարելու մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ք.Երևան, 02.07.2018թ., 97-Լ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում, ստորաբաժանումներում քրեական գործերի նյութերի թվայնացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի փետրվարի 20-ի թիվ 6-Լ և 2015 թվականի փետրվարի 25-ի թիվ 8-Լ հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 134-Լ հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի 11-րդ կետի «հսկող դատախազին կամ» և «և քրեական գործերի քննության աջակցության» բառերը հանել:
2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:
Պաշտոնակատար՝ Հ. Գրիգորյան