ՀՀ ՔԿ նախագահի հրամանը՝ ՀՀ ՔԿ նախագահի՝ 2018 թվականի փետրվարի 20-ի թիվ 22-Լ հրամանում փոփոխություններ կատարելու մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ք.Երևան, 18.07.2018թ., 105-Լ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2018 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում էլեկտրոնային եղանակով տեղեկատվական-որոնողական համակարգերից օգտվելու կարգը հաստատելու մասին» թիվ 22-Լ հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 9-րդ կետի 1-ին ենթակետի «վարչության պետի 2 տեղակալներին» բառերը փոխարինել «վարչության պետի տեղակալին և սույն ենթակետում նշված գլխավոր վարչության վարչություններից մեկի պետին» բառերով.
2) 11-րդ կետի 1-ին ենթակետի «վարչության պետի երկու տեղակալներին» բառերը փոխարինել «վարչության պետի տեղակալին և սույն ենթակետում նշված գլխավոր վարչության վարչություններից մեկի պետին» բառերով.
3) 14-րդ կետի «պետի մեկ տեղակալի» բառերը փոխարինել «վարչություններից մեկի պետին» բառերով:
2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի համակարգչային և տեխնիկական ապահովման բաժնի պետին:
Հ. Գրիգորյան