ՀՀ ՔԿ նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեի կելեգիայի 2016թ. հոկտեմբերի 11-ի որոշումներն ապահովելու մասին (ինկորպորացված տարբերակ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ
ք.Երևան, 07.11.2016թ., 57-L
Ինկորպորացիա առ 16.04.2020 թ.
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2014 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 8-Ա հրամանով հաստատված հավելվածի 2-րդ կետով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կոլեգիայի 2016 թվականի հոկտեմբերի 11-ի նիստի օրակարգով նախատեսված հարցերի վերաբերյալ ընդունված որոշումները (արձանագրություն N 05)՝
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանին՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար նախապատրաստել առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ անձի կյանքի, առողջության պաշտպանության միջոցներ կիրառելու մասին որոշումը կատարելու գործառույթը Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը վերապահելու կամ այդ նպատակով առանձին ստորաբաժանում ստեղծելու վերաբերյալ.
2)մշակել փորձաքննություններ նշանակելու և կատարման ժամկետների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու հարցերը կանոնակարգող հանձնարարականի նախագիծ:
2. (Ուժը կորցրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 16.04.2020թ. թիվ 68-Լ հրամանով)
3. Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Ս.Ավետիսյանին և Կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության պետին՝ մշակել և մինչև 2016 թվականի դեկտեմբերի 28-ը Կոմիտեի նախագահին ներկայացնել համակարգչային տեխնիկայի կիրառմամբ կատարված հանցագործությունների (կիբեռհանցագործությունների) գործերով քննության մեթոդիկայի մասին ձեռնարկ:
4.Կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետին և Կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության պետին՝ ձեռնարկել միջոցներ համակարգչային տեխնիկայի կիրառմամբ կատարված հանցագործությունների (կիբեռհանցագործությունների) գործերի քննությամբ զբաղվող քննիչներին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում վերապատրաստելու ուղղությամբ:
5.Կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին և Կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության պետին՝ ձեռնարկել միջոցներ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում համակարգչային տեխնիկայում և «սմարթ» համակարգով աշխատող համակարգերում առկա տեղեկատվության զննության հնարավորություն ընձեռող ծրագրային ապահովումներ և սարքավորումներ ձեռք բերելու ուղղությամբ:
6. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Կոմիտեի նախագահի տեղակալներին՝ ըստ համակարգման ոլորտների:
7. Սույն հրամանը և Կոմիտեի կոլեգիայի 2016 թվականի հոկտեմբերի 11-ի նիստի N 05 արձանագրությունն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Ս. Ավետիսյանին, Կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:
Ա. Գ. Հովսեփյան