ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
06.02.20,
11:07
ՀՀ ՔԿ նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի գործունեության կարգը հաստատելու մասին (ինկորպորացված տարբերակ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
առ 06.02.2020թ. N 24-Ա
14.11.2014թ.,8-Ա
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խնդիրների իրականացման և ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 7-րդ կետերով՝
Հրամայում եմ՝
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կոլեգիայի գործունեության կարգը՝ համաձայն հավելվածի:
2.Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերցնում եմ ինձ վրա:
3. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:

Ա. Գ. Հովսեփյան
Հավելված
ք. Երևան, «14» 11. 2014թ.
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
« 14 » 11. 2014թ. թիվ 8-Ա հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ
ԿՈՄԻՏԵԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կոլեգիայի (այսուհետ` կոլեգիա) ձևավորման, գործունեության, կոլեգիայի որոշումների պատրաստման, քննարկման, հաշվառման, պահպանման և որոշումների կատարումը վերահսկելու գործառույթները:
2. Կոլեգիան խորհրդակցական մարմին է, որի որոշումները կենսագործվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի (այսուհետ` քննչական կոմիտեի նախագահ) հրամաններով:
3. Իր գործունեության ընթացքում կոլեգիան ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, քննչական կոմիտեի նախագահի հրամաններով և այլ իրավական ակտերով:
4. Կոլեգիայի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործունեության առավել հրատապ և արդիական հիմնահարցերի քննարկման, դրանց արագ և համարժեք արձագանքման ապահովումն է:

Կոլեգիան իրավունք ունի քննարկելու կոլեգիալ լուծում պահանջող քննչական կոմիտեի իրավասությանը վերաբերող ցանկացած հարց:
5. Կոլեգիան կազմված է նախագահից և 9 անդամից: Կոլեգիայի նախագահն է քննչական կոմիտեի նախագահը, ի պաշտոնե անդամներն են` քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետը, քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության (այսուհետ՝ վարչություն) պետը, ինչպես նաև քննչական կոմիտեի նախագահի կողմից նշանակվող քննչական կոմիտեի այլ ծառայողները: (խմբ. 06.02.2020թ. N 24-Ա)
II. Կոլեգիայի աշխատանքների կազմակերպումը. Կոլեգիայի փաստաթղթերի և որոշման նախագծի նախապատրաստումը
6. Կոլեգիայի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են աշխատանքի ծրագրի հիման վրա, կամ ըստ անհրաժեշտության` քննչական կոմիտեի նախագահի կողմից:
7. Կոլեգիայի նիստերն անցկացվում են քննչական կոմիտեի կենտրոնական մարմնում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կարող են անցկացվել նաև այլ վայրում:
8. Կոլեգիայի նիստերը կարող են անցկացվել մասնակիցների ընդլայնված կազմով, այդ թվում` պետական այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
9. Ոչ ծրագրային հարցերը կոլեգիայի քննարկմանն են ներկայացվում միայն քննչական կոմիտեի նախագահի կողմից:
10. Որևէ հիմնահարցի կամ խնդրի` կոլեգիայում քննարկելու անհրաժեշտության մասին համապատասխան առաջարկությունը կարող է ներկայացվել կոլեգիայի անդամների կողմից:
11. Կոլեգիայի քննարկմանը ներկայացվող նյութերը քննչական կոմիտեի նախագահի կամ նրա տեղակալների հանձնարարությամբ մշակվում են կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների կողմից:
12. Կոլեգիայի նիստում քննարկվելիք նյութերը պետք է պարունակեն քննարկվող հիմնախնդրի մասին տեղեկանք, որին կցվում է կոլեգիայի որոշման նախագիծը` ներկայացված առաջարկությունների, ձեռնարկվող միջոցառումների և դրանց կատարման համար պատասխանատու պաշտոնատար անձի կամ անձանց ու ժամկետների վերաբերյալ տեղեկությունների նշումով:
13. Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ վարչությունն ուսումնասիրում և քննչական կոմիտեի նախագահին է տրամադրում կոլեգիայի քննարկմանը ներկայացված նյութերը: (փոփ. 06.02.2020թ. N 24-Ա)
14. Կոլեգիայում քննարկվող հարցերի շրջանակն որոշվելուց հետո վարչությունը քննչական կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի օրակարգը և նիստին հրավիրված անձանց ցուցակը: (փոփ. 06.02.2020թ. N 24-Ա)
15. Անհրաժեշտության դեպքում, առաջադրված հիմնահարցերի կամ խնդիրների քննարկումը կոլեգիայում կարող է հետաձգվել կամ դրանք կարող են հանվել քննարկումից քննչական կոմիտեի նախագահի կողմից կամ, եթե կողմ են արտահայտվել կոլեգիայի անդամների կեսից ավելին:
16. Վարչությունը կոլեգիայի նյութերը կոլեգիայի նախագահին և անդամներին է հանձնում կոլեգիայի նիստի օրվանից առնվազն երեք օր առաջ: (փոփ. 06.02.2020թ. N 24-Ա)
17. Կոլեգիայի նիստի օրվա, ժամի և օրակարգի մասին մասնակիցներին իրազեկում է քննչական կոմիտեի դեպարտամենտի կազմակերպամեթոդական, սպասարկման և արարողակարգի վարչությունը: Կոլեգիայի օրակարգի պատճենները քննարկումից 3 օր առաջ հանձնվում են քննչական կոմիտեի շահագրգիռ մարմնի կամ ստորաբաժանումների ղեկավարներին, քննչական կոմիտեի մամուլի քարտուղարին, ինչպես նաև հրավիրված պետական այլ մարմինների ներկայացուցիչներին: (փոփ. 06.02.2020թ. N 24-Ա)

18. Կոլեգիայի նիստի օրվա, ժամի, վայրի և օրակարգի մասին քննչական կոմիտեի մարմինները և ստորաբաժանումները տեղեկացվում են հեռախոսով կամ էլեկտրոնային կապի միջոցներով:
19. Հրավիրվածների մասնակցությունը կոլեգիայի նիստին ապահովում է վարչությունը` նախապես ցուցակը համաձայնեցնելով քննչական կոմիտեի նախագահի հետ: (փոփ. 06.02.2020թ. N 24-Ա)
20. Կոլեգիայի նիստի նախապատրաստման և անցկացման հետ կապված ֆինանսատնտեսական, անցագրային ռեժիմի ապահովման հարցերը լուծում է քննչական կոմիտեի դեպարտամենտը: (փոփ. 06.02.2020թ. N 24-Ա)
III. Կոլեգիայի նիստի աշխատակարգը
21. Կոլեգիայի աշխատանքները կարող են լուսաբանվել լրատվամիջոցների կողմից` համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգով:
22. Կոլեգիայի նիստը, որպես կանոն, տևում է առավելագույնը 4 ժամ: Զեկուցման համար սահմանվում է մինչև 20-ական, հաշվետվությունների համար` 10-ական, ելույթների համար` 5-ական րոպե: Անհրաժեշտության դեպքում, նշված ժամանակահատվածները կարող են երկարացվել կոլեգիայի նախագահի կամ նիստը վարողի թույլտվությամբ:
23. Կոլեգիայի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է կոլեգիայի անդամների կեսից ավելին:
24. Կոլեգիայի նիստը վարում է քննչական կոմիտեի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը: Կոլեգիայի նիստերը կարող են լինել փակ կամ բաց: Փակ նիստ հրավիրելու մասին որոշումը կայացվում է նիստը սկսելուց առաջ` կոլեգիայի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Փակ նիստի մասնակիցների ցանկը հաստատում է կոլեգիայի նախագահը:
25. Կոլեգիայի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում կոլեգիայի նախագահի ձայնը վճռորոշ է:
26. Կոլեգիայի նիստում հարցերը քննարկվում են օրակարգում սահմանված հերթականությամբ: Օրակարգում սահմանված հերթականությունը կարող է փոխվել կոլեգիայի նախագահի կողմից:
27. Կոլեգիայում քննարկումը սկսվում է զեկուցողի կողմից օրակարգի հարցի զեկուցմամբ, որից հետո կոլեգիայի նախագահի, անդամների կամ նրանց թույլտվությամբ՝ կոլեգիայի մասնակիցների կողմից զեկուցողին տրվում են հարցեր, որից հետո կոլեգիայի նախագահը հայտարարում է զեկուցման շուրջ մտքերի փոխանակության մասին: Մտքերի փոխանակությանը մասնակցում են կոլեգիայի անդամները, ապա` մասնակիցները: Կոլեգիայի օրակարգի հարցի քննարկումն ամփոփում է կոլեգիայի նախագահը, որից հետո առաջարկություններ են արվում կոլեգիայի որոշման նախագծի կապակցությամբ: Նախագծի վերջնական խմբագրման և լրամշակման համար կոլեգիայի կողմից կարող է կազմավորվել աշխատանքային խումբ:
28. Կոլեգիայի նիստում հարցի զեկուցմամբ հանդես եկած անձը, քննարկման արդյունքների հաշվառմամբ, եռօրյա ժամկետում որոշման նախագիծը լրամշակում է ու, համաձայնեցնելով քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետի և քննչական կոմիտեի նախագահի` ոլորտը համակարգող տեղակալի հետ, վերջնական տեքստը էլեկտրոնային տարբերակի հետ միասին հանձնում է վարչություն: (փոփ. 06.02.2020թ. N 24-Ա)
29. Կոլեգիայի նիստն արձանագրվում է վարչության ծառայողի կողմից, որը հանդիսանում է կոլեգիայի նիստի քարտուղարը: Կոլեգիայի նիստը կարող է տեսագրվել կամ ձայնագրվել: (խմբ. 06.02.2020թ. N 24-Ա)
30. Կոլեգիայի նիստի արձանագրությունը ստորագրում են կոլեգիայի նիստի քարտուղարը և քննչական կոմիտեի նախագահը: (փոփ. 06.02.2020թ. N 24-Ա)
IV. Կոլեգիայի որոշումների կատարման կարգը և վերահսկողությունը
31. (կետն ուժը կորցր. 16.09.2016. N 48-Ա)
32. Կոլեգիայի որոշումների կատարումն ապահովվում է քննչական կոմիտեի նախագահի հրամաններով, որոնք հաշվառվում են վարչությունում քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 115-Լ հրամանով հաստատված կարգին համապատասխան: (կետը փոփ. 16.09.2016. N 48-Ա, 06.02.2020թ. N 24-Ա)
33. (կետն ուժը կորցր. 16.09.2016. N 48-Ա)
34. Կոլեգիայի նիստի արձանագրությունները և դրանց էլեկտրոնային տարբերակները պահվում են վարչությունում: (կետը փոփ. 16.09.2016. N 48-Ա, 06.02.2020թ. N 24-Ա)
35. (կետն ուժը կորցր. 06.02.2020թ. N 24-Ա)
36. Կոլեգիայի որոշման պատշաճ և ժամանակին կատարման, ինչպես նաև դրա հիման վրա արձակված հրամանների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են քննչական կոմիտեի նախագահի տեղակալները՝ ըստ համակարգման ոլորտների, ինչպես նաև իրավասու այլ պաշտոնատար անձինք:
37. Քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների ղեկավարները կոլեգիայի որոշումները պարտադիր կարգով քննարկում են իրենց հրավիրած խորհրդակցություններում, ծառայողներին ծանոթացնում են կոլեգիայի որոշման բովանդակությանը, որոշման իրացման նպատակով հրապարակված մյուս փաստաթղթերին, դրանց կատարման նպատակով ձեռնարկում միջոցառումներ, որոշում պատասխանատու կատարողներին և կատարման ժամկետը, կազմակերպում կատարման վերահսկողությունը:
38. Ըստ անհրաժեշտության` կոլեգիայի որոշման կատարման վերահսկողության ընթացիկ հարցերը կարող են քննարկվել նաև քննչական կոմիտեի նախագահի հրավիրած խորհրդակցությունում:
39. Քննչական կոմիտեի աշխատանքի ծրագրի համաձայն կամ քննչական կոմիտեի նախագահի կամ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի հանձնարարությամբ` քննչական կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում, կոլեգիայի որոշումների պահանջների կատարման վիճակը պարզելու նպատակով, անցկացվում են ստուգումներ:
40. (կետն ուժը կորցր. 06.02.2020թ. N 24-Ա)