ՀՀ ՔԿ նախագահի հրամանը՝ ՔԿ նախագահի՝ 2015 թվականի մարտի 10-ի թիվ 305-Լ հրամանում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
ք.Երևան, 07.06.2018թ., 65-Լ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը և ղեկավարվելով 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.
Հրամայում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողներին խրախուսման ներկայացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 305-Լ հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
1) հրամանի վերնագրում «կարգը» բառից հետո լրացնել «և խրախուսանքների հաշվառման մատյանի ձևը» բառերը.
2) հրամանի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
»1. Հաստատել.
1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողներին խրախուսման ներկայացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) խրախուսանքների հաշվառման մատյանի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:».
3) հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի 10-րդ կետի «համապատասխան մատյանում» բառերը փոխարինել «խրախուսանքների հաշվառման մատյանում» բառերով.
4) հրամանը լրացնել N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին:
Ա.Գ.Հովսեփյան