Պաշտոնական
    29.07.15, 14:12

    ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության հետաքննության գծով տեղակալին

    ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության հետաքննության գծով տեղակալին

     
    ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն այսօր ընդունել է ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության հետաքննության գծով տեղակալ Կարտեր Բասսին, ով ավարտում է իր առաքելությունն այս պաշտոնում: Հանդիպման ընթացքում ամերիկացի գործընկերը ներկայացրել է ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության հետաքննության գծով նորանշանակ տեղակալ Քրիստոֆեր Գրուբերին:

    ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել պարոն Բասսին համագործակցության համար և նրան հաջողություն մաղթել իր հետագա առաքելություններում: Ա.Ղամբարյանը հույս է հայտնել, որ համագործակցության՝ ձևավորված ավանդույթները կշարունակվեն նորանշանակ տեղակալի հետ:

    Կողմերը քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև՝ հետագա գործակցության հեռանկարները:

    Մասնավորապես՝ փաստաթղթերի կեղծիքների հետ կապված ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ԱՄՆ իրավասու մարմիններին ուղարկվող իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների կատարման օպերատիվությանն և լրիվությանը,
    ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժին մուտքի արտոնագիր ստանալու համար ներկայացվող փաստաթղթերի  (անձնագրեր, ավարտական վկայականներ և այլն) ստուգման արդյունքում հայտնաբերված կեղծիքների դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում հարուցված քրեական գործերով նախաքննության արդյունքների վերաբերյալ հարցեր:

    Կողմերը ձեռք են բերել կոնկրետ պայմանավորվածություններ: